18.Հունվար.2018
ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահարույց պատմության կիզակետում. ինչ է բացահայտվել. «Ժամանակ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար»....
Արամ Ասատրյանի թոռն իր մուղամային կլկլոցով գե... Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ ... Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ... Լուիզա Ներսիսյանը սեքսուալ ու շլացնող տեսքով ... Մերժվածը. Միթիին ստիպում են պարել մոր մահվան ... Թվում է, թե սովորական ճանապարհային արգելապատն... 16 մարմնավաճառներ բացահայտումներ են անում իրե... Գրիշա Ասատրյանը հուզիչ լուսանկար է հրապարակել... ՖՈՏՈ. Հայտնի բրենդներ, որոնց անունները միշտ ս... ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահ... Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սր... Արտաշես Գեղամյանը Աժ-ում դիտում է Վոլոչկովայի... «Դեպքի վայր ժամանած ոստիկանները սարսափած են ե... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են անում Աշոտ Ղազարյանը, Ռաֆայ... «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ին... Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ ... Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարա... Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս...

Հումանիստական աղմուկ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետական կուսակցության այս անդամը՝ Հակոբ Հակոբյանը, հազիվ մի ճիշտ բան ասաց: Բայց ասաց ու կրակն ընկավ:

Ընդամենն անկեղծ եղավ, ասաց այն, ինչ կա իրականում: Ասաց, որ մեր երկրում աղքատն այնքան աղքատ է, որ նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներից է զրկված:

Հիմա ո՞վ չգիտի այս մասին, չգիտի՞, որ դա հենց այդպես է: Ի՞նչ է՝ մեր երկրում սոցիալական երաշխիքների ինստիտո՞ւտն է գործում, որ գործազուրկ կամ նվազ եկամուտներ ունեցող մարդն օգտվի դրանցից: Չգիտի՞, որ մարդը չի ստանում այնքան նպաստ կամ կենսաթոշակ, կամ հաշմանդամության թոշակ, որ անհրաժեշտ սպառողական զամբյուղից օգտվի: Այս ամենն ակնհայտ է բոլորիս:

Եվ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն այս մասին ասաց: Համարյա նույն բանն է, ինչ երեխան ասում է՝ թագավորը մերկ է: Մե՛րկ է, բա ի՞նչ է մեր պարագայում:

Ավելին. երկարամյա և փորձառու քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանն էլ փորձեց գործընկերոջը պաշտպանել ու ինքն էլ հայտնվեց հարվածների տակ: Բայց այս մարդն էլ ընդամենն ասաց, որ մեր երկրում աղքատ մարդը կարտոֆիլից բացի, այլ բան չունի ուտելու:

Իսկ աղքատ է մեր երկրում, ըստ պաշտոնական վիճակագրության, ամեն երրորդ մարդը: Իսկ ըստ «ժողովրդի» վիճակագրության, ամեն երկրորդ մարդը:

Հիմա իշխող կուսակցության այս ներկայացուցիչները կամ որ նույնն է՝ պետական բարձր դիրքեր զբաղեցնող այս պաշտոնյաներն իրենք իրենց բերանով խոստովանում են այն իրավիճակի մասին, ինչն առկա է երկրում: Վա՞տ են անում:

Կեղծեի՞ն, սուտ տվյալնե՞ր ներկայացնեին, սուտ թվերի՞ց խոսեին: Գունազարդեի՞ն մեր կյանքն ու ասեին, որ մեր երկրի աղքատը, չնայած գրանցված է պետական մատյաններում որպես աղքատ, բայց իրականում հացին կարոտ չէ և լավ էլ սնվո՞ւմ է, սնվում է անհրաժեշտով, որն ապահովում է մարդու կենսագործունեությո՞ւնը:

Բայց այդպես չէ, չէ՞. մեր աղքատը կարիքավոր է, հլա կարիքավորից մի բան էլ այն կողմ է: Ճշմարտության համար մարդուն դատում ե՞ն:

Դեռ արհեստակցական կազմակերպությունների մի միության նախագահ էլ առաջարկում է այս մարդուն՝ պատգամավոր Հակոբ Հակոբյանին զրկել ամանորի պարգևավճարից:

Նախ՝ հաստատ մեր Հակոբ Հակոբյանն այդ պարգևավճարի հույսին չէ, որ իր և իր ընտանիքի նոր տարին անի: Մյուս կողմից էլ ինչ՞ու պատժել նրան: Պատժել, որ մարդը ճի՞շտն է ասել:

Իսկ մենք մեր ծնված օրից լսում ենք իմաստությունը՝ ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան՝ քաղցր սուտը:

Մի խոսքով, աղմուկը, որ բարձրացավ այս խոսքի վրա, նման է, մեղմ ասած, այն բանին, որ ողջ հասարակությունն ապրի գունավոր ակնոցներ դրած: Իսկ ավելի կոպիտ՝ նման է ֆանտազիաների, որի մեջ մարդը կամա–ակամա կարող է ընկնել: Ու խոսել բաներից, որոնք ընդամենն իր ցանկությունն են. ո՛չ ավելին: Ու ողջամիտ մարդն այսպիսիների հետ գլուխ չունի. ձեռքը թափ է տալիս ու աշխատում է ինչքան հնարավոր է՝ հեռու մնալ:

Հիմա հումանիստական այս աղմուկը բարձրացնողներին ուզում եմ հարցնել՝ աչքներս փակենք ու խոսքերո՞վ կերակրենք մեր աղքատ հայրենակիցներին: Նրանց ներշնչենք, որ իրենք ապրում են այնպես, ինչպես կարող է ապրել ցանկացած մարդ, ով գտնվում է պաշտպանված հասարակության մեջ և օգտվում է գոնե նվազագույնից, որն անհրաժեշտ է մարդ կոչվածի՞ն:

Եվ դրանից նրա կյանքը կլավանա՞: Ձեր այս խոսքերով նա և իր երեխան երեկոյան կուշտ փորո՞վ գլուխը կդնեն բարձին: Մեծ հաշվով դա ի՞նչ կտա նրան:

Եվ եթե հասարակության մեջ պրոբլեմ կա, ապա այդ պրոբլեմին նայելու դիտակետը բոլորովին այլ հարթության վրա պետք է փնտրել, այլ տեղից պետք է մոտենալ հարցին:

Թե չէ՝ Հակոբ Հակոբյանն այ՛ս ասաց ու Խոսրով Հարությունյանն էլ այս հավելեց…

Հետո՞…

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan