18.Հունվար.2018
ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահարույց պատմության կիզակետում. ինչ է բացահայտվել. «Ժամանակ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար»....
Արամ Ասատրյանի թոռն իր մուղամային կլկլոցով գե... Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ ... Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ... Լուիզա Ներսիսյանը սեքսուալ ու շլացնող տեսքով ... Մերժվածը. Միթիին ստիպում են պարել մոր մահվան ... Թվում է, թե սովորական ճանապարհային արգելապատն... 16 մարմնավաճառներ բացահայտումներ են անում իրե... Գրիշա Ասատրյանը հուզիչ լուսանկար է հրապարակել... ՖՈՏՈ. Հայտնի բրենդներ, որոնց անունները միշտ ս... ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահ... Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սր... Արտաշես Գեղամյանը Աժ-ում դիտում է Վոլոչկովայի... «Դեպքի վայր ժամանած ոստիկանները սարսափած են ե... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են անում Աշոտ Ղազարյանը, Ռաֆայ... «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ին... Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ ... Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարա... Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս...

Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի թարգմանիչ Մաքսիմ Ոսկանյանը

– Մաքսիմ, Հռոմի պապը վերջերս հայտարարել էր, որ հարկավոր է այլ կերպ կարդալ Տերունական աղոթքի՝ «Հայր Մերի» հետևյալ տողը՝ «Եվ մի տանիր ըզմեզ ի փորձություն»՝ ասելով, որ այն ժամանակին սխալ է թարգմանվել արամեերենից: Կաթոլիկ աշխարհի հովվապետի այս քայլն ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Հռոմի պապը երբեմն–երբեմն Սուրբ Գրքից դուրս ճշմարտանման օտար բաներ ասելով՝ նուրբ որոգայթներ կամ գայթումներ է դնում, որոնցով քրիստոնյաներիս ստիպում է զգուշանալ իրենից:

Այս անգամ էլ նա առաջարկում է, որ «Հայր Մերի» մեջ այսպես ասվի. «թույլ մի տուր մեզ փորձությունը»: Կամ դրա նման մի բան:

Սակայն բանն այն է, որ մարդու ցանկականը, այսպես թե այնպես, տանում է փորձության: Երբ աղերսում ենք, թե՝ մի՛ տար փորձության, այդպես մեր անզոր, մեր մեղավոր լինելն ենք հիշատակում: Իսկ երբ ասում ենք «թույլ մի տուր», ապա ստացվում է, թե Աստված հանիրավի է թույլ տալիս փորձությունը: Որով էլ կեղծ արդար ենք դառնում:

Սակայն ճշմարտությունն այն է, որ մենք մեր ցանկությանը հետևելու մեղավորության պատճառով էինք հայտնվել փորձության մեջ:

Եվ Աստված Փորձչին թույլ է տալիս մեզ փորձել նաև, որ հաղթենք Փորձչի բամբասանքները մեր հանդեպ: Ինչպես Հոբ Երանելու օրինակում էր:

Բնականաբար, փորձությամբ նեղությունների մեջ ենք հայտնվում, որի մասին Պողոս առաքյալը գրում է. «Նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս»։

Ըստ Հռոմի պապի առաջարկածի, եթե Աստված թույլ չտա փորձությունը, ապա պիտի մեր դատաստանը սկսի այն ժամանակ, երբ դեռ դեղնակտուց ենք և հավատի մեջ հարկավոր չափի չենք ամրակայել: Քանի որ մեր հավատը նեղությունների շնորհիվ է ձեռք բերում համբերատարություն: Դրանով էլ՝ խրատական փորձառություն: Դրանով էլ՝ նաև Հույս:

Իսկ մենք, ահա, նրա առաջարկածի պարագայում խնդրում ենք՝ «Թույլ մի տուր»: Որը նրբորեն նշանակում է, թե «Թույլ մի տուր, որ Հույս ձեռք բերենք և այն ունենանք»:

– Այլ վտանգներ չկա՞ն նրա կողմից առաջարկվող այս խմբագրման մեջ:

– Փաստորեն Հռոմի Պապը հանդգնում է Աստծուն խմբագրել: Եվ նրա կողմից առաջարկվող այս խիստ նուրբ շեղման հետևանքով մենք կարող ենք մեր հավատի մեջ մնալ դեղնակտուցներ: Իսկ այս դեպքում արդեն մեզ կոտորելը դյուրին կլինի: Ինչպես Հերովդեսը մինչև երկու տարեկան մանկանց ամենքին էլ կոտորեց:

Կամ կարող ենք նեղությունից ազատ լինելով՝ համբերատարություն ձեռք չբերել և չունենալ համբերատարությամբ հաղթահարելու փորձառություն: Իսկ եթե չունենանք այդ փորձառությունը, ապա չենք ունենա նաև Հույս: Հույս չունենալով էլ կորչելու ենք:

Իսկ երբ Տերունական «Հայր Մերի» մեջ աղերսում ենք, թե՝ «մի տար մեզ փորձության», դրանով ասում ենք, թե՝ մեր ցանկականով հակված ենք այդ մեղավորությանը, արժանի ենք պատժի, սակայն Դու այլ մի իմաստուն եղանակով (պահեցողություն, աղոթք, շնորհների գործադրումների աշխատանքներ, արվեստ ու մշակույթ), շնորհի ձեռքով ազատիր մեզ չարից:

Այս դեպքում թե՛ փորձառություն ենք ձեռք բերում և թե՝ Հույս:

Ի վերջո, Տերը Կյանք տանող Դուռը Նեղ Դուռ անվանեց, ո՛չ թե լայն: Հռոմի պապի խմբագրմամբ դուռը մեղքով լայնանում է: Խաբելով, թե իբր վատ բան չի անում, այլ ընդամենը դրանով «հեշտանում է» մեր փրկությունը:

Չմոռանանք նաև , որ փորձությունների մասին գրվեց թե՝ «Դրանցով ընտրյալները ի հայտ եկան»:

Գրվեց թե՝ «Ոսկին կրակով է փորձվում»: Որը նեղությունների մասին է խոսում: Ինչպես նաև խոսում է Քրիստոս Հիսուսով՝ հաղթանակների մասին:

– Իսկ այս առիթներով ի՞նչ է ասում մեր գլխավոր սուրբը՝ Գրիգոր Նարեկացին:

– Մեր Նարեկն ամբողջությամբ այդ նշանակությամբ է գրված. ցանկությունը մեզ տանում է փորձության, մենք խոստովանում ենք, որ առանց Քրիստոս չենք կարող ազատվել: Դու, Տե՛ր, Քո Հոգու բազմազեղ շնորհներով ձեռք երկարիր մեզ, որ Քեզնով անցնենք փորձությունների միջով, շնորհների քաղցրությամբ Քո հաղթանակի մեջ մնալով:

Ի վերջո Քրիստոս հայտարարեց թե՝ «անկարելի է, որ փորձություններ չգան»: Պարզապես հարկ է մեզ՝ լինել հավատարիմ քրիստոնյաներ, առանց միմյանց առաջ անկման և հուսահատության գայթակղություն դնելու:

Տա՛ Աստված:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan