26.Հուլիս.2017
Չինաստանը դուրս է եկել Կարսի վրա. «Փաստ» Վազգեն Ա. «Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է ապրի՝ բացի հայերից». «Փաստ» Գեորգի Ավետիսյան. «Իշխանություններին ավելի հարմար է կառավարելի կիսագրագետների հետ աշխատել, քան մասնագետների». «Փաստ» «Հիմա ԵՏՄ–ից դուրս գալու ժամանակը չէ, և նման պահանջներ դնելն էլ իմաստ չունի». «Փաստ»
Աստղագուշակ՝ հուլիսի 26-ի համար 10 ամենաանհարմար պահերը նկարահանված տեսախցիկո... Չինաստանը դուրս է եկել Կարսի վրա. «Փաստ» Վազգեն Ա. «Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ու... Գեորգի Ավետիսյան. «Իշխանություններին ավելի հա... «Հիմա ԵՏՄ–ից դուրս գալու ժամանակը չէ, և նման ... Կառավարությունը Տավուշի մարզպետարանին ավելի ք... Փոխմարզպետը մեկ տարվա մեջ երկու «BMW» է գնել,... Բրուտյանի կինը նախորդ տարի իր համար «LEXUS» է... Թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը միջազգային ֆինա... Գուգուշի համերգը Հայաստանում հետաքրքիր իրադար... Հնդկական փալաս–փուլուսն ու Հայաստանի անկախութ... Պրեմիերա. Գրիգոր Միրզոյան . «Սիրահարվել եմ» Եղել եմ «Կյանքի խոսք»-ում, բայց դա աղանդ չէ. ... Երիտասարդը իրեն «ֆոտոշոփում» է համաշխարհային ... Կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը դեպք... ՖՈՏՈ. Ինչերով է հայտնի Բադեն-Բադենը և ինչու է... 2 բան, որ երբեք չի ներում Սերժ Սարգսյանը ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Արա Աբրահամյանի դուստրը ծննդյան ... Վերջին անգամ տանից ինչ-որ մարդկանց հետ է դուր... Առեղծվածային դեպք Վանաձորում. 47-ամյա մայրը ի... «Մորս առաջին ռեակցիան էր` նորմալ տղամարդ չես ... Թեժ տեսարաններ օդակայաններում, որոնցից հետո տ... Ահա թե ինչեր են տեղի ունենում Ռուսաստանի հանր... Ես մերկացա. շնորհակալ եմ հանդիսատեսին, որ չփո...

Նիկոլայ Ղազարյան. «Ֆուտբոլի ազարտը տեմպն է, կայծակնային գրոհը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր` հունվարի 11–ին տոնում ենք «Արարատի» լեգենդներից մեկի՝ ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆԻ ծննդյան 70–ամյակը

Հունվարի 11–ին ծնված Նիկոլայ Ղազարյանը միշտ խաղում էր 11 համարի տակ ու եզրափակում թիմի ցուցակը:

-Նախ փորձենք իմանալ, թե Բաքվից եկած 10 տարեկան պատանին ինչպե՞ս հայտնվեց հայկական մեծ սպորտում.

– Երբ Բաքվից ընտանիքով տեղափոխվեցինք Երևան, ընդունվեցի Վորոշիլովի անվան դպրոց: Ե՛վ լավ սովորում էի և՛ խաղում բակային ֆուտբոլի թիմերում: Հայրս հայտնի ֆուտբոլասեր էր, ծագումով բնիկ շուշեցի, իսկ մայրս լիտվուհի էր:
Հայերեն դեռ լավ չէի խոսում, բայց խաղս ստացվում էր: Ինձ նկատեց 5 տարով մեծ մի տղա՝ Արայիկ անունով, որ արդեն բիլիարդի գծով չեմպիոն էր: Նա զարմացավ, որ ոչ մի տեղ չէի պարապում, ու ինձ տարավ մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց: Այստեղ ասացին՝ գնա, սպիտակների խմբի հետ խաղա: Մի քանի գոլ խփեցի, մարզիչն ասաց՝ դո՛ւրս արի... Զարմացա, հարցրի՝ ինչո՞ւ, իսկ նա Արայիկին ասաց. «Այս տղան տեխնիկայով բարձր է, հավաքականում կխաղա»:
Այսպես պատանի Նիկոլայը մտնում է տարիքով իրենից մեծերի խումբ, կարգով արագ բարձրանում ու մեկ էլ` ուղարկեցին Մոսկվա, որ ԽՍՀՄ–ի երիտասարդականի հավաքականում խաղա, այստեղից՝ Իտալիա, ուրիշ երկրներ…

– Գաղտնիքը ո՞րն էր, որ այդպես շուտ առաջ գնացիք:

– Արագությունս բարձր էր, վազքից չէի հոգնում: Ասեմ, որ հիմիկվա ֆուտբոլն էլ է արագության վրա: Ֆուտբոլը վերադառնում է նախկին ճիշտ ձևին: Խաղի ազարտը հենց դա է՝ տեմպը, կայծակնային արագ գրոհը: Բայց էդ փողը, էդ միլիոնները որ մտել են ֆուտբոլ, շատ բան են փչացնում: Ես դա ուղղակի չեմ հասկանում:

– Իսկ նախկինում ինչպե՞ս էր:

– «Արարատի» բարոյահոգեբանական մթնոլորտն ուղղակի արտակարգ էր, հրաշալի: Մեզ բոլորիս էլ առաջարկում էին այլ թիմեր տեղափոխվել, ավելի մեծ քաղաքներում խաղալ, բայց ոչ մեկիս մտքով նման բան չէր անցնում: Մենք տանն էինք՝ մեր ժողովրդի հետ: Նիկիտա Սիմոնյանը՝ մեր սիրելի մարզիչը, որ եկել էր Մոսկվայից, ներքին բարձր կուլտուրայի տեր, ինտելիգենտ մարդ էր: Չեմ հիշում, որ գոնե մի օր նա մեզ հետ բարձր ձայնով խոսեր:

– Բայց մի հետաքրքիր պատմություն կա չէ՞ նրա ու Ձեր միջև: Կպատմե՞ք:

– 1974–ին՝ աշխարհի մրցումների ժամանակ, նա պիտի մեկներ Մեխիկո և 5 խաղ բացակայեր: Մեզ պիտի մարզեր օգնականը՝ Անատոլի Իլյին: Սիմոնյանը կանչում է նրան և ասում, թե Նիկոլայը լավ մարզավիճակում չէ, լավ կլինի, որ հիմնական կազմում չխաղա, թող մի 15–20 րոպեով մտնի դաշտ ու դուրս գա: Անատոլին մտահոգված կանչում է Հովհաննես Զանազանյանին, և թիմի ավագն ասում է. «Սխալ է, Ղազարյանն է գոլ խփողը, գոլ ստեղծողը, ո՞նց կլինի առանց նրա»: Նույն բանն ասում են նաև ուրիշ 4–5 ֆուտբոլիստներ, և Սիմոնյանի որոշումը փոխվում է: Այդ 5 խաղում ես 4 գոլ խփեցի, բոլորն էլ՝ հաղթական գոլեր, և երբ Սիմոնյանը Մեխիկոյից եկավ, արդեն խիստ փոշմանել էր: Ինձ կանչեց ու ասաց, որ ուզում է ներողություն խնդրել: Այդպիսի մարդ էր՝ նուրբ հոգու, նուրբ սրտի տեր:

…Իսկ հիմիկվա օտար մարզիչները, որ մեր Հենրիխին կարող են նաև չխաղացնել… Քանի՞ Հենրիխ Մխիթարյան կա աշխարհում: Հե՞շտ է Հենրիխ Մխիթարյան դառնալը…

– Բայց 73–ին դուք բոլորդ դարձաք: Ալյոշա Աբրահամյանից մինչև Նիկոլայ Ղազարյան` ամբողջ ազգը բոլորիդ անուն–ազգանունով անգիր գիտեր:

– Մենք շատ լավ դպրոց անցանք, և լավ խաղալ պարտավոր էինք, որովհետև ժողովրդի սերը ստիպում էր: Ղեկավարներն էլ՝ և Անտոն Քոչինյանը, և՛ Կարեն Դեմիրճյանը, մեզ միշտ ուշադրության կենտրոնում էին պահում, հետաքրքրվում մեր կարիքներով: Թիմի պետը՝ Ռոբերտ Ծաղիկյանը, որ արձանախմբի մեջ պատվավոր տեղում կանգնած է, հետաքրքրվում էր տղաների հոգսերով, ցուցակ կազմում, ներկայացնում: Մեր սնունդը նույնպես լավն էր՝ կալորիան՝ տեղը, բայց դարձյալ շեշտեմ, որ ամենակարևորը հոգեբանական դաշտն էր, հարազատության մթնոլորտը: Մենք խաղից դուրս էլ մեծ հաճույքով էինք շփվում իրար հետ:

– Ովքե՞ր էին Ձեր մտերիմ ընկերները:

– Լևոն Իշտոյանը, Հովհաննես Զանազանյանն ու Բոնդարենկոն իմ լավ բարեկամներն էին, խաղից դուրս շատ ենք ընկերություն արել, խնջույքների գնացել: Այսպես ասած, համախոհներ էինք:

– Ի՞նչ կասեք աջ եզրային հարձակվող Լևոն Իշտոյանի մասին:

– Խաղային ոճով Իշտոյանը յուրահատուկ էր, տեխնիկան շատ ուժեղ էր, ցանկացած պաշտպանի կխաբեր:

– Իսկ ո՞րն է Ձեր ամենահիշարժան խաղը:

– 1971 թ. Թբիլիսիում 4:0 հաշվով հաղթած խաղը, երբ Օզերովը մեր մասին ասաց. «Աստղերի թիմ և թիմ` «Աստղ»»:

– «Դինամո Թբիլիսիում» մի հիշարժան անուն կար՝ Դավիթ Ղիփիանի: Ասում են՝ Ձեզ շատ է սիրել:

– Անհամեստ թող չհնչի՝ միշտ ասում էր. «Ղազարյանն իմ կուռքն է»: Նա տարիքով մեզանից մի քիչ փոքր էր և ուշիմ ու զարգացած տղա: Շատ լեզուներ գիտեր:

– Այսօրվա ֆուտբոլի համար է՞լ եք դա կարևորում:

– Իհարկե: Ֆուտբոլիստն, ընդհանրապես, պիտի կարդացած ու զարգացած լինի, ձգտող: Պիտի իմանա, որ ֆուտբոլից բացի՝ ուրիշ աշխարհներ էլ կան: Պիտի ինքն իրեն այնպես դաստիարակի, որ ժողովուրդը հավատա, գնահատի: Ա՛յ, այդ ժամանակ մենք նորից կհասնենք ուժեղ թիմերին: Այն օրերին մեզ կիրթ ձևով հոգեբանական գրոհների էին ենթարկում, իսկ մարզիչ Պոնոմարյովը հետաքրքիր ձևով հաղթանակի հավատ ներշնչեց: Մի անգամ նա Իշտոյանին հարցրեց. «Գիտե՞ս՝ ո՛վ է դիմացիդ պաշտպանը: Դու նրանից 5 սմ–ով բոյով ես, 1 կգ–ով էլ ծանր, ինչո՞ւ պիտի պարտվես»: Այսպիսի լուրջ, մտածված վերաբերմունքից ու հոգեբանական պատրաստություններից մենք թև էինք առնում, ավելի արժանապատվորեն խաղում:

– Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Գենադի Լագոֆտը Ձեր մասին ասում էր. «Հրթիռային զորքերի դեմ եմ խաղում», այդպե՞ս է…

– Դե, եթե դարպասը չէր կարողանում փրկել, ուրիշ ի՞նչ պիտի ասեր…

– Իսկ ի՞նչ գաղտնիք կար երազների հետ կապված: Ասում են՝ Դուք երազում հաճախ եք տեսել, թե քանի գոլ եք խփելու:

– Ես խփել եմ 142 գոլ, որոնցից շատերն, իրոք, իմացել եմ, որ խփելու եմ: Բայց դրանցից 3–ը շատ սիրուն երազի շարունակություն էին: 1970 թ. Մոսկվայում պիտի խաղայինք «Լոկոմոտիվի» հետ ու եթե հանկարծ տարվեինք, կարող է դուրս մնայինք բարձրագույն լիգայից: Առավոտյան ժամը 8:30 է, մտնում ենք մարզանքի, ընկերներս ասում են. «Նիկոլա՛յ, դե պատմի՛ր, ի՞նչ երազ ես տեսել»: Ասում եմ. «Երեք աղունիկ եմ տեսել: Իբր դուրս էի եկել մարզանքի, մեկը եկավ աջ ուսիս նստեց, երկրորդը՝ ձախ»: Ամաչում եմ ասել, որ 3–րդն էլ գլխիս նստեց: «Էդ է, 2 գոլ ես խփելու»,– ուրախացան տղաները: Բայց երեք գոլ խփեցի: Խաղից հետո տղերքն ասացին. «Տեսա՞ր, որ սխալ երազ ես տեսել»…

– Սրանից հետո ճիշտ կլինի խոսել Երևանում բացված հայտնի արձանախմբի մասին, որի գլխավերևում աղավնիներ են թռչում: Այդքան մեծ արձանախումբ մենք չունեինք: Երևանի համար սա մի ուսանելի նվեր եղավ Գագիկ Ծառուկյանի կողմից:

– Այո, տեղին է ասել՝ ուսանելի նվեր, որովհետև թիմ դառնալը հեշտ բան չէ… Թիմը հոգեբանություն է: Թիմը և՛ դաշտում խաղացող 11 հոգին է, և՛ ժողովուրդը: Մենք՝ հին արարատցիներս, խիստ զգացված ենք, որ մեզ ոչ միայն չմոռացան, այլև մեծարեցին: Խիստ ուրախալի էր, երբ Մոսկվայի «Վեստի» ծրագրի թղթակիցը հաղորդման մեջ ասաց, որ աշխարհում ոչ մի տեղ այսպիսի օրինակ չկա, որ սա եզակի բան է: Ասեմ նաև, որ երբ արձանի մասին խոսակցությունները նոր էին սկսվել, Սերժ Սարգսյանը ինքն էլ անմիջապես ոգևորվեց, զանգեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ ճիշտ տեղ գտնեն արձանի համար: Հիմա կարծես թե բոլորս ճիշտ տեղում ենք՝ հարազատ մարզադաշտի մոտ կանգնած:

– Փաստորեն, ֆուտբոլը 10 տարեկանից Ձեր առօրյայի մասն է, ու նաև հայրենասիրական դրսևորումների ձևը:

– Դե, շուշեցու թոռ եմ, շուշեցու զավակ: Ուզեցի պարտքս հատուցել, մի բանով օգտակար լինել: Հասուն տարիքում դա շատ ես կարևորում:

– Իսկ ո՞րն է Ձեր ուղերձը մեզ ու եկող սերնդին:

– Չընկճվելը, աշխատելն ու հաղթելը: Սրանից ծանր տարիներ ենք ունեցել՝ երկրաշարժ, պատերազմ, ցուրտ, մութ, բայց ամեն ինչից պատվով ենք դուրս եկել: Պետք չէ ընկճվել: Ամենավատ բանը հիստերիան է, անիմաստ խառնվելը:
Մեր հույսը մեր աշխատասիրության ու նվիրվածության վրա պիտի դնենք: «Արարատ –73»–ը դրա արդյունքը չէ՞ր: Ես գիտեմ, որ ֆուտբոլը ատլետիզմ է և պահանջում է կամքի ուժ ու վարպետություն:
Կյանքում էլ նույնն է՝ կամքի ուժ ու վարպետություն: Բայց չմոռանանք նաև, որ ամեն մարդու ներսում ներքին կուլտուրան պիտի հաղթի: Առանց դրա թիմը չի կայանա, թիմ չի ստեղծվի:

Այս ուղերձով էլ ամփոփենք հարցազրույցը և սիրելի Նիկոլայ Ղազարյանին մաղթենք ուրախ Նոր տարի՝ գալիք 70 տարիների կրկնապատկումով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

 

 

loading...
15
Փակել X
website by Sargssyan