23.Մայիս.2017
Բավարիան չեմպիոնությունը տոնել է գարեջրային ավանդական լոգանքով (լուսանկարներ, տեսանյութ) Ինչ պայմաններում են ապրում Հոնդուրասի բանտարկյալները. լուսանկարներ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ««Ազնվություն + պրոֆեսիոնալիզմ – կոռուպցիա» Սերժ Սարգսյանի բանաձևն ուղղված էր Արևմուտքին». քաղաքագետ. «Փաստ»
Աստղագուշակ՝ մայիսի 23-ի համար Ամերիկաբնակ դիզայներ Լիլիթ Մարկոսյանի տարեդար... Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նշանակվել է Մշակույթի... Այսօրվա Ազգային ժողովը չի ներկայացնում ժողովր... Մարգարիտ Բարանկիցեն՝ Շուշի «Նարեկացի» արվեստի... Էդուարդ Շարմազանովը ազգային գաղափարախոսության... Մենք ենք տերն էս երկրի Բողոքի ակցիա Հայաստանում`ԱՄՆ դեսպանատան մոտ. ... Հանրապետության հրապարակի մեջտեղը խորոված են ա... ԱԺ նոր նախագահ Արա Բաբլոյանի ընտանիքը (Ֆոտո) ... Ինչպես դատավորը բռնվեց հանցանքի պահին. ուշագր... Ինչ հանցանքների և սպանությունների համար է մին... Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համար Ո՞ւմ ձեռքում է «վլաստը» Սոչիում «Փոքր Հայաստանի մեծ աստղը». նոր ֆիլմ՝ Մխիթարյ... Որտեղից է գալիս օրենքով գող արտահայտությունը,... Տավուշի մարզի Պտղավան համայնքը մնացել է առանց... Անեկդոտ` Արա Բաբլոյանի մասին Ինքնասպանությունը մեր զինվորների վրայով չի. Մ... Բոլիվուդյան հեռուստասերիալների աստղ Նանդիշ Սա... Ովքե՞ր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբ... Բավարիան չեմպիոնությունը տոնել է գարեջրային ա... Խաբի Ալոնսոն ու Ֆիլիպ Լամը հրաժեշտ տվեցին ֆու... Հերոս Արմենակ Ուրֆանյանի վերջին խոսքերը. հուզ... Ինչ պայմաններում են ապրում Հոնդուրասի բանտարկ...

Պետրոս Մակեյանի կարծիքով իշխանությանը պետք է հեռացնել ցանկացած տարբերակով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի քաղաքական կանխատեսումներն այնքան էլ ժողովրդի օգտին չեն, քանի որ նրա կարծիքով նոր ձևավորված կուսակցությունները հիմնականում ստեղծվում են իշխանությունների ցանկությամբ և սցենարով:
«Իշխանությունները քաղաքական դաշտն ավելի աղճատելու և ապականելու խնդիր ունեն: Ցավոք, իշխանության հետ չհամագործակցող իրական ընդդիմադիր ուժերը դեռևս զգոնություն չեն ցուցաբերում, որպեսզի հասկանան թե ինչ սցենար է գնում»,– ասում է քաղաքական գործիչը:
Պ. Մակեյանը, սակայն ցանկություն ունի ամեն ինչ անել, որ ընտրություններից առաջ մեկ ընդդիմադիր ուժային կենտրոն ձևավորվի, որը նաև հստակ այլընտրանք կդառնա և կկարողանա տապալել գործող ռեժիմին:
«Ես բառի ուղիղ իմաստով եմ ասում տապալել իշխանություններին, քանի որ Հայաստանի նման երկրներում իշխանափոխություն ասվածը տեղին չի: Մեր դեպքում իշխանությանը պետք է հեռացնել ցանկացած տարբերակով»,– ասում է Պ. Մակեյանը:
Հայաստանում 20 տարի անընդմեջ արդար ընտրությունների համար պայքարելն ու բոլոր համապետական ընտրություններից հետո հետևություններ չանելը նույնպես ընդունելի չէ նրա համար: Ու թեև Մակեյանի դիտարկմամբ ծայրահեղ ընդդիմադիրի կեցվածք ընդունած ՀԱԿ–ը նույնպես անցյալ տարվա ապրիլից սկսել է համագործակցել իշխանությունների հետ, բայց այնուամենայնիվ վստահ է, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ռեալ հնարավորություն կա, եթե լուծվի ամենակարևոր հարցը:
«Բայց դեռ հարց է, թե ընդդիմադիր ուժերը կկարողանա՞ն այդ հնարավորությունից օգտվել: Դա արդեն կամ մեր շնորհքը կամ էլ՝ անշնորհքությունը կլինի: Մենք հայտարարել ենք, որ կմասնակցենք իշխանափոխությանը, բայց ԱԺ մանդատ ստանալու համար չենք պայքարելու: Եվ եթե քաղաքական ուժերը կտրուկ շրջադարձ կատարեն դեպի հասարակությունից ստացվող մեսիջներ, ապա արդյունքն իրատեսական կլինի»,– ասում է Պ. Մակեյանը:
Քաղաքական գործչի կարծիքով դերասան Սերգեյ Դանիելյանի՝ «Քաղաքացիական ակտիվ քայլ» նախաձեռնության հապավումը նույնպես հստակ ցույց է տալիս ներքաղաքական դաշտի իրական պատկերը: Եվ սին է այն տեսակետը, թե ներկայում ՀՀԿ–ում ինքնամաքրման գործընթացներ են իրականանում, իսկ ՀԱԿ–ում էլ Մակեյանի կարծիքով շարունակում են նույն «երգերը» երգել:
«Ձուկը գլխից է հոտում, իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթում հնչեցված մտքերին, ապա նա ամեն անգամ նույն բանն է ասում, փորձելով իր ճշմարտացիությունն ապացուցել: Ավելին չեմ ուզում ասել այդ ելույթի մասին, բայց եթե նա ցանկություն ունենար, ապա 2008–ից հետո մի հինգ անգամ իշխանափոխություն եղած կլիներ»,– ասում է Պ. Մակեյանը:
Հերթական համապետական ընտրություններից հետո կրկին փողոցում աղոթելու և ապա տուն գնալու սցենարը չկրկնելու համար քաղաքական գործիչը պայքարի այլ ճանապարհներ փորձարկելու առաջարկ է ներկայացնում, բայց որքանով այդ առաջարկը կվերածվի հասարակական պահանջարկի դեռևս դժվար է կանխատեսել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

loading...
website by Sargssyan