15.Դեկտեմբեր.2017
Հումանիստական աղմուկ. «Փաստ» Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա». «Փաստ» Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն». «Փաստ» Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն. «Փաստ»
Ո՞ւմ է սպասվում ֆինանսական հաջողություն 2018 ... Հետաքրքիր մանրամասներ «օրենքով գող» Ռաֆայել Բ... 16 անսպասելի բաներ, որ անհավանականորեն նման ե... Հայտնի հայ տղամարդկանց աստղային էվոլյուցիան Սիրված Դերասանուհի Աիդա Բաբաջանյանի ընտանիքը ... Եգիպտական հորոսկոպ` ըստ ծննդյան ամսաթվի. ճշգր... Սվո Ռաֆի որդու հույժ գաղտնի թաղումը. ավտովթա՞... Սկանդալային մոդել Գայանե Բաղադասարյանը նոր տե... Սիրուշոն ներկայացրել է՝ ինչպես է անակնկալ այց... Երբ սեռական օրգանները կատաղում են. սեքսապաթոլ... «15-ը փոքր տարիք է նման բաներով զբաղվելու համ... Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, որի հետևան... Մերժվածը 419. Դիտեք այսօրվա սերիան. ՎԻԴԵՈ․ Տղամարդը, չնայած կնոջ աղերսանքներին, ն... Ձկներին մեծ փոփոխություններ են սպասվում. Դեկտ... Նռան հատիկ, Սերիա 70, Դիտեք այսօրվա սերիան. Գ... Հումանիստական աղմուկ. «Փաստ» Լուսանկարներ. «Հայ տղաները միշտ ագահի դեմքով ... Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առա... Դիլիջանում ավտոբուսի սրահը տաքացվում է գազի խ... Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ,... Անմարդկային քաղց, թե՞ հոգեկան շեղում. դաժանու... Բացառիկ...Բոլոր մանրամասները Ապրիլյան պատերազ... «Իրա սև գործն արեց, թռավ». 13 հազար դոլար պար... Իվետա Եդիգարյանը մահացու վրաերթ է կատարել

Երվանդ Բոզոյան. «Այս խորհրդարանական ընտրությունները կլինեն ապագա փոփոխությունների առաջին քայլը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցնող տարում կատարված քաղաքական փոփոխությունների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների զարգացումների վերաբերյալ «Փաստը» զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

– Արդեն ավարտվող տարում քաղաքական տեսանկյունից ի՞նչ ձեռքբերումներ կամ հաղթանակներ ունեցանք, եթե գտնում եք, որ այդպիսիք առհասարակ եղել են:

– Ցավոք սրտի, հաղթանակներ կամ ձեռքբերումներ ես չեմ տեսել: Ճիշտ հակառակը՝ ամեն տարի ինչ–որ մի կորուստ ենք ունենում, ինչ–որ մի պրոցես է լինում, որը մեզ հիասթափեցնում է և հանրության մեջ խորացնում հոռետեսական տրամադրությունները: Այս տարվա մեջ այդ պրոցեսը կապված էր ապրիլյան պատերազմի և ՊՊԾ գնդի գրավման հետ: Երկուսն էլ ցնցեցին մեր հասարակությանը: Եթե առաջինը մեծ ազդեցություն թողեց այն առումով, որ մարդիկ ռեալ հասկացան, որ մեծ պատերազմը կարող է ամեն վայրկյան բռնկվել, ապա երկրորդն այն էր, որ առաջին անգամ վերջին 20–25 տարիների ընթացքում փորձ արվեց բռնի ուժով իշխանության դեմ ինչ–որ գործողություն անել:

– 2016 թ. Նշանակվեց նոր վարչապետ, ձևավորվեց նոր կառավարություն, որն արդեն 100–օրյա գործունեություն ունի: Ի՞նչ փոխեց նոր կառավարությունը մեր իրականության մեջ և ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկա մի քանի ամիսների համար, մինչև նոր կառավարության ձևավորում:

– Նոր վարչապետի նշանակումը որոշակի սպասումներ առաջացրեց հանրության մոտ, որովհետև նա վարկաբեկված անձնավորություն չի: Մասնակի փոփոխություններ տնտեսական դաշտում եղան, բայց մարդիկ ուզում են ավելի գլոբալ փոփոխություններ, նկատի ունեմ նաև քաղաքական պրոցեսի, կադրերի և սկզբունքների փոփոխություն: Վարչապետը դեռ տնտեսական գործիչ է, նա տնտեսական ոլորտում է որոշակի փոփոխություններ ուզում անել: Այլ հարց է, թե որքանով դա նրան կհաջողվի, որովհետև առանց վերը նշված գործոնների՝ տնտեսության մեջ ռադիկալ փոփոխությունները հնարավոր չեն լինի:

– 2017 թ. Ազգային ժողովի հերթական ընտրությունները կլինեն: Մամուլում ամեն օր լուրեր են շրջանառվում, թե որ կուսակցությունը ինչ թեկնածուներ է պատրաստվում ներկայացնել իր ռեյտինգային ցուցակում: Նոր դեմքերը ԱԺ–ում կարո՞ղ են եղանակ փոխել, թե՞ կլինի պարզունակ տեղափոխություն, և ի վերջո, այդ նոր դեմքերն էլ կսկսեն կոճակ սեղմողի համբավին հավակնել:

– Հայաստանում որպեսզի փոփոխություն լինի պետք է վերնախավերի փոփոխություն լինի, որովհետև հին վերնախավերով այլևս հնարավոր չէ որևէ լուրջ բան անել: Մարդիկ չեն հավատում ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ որևէ ուժի, որը իշխանությունը փոխելու հայտ է ներկայացնում: Դրա համար անհրաժեշտ է նոր դեմքերի քաղաքական գեներացիա: Նույն Կարեն Կարապետյանը հին կադր է, բայց որպես վարչապետ ինքը նորովի էր և սպասում առաջացրեց: Նույնը կարելի է ասել նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին: Այդպիսի քայլերը դրական կազդեն երկրում փոփոխության վրա, որովհետև մարդիկ նոր դեմքերի կարիք ունեն՝ իրենց գործողությունների իմաստով նոր:

– Պատգամավորների մեծ մասը շատ բացակայություններ ունի, օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի գալիս: Ե՞րբ և ո՞ր դեպքում Հայաստանի ԱԺ–ում կհաստատվի խորհրդարանին հարիր քաղաքական միջավայր:

– Երբ Ազգային ժողովի դերը մեծանա: Կարծում եմ, որ 2017 թ. հետո իրավիճակը կփոխվի: Դառնալով խորհրդարանական համակարգ, այլևս խորհրդարանում են որոշվելու բոլոր հարցերը: Խորհրդարանից դուրս այլ պետական կառույց չի լինի, որ կարողանա կառավարել երկիրը: Խորհրդարանն է ձևավորելու կառավարման ամբողջ վերնախավին: Այլ խնդիր է, թե այդ խորհրդարանում ովքեր կհայտնվեն և կկարողանան արդյոք որակյալ դեր կատարել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

loading...
website by Sargssyan