19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

«Աշտարակ կաթը» Գորայքի բնակիչներին տարիուկես է չի վճարում 7,6 միլիոն դրամի պարտքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշտարակ կաթ» ընկերությունը պարտք է Սյունիքի մարզի Գորայք գյուղի բնակիչներին: Ընկերությունը չի վճարել 2016 թվականի հունիս–սեպտեմբեր ամիսներին մթերած կաթի գումարը: Պարտքը 7 միլիոն 600 հազար դրամ է կազմում:

Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում փոխանցեց, որ խնդրի մասին տեղեկացրել է պատկան բոլոր մարմիններին, անգամ ելք է առաջարկում իրավիճակից դուրս գալու համար, համայնքը, ավագանու որոշմամբ, կարող է գնել «Աշտարակ կաթի»` Գորայքում գտնվող գրասենյակի շենքը, որը մանկապարտեզի նախկին շենքն է, և այդ գումարով մարել պարտքերը:

Նա անգամ վարչապետ Կարեն Կարապետյանին է տեղեկացրել: Երբ վարչապետը մարզ էր այցելել, գյուղացիներն իրենց խնդրի մասին ահազանգել էին: Կարեն Կարապետյանը մարզպետին հանձնարարել էր կարճ ժամկետում հասկանալ՝ ինչու գյուղացիների պարտքը չի տրվել և լուծել խնդիրը:

«Ասել են, որ պետք է սնանկացման գործընթացն ավարտվի, պարտքերը մարվի ու նոր գյուղացիների գումարները վճարվի»,– հայտնեց նա:

Գյուղացիները պատմեցին, որ դեռ նախորդ տարվանից է ընկերությունը խաբում իրենց: Անընդհատ գումարի վճարման վերջնաժամկետ են հայտարարել ու ձգձգել այն: Անասնատերերին զգուշացրել են, որ պարտքը մաս–մաս կվճարվի, բայց գումար այդպես էլ չեն ստացել: Գորայքցիները նշեցին, որ ընկերության պատճառով գյուղը սնանկ վիճակում է հայտնվել:

«Մարդիկ անելանելի վիճակում են հայտնվել: Մեր մեկ տարվա ապրուստն ենք կորցրել: Գումար տվեցինք՝ անասնակեր գնեցինք, ամբողջ տարին չարչարվեցինք, 100 դրամով կաթը հանձնեցինք ու այսօր առանց գումար նստեցինք»,– սրտնեղեցին մեր զրուցակիցները:

Գյուղացին հաշվարկել և մի բան հստակ գիտի՝ անասնապահությունից միայն չարչարանքն է մնում: Այլևս եկամուտ չապահովող գործից նրանք մտադիր են հրաժարվել: Այստեղ արդեն կամաց– կամաց կրճատում են անասնագլխաքանակը:

Գորայքցի Սամվելը 24 գլուխ անասուններից միայն 7–ն է թողել:

«Պահեմ ի՞նչ անեմ, որ մի լիտր կաթն ավելի էժան է, քան կես լիտր «Բյուրեղ» ջուրը: Օգուտ չեմ ունենում: Սաղ գումարներովս էլ անասնակեր եմ առնում: Սրանց գլխաքանակն էլ կրճատելու եմ»,– մտահոգություն հայտնեց նա:

Անցյալ տարի «Աշտարակ կաթը» սնանկ ճանաչվեց, սակայն առողջացման ծրագրով կրկին վերագործարկվեց: Գյուղացիների պնդմամբ՝ ընկերության սնանկ ճանաչվելուց հետո ոչ ոք իրենց չի հանդիպել և գումարների մասին չի բարձրաձայնվել:

«Աշտարակ կաթի» Գորայքի մթերման կետի մենեջեր Տիգրան Առուստամյանն ասաց, որ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում: Նրա կարծիքով՝ գյուղացիները կարող են կաթի գումարները ստանալ միայն դատարանի միջոցով:

«Պետք է գյուղացիներն իրենց պայմանագրերով դատարան մտնեն և պահանջեն գումարները»,– նշեց նա:

Պարտատերերն ասացին, որ գումարները չստանալու դեպքում պատրաստվում են ծայրահեղ քայլերի դիմել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan