19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Մեր շահածն ու կորցրածը հայ–թուրքական հարաբերությունների բացակայությունից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը

– Պարոն Մանոյան, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ–թուրքական արձանագրությունները հետ կանչելու մասին: Դա ուշացա՞ծ քայլ էր ձեր կարծիքով:

– Այո, կարիք չկար մինչև գարուն սպասել: Բայց հիմա նախագահն ասել է, որ մինչև գարուն առ ոչինչ կլինեն արձանագրությունները: Եվ կարծում եմ, որ պատճառ չկա, որ այն չիրագործվի:

– Ձեր կուսակցությունը՝ ՀՀԴ–ն, ի սկզբանե դեմ էր արձանագրություններին: Եվ այս տարիների ընթացքում, քանի դեռ դրանք պահպանվում էին մեր քաղաքական օրակարգում, մեր երկիրը ի՞նչ շահեց և ի՞նչ կորցրեց դրանց հետևանքով:

– Թուրքիային հնարավորություն տրվեց որոշ բաներ ստանալ: Եվ ստանալ՝ առանց դիմացը որևէ բան տալու: Մինչև 2014 թվականը Թուրքիային հաջողվում էր օգտագործել այդ արձանագրությունները, որպեսզի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իր վրա եղած ճնշումը մասամբ մեղմանար:

Իսկ արդեն 2014–15–ին, երբ արդեն պարզ էր, որ չվավերացնելու հիմնական մեղավորը Թուրքիան էր, և արդեն ցեղասպանության 100–ամյա տարելիցի շեմին էինք նաև, այլևս չկարողացավ օգտագործել արձանագրությունների իրողությունը:

Եվ, փաստորեն, այս ժամանակահատվածում ակնհայտ եղավ այն, ինչ իրականում մենք ասում էինք ի սկզբանե: Որ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել:

Եվ այն երեք նախապայմաններից, որոնք առաջ էին քաշված, կարելի է ասել, դեռևս անկախությունից առաջ, երկուսը բավարարվում էին արձանագրությունների մեջ: Իսկ մյուսը՝ Արցախի հարցը, փաստորեն Թուրքիան առաջ քաշեց արձանագրությունները վավերացնելու համար:

Սակայն, ի վերջո, հնարավոր եղավ արձանագրություններով Թուրքիայի ստանալիքը սահմանափակել: Եվ դա՝ նրա իսկ վարած քաղաքականության պատճառով: Որովհետև արդեն բոլորի համար ակնհայտ եղավ, որ թուրքական կողմն է, որ չի վավերացնում արձանագրությունները:

Նաև, ինչպես ասացի, Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցը աշխարհում այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որ չկարողացավ ճանաչման դեմն առնել:

– Իսկ ինչպե՞ս եք տեսնում ապագան. ինչպիսի՞ պարագաներում կարող են հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվել:

– Երբ Թուրքիայում իշխանության գա քաղաքական մի ուժ, որն իսկապես պատրաստ է առանց նախապայմանների Հայաստանի հետ ձևավորել դիվանագիտական հարաբերություններ:

Եվ այս առումով, կարծում եմ, որ Հայաստանն այլևս անելիք չունի: Հավանաբար բացի նրանից, որ շարունակի պնդել, թե ինքը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ:

Իսկ մինչ այդ, քանի դեռ Թուրքիայում իշխանության չի եկել նման ուժ, որպես պետության կամ որպես հասարակության, մեր անելիքն այն պետք է լինի, որ թուրք ժողովրդին ծանոթացնենք իր պատմությանը: Քանզի հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը, որը վարել է թուրքական հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում, նաև հենց իրենց՝ թուրք ժողովրդի պատմությանն է վերաբերում: Նրանք ժխտում են նաև իրենց իսկ այդ ժամանակաշրջանի պատմությունը: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի թուրքական հասարակությունը ևս հնարավորություն ունենա ծանոթանալ իր պատմությանը:

Այնպես որ, ընդամենը մենք ա՛յս կարող ենք անել: Մնացածը թուրքերի խնդիրն է, որ կարողանան իրենց երկրում ձևավորել այնպիսի իշխանություն, որը պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

Թե չէ, գոնե առաջիկա տարիներին, այս հարցում ճիգեր թափելն այնքան էլ լուրջ չէ հայկական կողմի համար: Եթե հաշվի առնենք հատկապես այն բոլոր զարգացումները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում: Այսօր այս երկիրն այնքան խնդիրներ ունի, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը նրա առաջնահերթություններից չէ:

– Շատերը համարում են, որ այդքան էլ մեզ համար կենսական չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Բերում են Իսրայելի օրինակը: Նաև փաստում են, որ այնպես չէ, որ մենք ամբողջությամբ ենք շրջափակման մեջ. ունենք ելքի երկու ուղի և այլն, և այլն: Այս առթիվ ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

– Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը նշանակում է թշնամանք կողմերի միջև: Եվ թշնամանքի վերացումն է առավել կարևոր: Բայց ոչ այնքան կարևոր, որ դրա դիմաց մենք ինչ–որ բան վճարենք մեր ազգային շահերի հաշվին:

Եվ պատահական չէր, որ սկզբնական շրջանում մեր կուսակցության՝ դաշնակցության տեսակետը հետևյալն էր՝ Թուրքիան նախ հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչի, որից հետո նոր միայն նրա հետ հաստատենք դիվանագիտական հարաբերություններ:

Սակայն հետագայում մենք որոշ չափով փոխեցինք մեր տեսակետը՝ այն համաձայնեցնելով պետության՝ անկախության առաջին իսկ տարիներից որդեգրած քաղաքականությանը: Այն է՝ պետք է հաստատենք հարաբերություններ առանց նախապայմանների:

Սա նվազագույնն էր, որ Թուրքիան պարտավոր էր անել: Սակայն սա ևս մերժում է:

Եվ նման պարագաներում մտածել, թե մեր ամեն ինչը կախված է Թուրքիայից, նրա հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից կամ փակ սահմաններից են գալիս մեր բոլոր խնդիրները, սխալ կլինի:

Միշտ էլ մեր կուսակցությունը հրապարակավ հայտարարել է, որ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել երկրի ներսում: Անկախ նրանից՝ Թուրքիայի հետ հարաբերություններ կան, թե չկան:

Նաև ասել ենք, որ պետք է պատրաստ լինենք այս երկրի հետ ձևավորվելիք ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարաբերություններին: Այդ նպատակով 2009 թվականին, այսինքն՝ արձանագրությունների ստորագրումից դեռ առաջ, մենք ուսումնասիրություններ ենք կատարել: Պարզվել է, որ եթե վաղը սահմանները բացվեն, ապա մենք մեծ շուկա չենք շահելու: Որովհետև մեր արտադրանքը Թուրքիայում վաճառելու հնարավորություններ չունենք: Դրանք չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք Թուրքիան սահմանել է ներմուծվող ապրանքների նկատմամբ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan