18.Հունվար.2018
ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահարույց պատմության կիզակետում. ինչ է բացահայտվել. «Ժամանակ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար»....
Արամ Ասատրյանի թոռն իր մուղամային կլկլոցով գե... Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ ... Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ... Լուիզա Ներսիսյանը սեքսուալ ու շլացնող տեսքով ... Մերժվածը. Միթիին ստիպում են պարել մոր մահվան ... Թվում է, թե սովորական ճանապարհային արգելապատն... 16 մարմնավաճառներ բացահայտումներ են անում իրե... Գրիշա Ասատրյանը հուզիչ լուսանկար է հրապարակել... ՖՈՏՈ. Հայտնի բրենդներ, որոնց անունները միշտ ս... ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահ... Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սր... Արտաշես Գեղամյանը Աժ-ում դիտում է Վոլոչկովայի... «Դեպքի վայր ժամանած ոստիկանները սարսափած են ե... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են անում Աշոտ Ղազարյանը, Ռաֆայ... «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ին... Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ ... Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարա... Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս...

Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը

– Պարոն Մովսիսյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես էր եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ միայն 14 ծրագիր է ներկայացվել: Ինչո՞ւ համայնքների ղեկավարներին չի հաջողվել զարգացման ծրագրեր ներկայացնել:

– ՏԻՄ նոր օրենքով համայնքային խնդիրները ինչ–որ մի տեղ ասոցացվում են նաև համայնքի ղեկավարի հետ: Համայնքի տնտեսական զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումը համայնքային խնդիր է, այստեղ համայնքի ղեկավարն ունի լիազորություններ: Օրինակ, եթե համայնքում բիզնես ստեղծելու համար անհրաժեշտ է տարածք հատկացնել և այն ջրով, լույսով ապահովել, աղբահանություն իրականացնել, համայնքապետն իր լիազորությունների շրջանակում պարտավոր է դա անել: Համայնքի ղեկավարը ջերմոց սարքելու իրավունք չունի, նա պարտավոր է պայմաններ ստեղծել, որ իր համայնքում ջերմոց հիմնելը հնարավոր լինի: Վարչապետը հիմա ասում է՝ բիզնես ստեղծելու համար դուք պետք է մարդկանց կանչեք, բանակցեք, գովեք, որպեսզի նրանք այդտեղ կարողանան բիզնես դնել և աշխատատեղեր ստեղծել: Սա անելու համար որոշակի ունակություններ են պետք: Փորձը ցույց է տալիս, որ մարդը չի կարող քո բարի խոսքի համար բերի և գումարներ ներդնի: Այստեղ երկու խնդիր կա: Նախ մենք չունենք այդպիսի կադրեր, որոնք կարող են նման ծրագրեր կազմել, դրա համար բիզնես ունակություն է պետք: Կա նաև մեկ այլ պատճառ: Մենք ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն: Դրանց մի մասը բարձր լեռնային, սահմանամերձ համայնքներն են: Կան բնակավայրեր, որտեղ բնակչության մեծ մասը տարեց են, որոնք բիզնեսի մեջ որպես աշխատուժ չեն կարող ներգրավվել: Կան սահմանամերձ համայնքներ, այդտեղ ներդրողները չեն գալիս, որովհետև հակառակորդը նրանց վրա կրակում է: Սրա համար է տեղի ունենում համայնքների խոշորացումը, որպեսզի նաև ռեսուրսների խոշորացում տեղի ունենա: Պետք է նաև հասկանանք, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր փող ունեն, բայց մեզ մոտ նաև լուրջ բիզնես հետաքրքրություն ներկայացնող շատ քիչ բաներ կան: Համայնքի ղեկավարի վերաբերմունքն իր համայնքի նկատմամբ պետք է փոխվի:

– Համայնքներում կան ենթակառուցվածքներ, որոնք վերանորոգման կամ կառուցման խնդիր ունեն: Համայնքն իր բյուջեով այդ խնդիրը չի կարողանում լուծել: Ի՞նչ անել այդ դեպքում:

– Համայնքները չունեն այնքան ներուժ, որ հնարավորություն ունենան լուծել ենթակառուցվածքների խնդիրը: Նրանք նաև պետք է հասկանան, որ դրանք կառուցելու ժամանակ իրենք ևս պետք է մասնակցություն ունենան՝ ներդրում ունենան: Միջազգային կազմակերպությունները, երբ համայնքում մանկապարտեզ են վերակառուցում, համայնքը պետք է առնվազն 10% ներդրում ունենա: Սա ոչ միայն փողի խնդիր է, այլև՝ պատասխանատվություն: Երբ այն ուրիշն է անում, դու որպես նվեր ես ընկալում, երբ սեփական ուժերով ես կառուցում, այն քոնն է դառնում: Փորձը ցույց է տալիս, որ դոնորի կողմից կառուցված կաթի մթերման կայանը, ջերմոցները, չորանոցները կամ նախկին գյուղապետինն են, կամ ինչ–որ անձի սեփականությունը: Մինչդեռ պետք է համայնքի սեփականությունը լինի: Այս մեխանիզմների մշակման դեպքում խնդիրը կկարգավորվի: Եթե դա չլինի, էլի կշարունակենք նույն ձևով ապրել և սպասել հրատապ ծրագրերին: Մի բան կարվի և նորից կսպասես, թե 5 տարի հետո ում հերթն է հասնելու: Համայնքը պետք է գրի, որ մանկապարտեզի, ճանապարհի վերանորոգման խնդիր ունի: Ես չեմ հիշում մի դեպք, երբ համայնքը ներկայացրել է դրամաշնորհի հայտ և ստացել այն: Կամ համայնքին չեն վստահել, կամ ֆինանսական միջոցներ չեն եղել:

– Սերժ Սարգսյանն ասաց, որ մենք պատրաստ չենք տեսնել, թե համայնքապետերից ոմանք ինչպես են բնակչության փողերը տանում իրենց տուն: Ինչո՞ւ այս հայտարարությունը միայն նոր հնչեց:

– Սա շատ ցավոտ հայտարարություն է: Երբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ավտոտեսուչների համակարգում մարդիկ կան, որոնք ապականում են ոլորտը և անուններ չնշեց, ժողովրդի մոտ ամբողջ ոստիկանների նկատմամբ հակակրանք առաջացավ: Նման հայտարարությունները համակարգի վրա ստվեր են գցում: Միևնույն ժամանակ, երբ համայնք ես մտնում, տեսնում ես, որ ամենալավ տունը համայնքի ղեկավարինն է, մինչդեռ նա բարձր ունակություններ չունի: Ասածի մեջ ճշմարտություն կա: Իմ կարծիքով՝ ասածը հետագային է վերաբերում: Երբ գործ ունեինք 915 համայնքի հետ, վերահսկողությունը շատ բարդ էր: Խոշորացման արդյունքում 150–160 համայնքներ կձևավորվեն: Կլինեն խոշոր համայնքներ, իսկ բյուջեում՝ մեծ միջոցներ: Որոշ մարդկանց ախորժակը կարող է ավելի բարձրանալ: Հենց նրանց է զգուշացնում, որ չմտածեն, թե ինչ ուզեն, կարող են անել: Սա կոչ է նաև մարզպետարաններին, որոնք վերահսկողություն չեն կատարել համայնքներում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan