23.Հունիս.2017
Արմեն Աշոտյանը գումարի կարիք ունի՞. 36 միլիոն դրամի վարկ է վերցրել. «Փաստ» Փոքրացած մեր երկրի ու կրկին ոտքի կանգնելու ազգային ծրագրի մասին. «Փաստ» Իրավապաշտպանները մեր երկրում. մեկին ճնշելով` վախեցնում են մյուսին. «Փաստ» Աշխատակիցների նույն օրն ու նույն ինքնաթիռով կատարված չվերթների ավիատոմսերի արժեքները տարբեր են. «Փաստ»
Ինչպես է տարիների ընթացքում փոխվել «Բանուկում... Առանց մեկնաբանության. Երևանի մարմնավաճառները.... «Մերժվածը» հեռուստասերիալի հերոսներն այսօր (բ... Մելինե Դալուզյանը՝ սեռը փոխելուց առաջ և հետո ... Կայացել է մասնագիտական աշխատանքային խմբի 2-րդ... ՖՈՏՈ. Սկանդալային մոդել Սյուզան Սեդրակյանը բա... Երևանի Էլիտար մարմնավաճառները. Միայն տեսեք, թ... Սիրված երգիչ Արամ Ասատրյանը «Մեր բակը» ֆիլմո... 9-ամյա Աննա Գրիգորյանի ելույթը «Հոլանդիայի Ձա... Արմեն Աշոտյանը գումարի կարիք ունի՞. 36 միլիոն... Այսօր Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ավե... Ինչպես կանանց գաղութի «զոն նայող» Կարիճ Լիլոն... Կինը, ում հետ շփվում էի, ասաց` հանգուցյալ կնո... Փոքրացած մեր երկրի ու կրկին ոտքի կանգնելու ազ... Օրվա կադրը. Չեմ հասկանում, Ռուսաստանը օդերեւո... «էսօր առավոտն եմ թրաշվել... ». Կարգին Մկոն հե... Իրավապաշտպանները մեր երկրում. մեկին ճնշելով` ... Աշխատակիցների նույն օրն ու նույն ինքնաթիռով կ... Միայն տեսեք, թե ինչ տեսք ունեն Իսրայելի բանակ... Վիլեն Խաչատրյան. «Կառավարության ծրագրի մի շար... Ուշագրավ։ Քաղաքագետի կարծիքը Կարեն Կարապետյան... Գալուստ Սահակյանի կնոջ 20 միլիոնը գերազանցող ... Անդրանիկ Հարությունյան. «Կառավարության ծրագիր... Ավստրալացի սենատորը երեխային կրծքով կերակրել ... ՍԱՊԾ–ն փորձում է կոծկե՞լ իրականությունը. «Փաս...

Իշխանական ճգնաժամի ու դուրս գալու ելքերի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է դերասան Սերգեյ Դանիելյանը` Յոժը

– Պարոն Դանիելյան, Ձեզ մեր երկրի այսօրն ինչպե՞ս է ներկայանում: Ուզում ենք փոխել երկիրը, գտնվում ենք փոփոխությունների շեմին:

– Մենք, ցավոք, չկարողացանք երկիր ստեղծել: Այն երկիրը, որ կերազեր նորմալ, ինտելեկտուալ մարդը: Ստեղծեցինք նյութապաշտական հիմար մի համակարգ, որտեղ տրագեդիայի օրենքներին համաձայն են ընթանում պրոցեսները: Ասենք` կարդում ես «Համլետը» կամ «Մակբեթը», տեսնում ես, որ այդ մարդիկ ուզում են ստոպ տալ, բայց չի ստացվում: Ու վերջում պետք է սաղ իրար փրթեն ու սկսեն նորից:
Գիտեք, թե մեր իշխանավորը չի՞ հասկանում, որ երկիրը կործանվելու է: Եթե չհասկանա, ապա ինչո՞ւ է իր տները դուրսը կառուցում, կամ երեխաներին ուղարկում դուրս: Վերևներում ի՞նչ է, չե՞ն հասկանում, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Եթե չհասկանան, ապա այդքան չեն ձգտի վերարտադրվել, այդքան չեն ձգի պարանը: Ինչպես է, երբ մարդը մեռնում է, բայց էլի երիկամին է արհեստական սարք միացնում: Ուղեղն արդեն անջատվել է, էլի է մի բան փորձում անել: Սիրտը դեռ թույլ խփում է, ու ինքն ուզում է մի քիչ էլ ապրել…
Այս ամենը մենք տեսնում ենք մեր երկրում: Հիմա մեծագույն տրագեդիա է, որ մեզ հետ կատարվում է: Տեսեք` գնում են դեպի միակուսակցական պետություն: Դա ի՞նչ է բերելու իր հետ: Ցանկացած իդիոտի էլ հարցնես, կասի` ազատությունների սահմանափակում, էկոնոմիկայի լճացում, իշխանության անվերջ վերարտադրության հնարավորություն:
Հենց սա՛ է տրագեդիայի կանոնը. գիտեն, թե ինչ է լինելու իրենց արածի վերջը, բայց չեն կարողանում կանգ առնել:

– Այսինքն` անդունդ ենք գլորվում. Էլ կանգնել հնարավոր չէ:

– Այո, այդպես է: Կարծում եք, թե Համլետը շա՞տ էր ուզում մարդկանց սպանել, չգիտե՞ր, թե ինչ է սպասվելու հետո: Բայց այդ ուրվականը գալիս ու պահանջում էր` արա՛, արա՛…

– Լա՛վ, հիմա մեզ վերջն ի՞նչ է սպասվում:

– Կոլափս: Ֆինանսաբարոյական, նաև` պետական կոլափս:

– Շատ տխուր է կանխատեսումդ:

– Դա կանխատեսում չէ, այլ պատմական բնական ընթացք է:

– Հետո հավանաբար վերհառնելու, վերստեղծվելու ենք: Այսինքն` մի բանի վերջը մյուսի սկիզբն է:

– Միանշանակ այդպես է, իհարկե:

– Իսկ մենք ունե՞նք մարդկային տվյալ ռեսուրսը: Այն մարդկանց, ովքեր կկարողանան երկրորդ անգամ վերստեղծել մեր երկիրը:

– Իհարկե, ունենք:

– Հույսդ ինչի՞ վրա է, ո՞ւմ վրա է…

– Այն երեխաների, ովքեր սփյուռքից գալով, ասում են` չէ՛, մենք հենց այստեղ պետք է ապրենք: Այն երեխաների, ովքեր ասում են` մենք ոչ մի կուսակցության մեջ չենք մտնելու, մենք պարզապես երկիր ենք սարքելու: Այն երեխաների, ովքեր ուզում են գնալ, արտասահմանում կրթություն ստանալ և հետո վերադառնալ այստեղ: Ճիշտ է, այդպիսիք քիչ են, բայց կան, չէ՞: Սարդարապատի ճակատամարտի դեպքում էլ այդպես չեղա՞վ: Կառավարությունը էշի պես Թիֆլիսում նստած` խաբար էլ չէր ինչ է կատարվում: Մյուսներն էլ իրենց գործին էին: Բայց մի տասը, քսան հոգի փետ, բահ վերցրած… Մարշալ Բաղրամյանն էլ է այդտեղից սկսել:

…Ու հետո եղավ, չէ՞: Սա’ էլ կլինի:

– Նախախնամության մատը խա՞ռն է: Կամ մարդկանց այդ փոքրաթիվ խավը այդ մեծ էներգիան որտեղի՞ց է ստանում:

– Դա այն գիտակից խավն է, որը երբեք չի հանդուրժում վատը և չի կարողանում ապրել հանգիստ: Կա՛ այդպիսի խավ: «Սասնա ծռերը»` մեկ: Այն երեխեքը, ովքեր ապրիլյան պատերազմում պահեցին հողը` երկու: Ո՞նց չկան այդ մարդիկ:
Հո մենք չենք կարող խոսել միայն նրանց մասին, ովքեր ընդամենն ուտում և արտաթորում են: Ի դեպ, բոլոր ժողովուրդների մոտ 90%–ը հենց իմ ասած այս վերջին տեսակից է: Գիտեք ամերիկացին ավելի՞ հոգևոր կյանքով է ապրում: Չէ՛. ուտում` բազմանում է, ուտում` բազմանում է…

– Աստված անի` մոտ լինեն այն ժամանակները, երբ այդ գիտակից սերունդը կղեկավարի երկիրը:

– Բայց գիտեք, ես մի վատ միտում եմ տեսնում: Իշխանությունները, որոնց էլի մենք ենք ստեղծել և որոնք էլի մերն են, փչացնում են մարդկանց: Փող են տալիս, առնում են, շանտաժ են անում, վախեցնում են:
Հիմա տեսեք, թե ինչքան երիտասարդ կուսակցականներ կան: Ես չեմ ասում, թե այդպիսիք կան միայն իշխանական կուսակցության մեջ: Ընդհանրապես, եթե երիտասարդը մտնում է կուսակցության մեջ, դա արդեն աննորմալություն է: Նա իրեն մտցնում է ինչ–որ կանոնների մեջ, որը հակաբնական է: Որովհետև երիտասարդը ըմբոստ, ազատություն սիրող, ուսում տենչացող մարդն է: Ով հետո միգուցե իրեն սահմանափակի ու ասի` ես զահրումարական եմ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

loading...
website by Sargssyan