18.Հունվար.2018
ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահարույց պատմության կիզակետում. ինչ է բացահայտվել. «Ժամանակ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար»....
Արամ Ասատրյանի թոռն իր մուղամային կլկլոցով գե... Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ ... Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ... Լուիզա Ներսիսյանը սեքսուալ ու շլացնող տեսքով ... Մերժվածը. Միթիին ստիպում են պարել մոր մահվան ... Թվում է, թե սովորական ճանապարհային արգելապատն... 16 մարմնավաճառներ բացահայտումներ են անում իրե... Գրիշա Ասատրյանը հուզիչ լուսանկար է հրապարակել... ՖՈՏՈ. Հայտնի բրենդներ, որոնց անունները միշտ ս... ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահ... Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սր... Արտաշես Գեղամյանը Աժ-ում դիտում է Վոլոչկովայի... «Դեպքի վայր ժամանած ոստիկանները սարսափած են ե... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են անում Աշոտ Ղազարյանը, Ռաֆայ... «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ին... Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ ... Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարա... Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս...

Ռոբոտաշինություն, Երևանագիտություն, նոր աղբավայրի կառուցում ու բուժծառայությունների մատչելիություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հրապարակվել է Երևանի զարգացման 2018 թ. ծրագիրը: Այն ներառում է կետեր բոլոր ոլորտների վերաբերյալ, առանձին նշումներ կան Երևանյան բոլոր վարչական շրջաններում նախատեսվող ծրագրերի մասին: Մենք հաջորդ տարի իրականացվելիք միջոցառումներից առանձնացրել ենք մի քանիսը:

Մասնավորապես, վարձակալությամբ տրված ստորգետնյա հետիոտն անցումներում նախատեսվում է իրականացնել ընթացիկ նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ՝ վարձակալների հետ համագործակցությամբ։ Ներկայում հաշվառված է մոտ 40 հասցե, որտեղ նպատակահարմար է կառուցել վերգետնյա անցումներ։ 2018 թ. համայնք–մասնավոր հատված համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել թվով 5 վերգետնյա անցումների կառուցման ծրագիր։

2018 թ. ծրագրում է ներառված նաև երևանյան նոր աղբավայրի կառուցման մասին նախագիծը. աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի բարելավմանը զուգահեռ նախատեսվում է մեկնարկել Երևան քաղաքում նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրի մեկուսացման ծրագիրը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Նուբարաշենի գործող աղբավայրի հարակից տարածքում կառուցել նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր՝ բոլոր ենթակառուցվածքներով, ինչպես նաև մեկուսացնել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը, կառուցել արտանետվող գազերի հավաքման և այրման կայան, տեղադրել գեներատոր էլեկտրաէներգիայի ստացման համար։ Նոր աղբավայրի ամբողջ տարածքը նախատեսված է կառուցել 8,8 մլն մ3 աղբի ծավալի համար: Երևան քաղաքում տարեկան 300 հազար տոննա աղբի գնահատված ծավալի պարագայում կապահովվի շուրջ 28 տարի շահագործում: Նոր աղբավայրը կծառայի Երևան քաղաքին և հարակից 4 համայնքներին:

Նախատեսվում են իրականացնել Երևանի ներքաղաքային հասարակական տրանսպորտի նոր, արդյունավետ երթուղային ցանցի և միասնական տոմսային համակարգի մշակման և ներդրման աշխատանքներ։ Միաժամանակ նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում միկրոավտոբուսների շահագործման բացառում:

Կրթության ոլորտում նույնպես նորամուծություններ կլինեն՝ դպրոցներում ինժեներական խմբակ–լաբորատորիաների ստեղծման մեկնարկային ծրագրի (ռոբոտաշինություն) իրականացում է սպասվում: Մեկ այլ առարկա կավելանա երևանյան դպրոցների առարկաների ցանկում՝ «Երևանագիտություն»–ը:

«Դպրոցականի ազգային նկարագրի ձևավորման, Երևանի նկատմամբ սիրո և պատասխանատվության խորացման նպատակով՝ դպրոցներում խմբակի ձևով կամ դասղեկական ժամերին ուսումնասիրել «Երևանագիտություն» առարկան»,– կարդում ենք նախագծում:

Որակյալ բժշկական ծառայության մատուցման և մատչելիության բարձրացման նպատակով Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների համար 2018թ. նախատեսվում է ձեռք բերել նոր բուժսարքավորումներ և բժշկական պարագաներ, մասնավորապես՝ 1 ռենտգեն ապարատ, 1 ցիստոսկոպ, 41 իմունոֆերմենտային անալիզատոր, 2 ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք, 5 հարվածաալիքային թերապիայի սարքավորում, 15 գալվանիզացիայի սարքավորում: Լիարժեք ախտորոշում և արդյունավետ բուժում իրականացնելու նպատակով Երևանի բնակիչների համար նախատեսվում է ձեռք բերել նաև թանկարժեք և դժվարամատչելի հետազոտություններ, այդ թվում՝ թվով 135 կոմպյուտերային տոմոգրաֆիայի ծառայություն և 60 մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն:

2018 թ. ծրագրում տեղ է գտել նաև կենդանաբանական այգուն վերաբերող հատված: Այն կվերաբացվի նոր լուծումներով՝ էլ ավելի համապատասխանելով միջազգային չափորոշիչներին։ Մասնավորապես կբացվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված առյուծների, արջերի և գայլերի նոր ազատավանդակներ, ինչպես նաև կարանտինը։ Միաժամանակ աշխատանքներ կիրականացվեն այգու՝ խիստ անհրաժեշտ պարսպապատման ուղղությամբ։

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan