18.Հունվար.2018
ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահարույց պատմության կիզակետում. ինչ է բացահայտվել. «Ժամանակ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար»....
Արամ Ասատրյանի թոռն իր մուղամային կլկլոցով գե... Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ ... Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ... Լուիզա Ներսիսյանը սեքսուալ ու շլացնող տեսքով ... Մերժվածը. Միթիին ստիպում են պարել մոր մահվան ... Թվում է, թե սովորական ճանապարհային արգելապատն... 16 մարմնավաճառներ բացահայտումներ են անում իրե... Գրիշա Ասատրյանը հուզիչ լուսանկար է հրապարակել... ՖՈՏՈ. Հայտնի բրենդներ, որոնց անունները միշտ ս... ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահ... Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սր... Արտաշես Գեղամյանը Աժ-ում դիտում է Վոլոչկովայի... «Դեպքի վայր ժամանած ոստիկանները սարսափած են ե... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են անում Աշոտ Ղազարյանը, Ռաֆայ... «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ին... Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ ... Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարա... Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս...

Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» շարունակում է անդրադառնալ Ազգային Ժողովի պատգամավորների ցուցաբերած աշխատանքային ակտիվությանն ու պասիվությանը՝ ըստ www.parliamentmonitoring.am կայքի: Այս համարում կանդրադառնանք Արամ Մանուկյանի (ՀԱԿ), Մելիք Մանուկյանի (ԲՀԿ), Միքայել Մանուկյանի (ՀՅԴ) և Մարինե Մարաբյանի (ՀՀԿ) պատգամավորական գործունեությանը:
Այս չորս պատգամավորներից կողմ լինելու կոճակին ակտիվորեն սեղմել է ՀՀԿ–ական Մարինե Մարաբյանը, ով նաև նշվածներից օրենսդրական նախաձեռնություններին ամենից քիչ դեմ քվեարկած պատգամավորն է: Ըստ www.parliamentmonitoring.am կայքի՝ Մարինե Մարաբյանը կողմ է քվեարկել 662, իսկ դեմ՝ ընդամենը 7 անգամ: Մարաբյանը 261 նիստից բացակայելուց զատ, պատգամավոր դառնալուց ի վեր երբևէ հարցերով կամ ելույթներով հանդես չի եկել:
Հարցուպատասխանի չեն մասնակցել և ելույթներ չեն ունեցել նաև ԲՀԿ–ական Մելիք Մանուկյանն ու Դաշնակցական Միքայել Մանուկյանը: Երկուսն էլ ԱԺ նիստերից բացակայել են ավելի քան 100 անգամ, նույնպես ակտիվորեն կողմ են քվեարկել Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական նախաձեռնություններին՝ 300–400 անգամ քվեարկելով ի օգուտ հնչած օրինագծի: Ազգային Ժողովի նախաձեռնություններին դեմ են քվեարկել գրեթե միանման՝ Մելիք Մանուկյանը 40, իսկ Միքայել Մանուկյանը՝ 37 անգամ:
Վերը թվարկված պատգամավորներից ամենից ակտիվն, իհարկե, Արամ Մանուկյանն է, ով պատգամավորական մանդատը ստանալուց հետո բավական շատ հարցեր է ունեցել և ելույթներ հնչեցրել ԱԺ ամբիոնից: Ըստ www.parliamentmonitoring.am կայքի՝ Արամ Մանուկյանն անցած 4,5 տարիների ընթացքում 88 ելույթ է ունեցել և 74 անգամ էլ հարցուպատասխանի մասնակցել: Ազգային Ժողովում քննարկվող օրենսդրական նախաձեռնությունների օգտին քվեարկել է 279–ն անգամ, դեմ՝ 157: Միաժամանակ որևէ նախաձեռնության դեմ կամ կողմ քվեարկելուց ձեռնպահ է մնացել 142 անգամ: Վերջինս չորս նախաձեռնության համահեղինակ է՝ տնտեսական և պետաիրավական ոլորտների վերաբերյալ: Դրամական միջոցներն էլ 2015 թ. դրությամբ կազմել են 6 միլիոն դրամից մի փոքր ավելի:
Մելիք Մանուկյանը նախաձեռնություններ չունի, նախորդ տարվա վերջին մեծ ռեզոնանս առաջացրած նախաձեռնություններից կողմ է քվեարկել «1000 դրամների», կուսակցությունների և 2017 թ. բյուջեի օրինագծին: 2015 թ. տվյալներով հայտարարագրել է 401 միլիոն դրամ:
Մարինե Մարաբյանը նույնպես նախաձեռնություններ չի հեղինակել: Նախորդ պատգամավորի պես, նա էլ մեծ ունեցվածքի տեր է՝ հայտարարագրել է ավելի քան 77 միլիոն դրամ: Հաշվի առնելով, որ Մարաբյանը պատգամավոր դառնալուց հետո ո՛չ նախաձեռնություններ է ունեցել, ո՛չ էլ ելույթներ կամ հարցեր հնչեցրել՝ նրա «ֆունկցիան» Ազգային Ժողովում սահմանափակվել է միայն քվեարկությամբ, այն էլ՝ մեծամասամբ դրական:
Միքայել Մանուկյանը երեք օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է՝ հանրային հարցերի և ընտրական իրավունքի վերաբերյալ: Նշենք, որ դեռևս պատգամավորական մանդատը ստանալու ժամանակ՝ 2012 թ., նա դրամական միջոցներ չի ունեցել, իսկ 2015 թ. դրությամբ ունեցել է 64 միլիոն 885 հազար դրամ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

website by Sargssyan