24.Փետրվար.2018
ԵՄ–ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. «Փաստ» Փողոցում գտնված այս հասկին սովամահ ու հյուծված տեսք ուներ. տեսեք, թե ինչ տեսք ունի նա այսօր՝ 8 ամիս անց (Ֆոտո) 14 միլիոն դրամ ուշուի և քունգֆուի Եվրոպայի գավաթը՝ Երևանում անցկացնելու համար. «Փաստ» Գումար պոկելու նոր մեթոդ` «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով. «Փաստ»
Զինվոր է վիրավորվել Կենտրոն հեռուստաընկերությունը սկսում է «Երևի»... Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա... Սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակ... Ստորգետնյա քաղաք՝ անապատի մեջտեղում. Տեսեք, թ... Կինը վերանայում էր ամուսնու հետ հին լուսանկար... Զույգը հեռվում մի մեծ հսկա արջ նկատեց, որն իր... Ընկերության աշխատակիցները չէին կարողանում հաս... Ծովափին ձկնորսը մի շիշ գտավ. ահա, թե ինչ կար ... Այս ամերիկացի կնոջը դատապարտել են ազատազրկման... Այս երիտասարդը սուպերմարկետում $17 վճարեց անծ... Բժիշկները տղային ասացին, որ ինքը 2 շաբաթից մա... Աղջիկը երկար ժամանակ քնում էր իր սիրելի հսկա ... Հայտնի օրենքով գող Սվո Ռաֆի հուղարկավության օ... ԵՄ–ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. «Փ... Տատիկն ու պապիկն ուզում էին, որ երեխան ասի իր... Նա փորձեց հեռախոսի այս հատվածը ներկել և արդյո... Տղան 200 դոլարով գնեց այս խարխուլ ավերակն ու ... Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման «Փ... Աշխարհի ամենացուրտ վայրերը (Ֆոտոշարք, տեսանյ... Փողոցում գտնված այս հասկին սովամահ ու հյուծվա... 14 միլիոն դրամ ուշուի և քունգֆուի Եվրոպայի գա... 7-ամյա տղայի խնամքին թողեցին 1 տարեկան եղբորը... Գումար պոկելու նոր մեթոդ` «Դեղերի մասին» նոր ... Իրավապահները ստուգում են Նովոռոսիյսկի հիվանդա...

Մեր ԱԳՆ–ի կեցվածքի թշվառությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր տարում մեր արտաքին քաղաքական գերատեսչության մարտավարությունը շարունակում է մնալ նույնը` սկզբունքներից ու արժանապատվությունից զուրկ, անդեմ, անատամ: Երեկ ՀՀ արտգործնախարարը լրատվական գործակալություններից մեկի միջոցով, այսինքն` անուղղակի պատասխանել է Մինսկի խմբի համանախագահների` նախօրեին արված հայտարարությանը, որը վերաբերում էր անցած տարվա դեկտեմբերի 29–ին Չինարի գյուղի մերձակայքում ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձին: Մինչ պատասխանի բովանդակությանը անցնելը, հիշեցնենք դեպքերի հաջորդականությունը:
ՀՀ տարածքում դիվերսիոն ներթափանցման փորձին առաջինը արձագանքեց ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա միջադեպն անվանել էր ընդամենը «սադրանք»` դրանով ՀԱՊԿ–ին ազատելով պատասխան գործողության դիմելու անհրաժեշտությունից: Ընդ որում, նա միջադեպը պայմանավորել էր ղարաբաղյան խնդրով: «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք` մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին»,– ասել էր նա: Սա նշանակում է, որ Բորդյուժան սլաքն ուղղել էր դեպի Ղարաբաղ` եղավ հարձակում, քանի որ ԼՂ խնդիրը լուծված չէ: Եթե ավելի խորանանք` լուծեք ԼՂ հարցը, և հարձակում չի լինի: Իսկ թե ՌԴ–ն ինչպես է պատկերացնում հարցի լուծումը, գաղտնիք չէ: Բայց մեր արտգործնախարարությունը չարձագանքեց Բորդյուժայի այս հայտարարությանը, իսկ հայ քաղաքական միտքը հրճվանք ապրեց, որ Բորդյուժան արտաբերել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունը, ասել կուզի` ճանաչել էր ԼՂ անկախությունը: Էյֆորիան երկար չտևեց: Մի քանի օրից պարզ դարձավ, որ Բորդյուժան այլևս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չէ: 2017 թ. հունվարից նրան փոխարինում է իր տեղակալ Վալերի Սեմերիկովը: Իմիջիայլոց, երեկվանից ՀԱՊԿ կայքէջն անհասանելի է: Приносим свои изменения. На сайте ведутся технические работы` ասված է կայքի գլխավոր էջում: Ուշագրավ է, որ գրված է Приносим свои изменения: Տեսնես, այդ изменения–ներից հետո «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը կայքում կմնա՞, թե ոչ:
Ինչևէ: Դիվերսիոն ներթափանցման փորձից գրեթե 10 օր հետո միայն դրան արձագանքեց Մինսկի խումբը: Ճիշտ է, ի տարբերություն Բորդյուժայի` համանախագահները նշում են, որ դա եղել է ներխուժման փորձ: Բայց տեքստի մնացած հատվածը նախորդ համանման հայտարարություններից գրեթե չէր տարբերվում: «Հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և հակասում են ուժ չկիրառելու պատասխանատվությունն ամբողջությամբ ստանձնած կողմերի պարտականություններին: Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել երկկողմ մեղադրանքները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»,– ասված է հայտարարության տեքստում:
Մեզ գրեթե միշտ բացատրում են, որ համանախագահներն ստիպված են հավասարություն պահպանել և ուղղակի հասցեատեր չնշել` իրավիճակն ավելի շատ չսրելու նպատակով: Բայց հետաքրքիր է, որ նույն այդ հայտարարության մեջ համանախագահները չեն մոռացել հղում անել մարդասիրության կանոններին, ի մասնավորի, նրանք հորդորել են անհապաղ վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին` համաձայն 2010 թ. Աստրախանի գագաթնաժողովի պայմանավորվածության` «հաշվի առնելով խնդրի բացառապես հումանիտար բնույթը»: Եթե խնդիրը բացառապես հումանիտար կողմն է, ապա ինչո՞ւ նույն այդ համանախագահները հղում չարեցին վերը նշված պայմանավորվածությանը, երբ Արցախում խոցվեց հայկական ուղղաթիռ, և մոտ երկու շաբաթ Ադրբեջանը թույլ չէր տալիս անձնակազմի աճյունները վերադարձնել Հայաստան: Եվ երբ հայկական կողմն ստիպված եղավ հարցը լուծել հատուկ գործողության միջոցով: Կամ` երբ ապրիլյան պատերազմի ժամանակ իր, մեղմ ասած, ոչ մարդասիրական վարքով ադրբեջանական կողմը խոշտանգում էր հայ զինծառայողներին, ինչո՞ւ համանախագահները չհիշեցին այդ նույն գագաթաժողովի պայմանավորվածությունները:
Գուցե խնդիրը հայկական կողմի կեցվա՞ծքն է: Ավելի ճիշտ, դրա բացակայությո՞ւնը:
«Համաձայն ենք համանախագահների հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում և Սանկտ–Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: Թեև, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել»,– ասել է ՀՀ արտգործնախարարը: Ընդամենը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

website by Sargssyan