19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Գյուղապահովագրությունը՝ փրկօղա՞կ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցրտահարությունների, կարկտահարությունների, ուժեղ քամու հետևանքով Հայաստանի գյուղատնտեսությունը տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս է կրում: Հիմնական զոհերը գյուղացիներն են, որոնց մեծ մասը կքած է վարկերի բեռի տակ: Ամեն գյուղատնտեսական տարվա մեկնարկին վարկ վերցնող գյուղացին իրեն հույս է տալիս՝ էս տարին լավ է լինելու: Տարվա կեսին նրանցից շատերը փաստի առաջ են կանգնում: Բնական աղետները նրանց բերքից զրկում են: Պետական բյուջեից` կրած վնասի չափով բոլորին աջակցություն տրամադրել հնարավոր չէ: Գյուղացու բերքը փրկելու համար առաջարկվում է ապահովագրական համակարգ ներդնել:

Գյուղացին բերքը կարող է ապահովագրել եկող տարվանից: Գյուղատնտեսության նախարարությունը, Կենտրոնական բանկը երեք միջազգայի կազմակերպությունների հետ կպատրաստեն գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիր։

Խորհրդատու կազմակերպության հետ կորոշեն ապահովագրության շեմը և այն մարզերը, որտեղ դրանք կկիրառվեն։ Սկզբնական փուլում կընտրեն 1–2 ռիսկ և 5–10 մշակաբույս։ Առաջինը կապահովագրեն պտուղ– բանջարեղենն ու հացահատիկը:

Գերմանական KFW բանկը 5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի, նույնքան էլ կտրամադրվի պետբյուջեից, որը կուղղվի ապահովագրության սուբսիդավորմանը:

Գյուղատնտեսությամբ զբաղվողներից շատերը ողջունում են ծրագիրը: Տնտեսության ամենառիսկային ոլորտի ապահովագրության իրականացումը շատ կարևոր են համարում, բայց, ըստ նրանց, պետությունը պետք է սուբսիդավորման բեռի զգալի մասն իր վրա վերցնի:

Գյուղացիների խոսքով՝ միայն պայմաններին ծանոթանալուց հետո կորոշեն ապահովագրել այգին:

«Պետք է պայմանները մատչելի լինեն: Այսօր գյուղացին կանխիկ փող չի ունենում վարուցանքի համար: Պարարտանյութը, սերմացուն պարտքով է գնում: Եթե գյուղացին քիչ գումար վճարի և երկարաժամկետ պայմաններով, կհամաձայնվեն»,– ասաց Արմավիրի մարզի Նորապատ համայնքի բնակիչը:

Ջրաշեն գյուղի բնակիչ, գյուղատնտես Հակոբ Գինոսյանի կարծիքով, սակայն, գյուղոլորտում այս իրավիճակում որևէ մեկը չի համարձակվի ապահովագրություն իրականացնել:

«Յուրաքանչյուր ներդնող գործի մեջ մի հատ հաշվարկ է անում, թե այդ ներդրումն իրեն արդյունք բերելո՞ւ է: Կառավարությունը, Գյուղնախարարությունն ինչ էլ անեն գյուղացու համար, նրանք հաշվարկում են վնասի վերականգնում ոչ թե գոնե 80%, այլ 20–30%: Ի՞նչ եք կարծում՝ նա այնքան գումար կտա, որ գյուղացու վնասը դուրս գա: Ցրտահարության, կարկտահարության պատճառով գյուղացին զրոյի վրա է կանգնում, բերում, հողի հարկ են զեղչում, հողի հարկն էլ մի քանի դրամ է, դա ի՞նչ է»,– նկատեց մեր զրուցակիցը:

Իսկ, որպեսզի ապահովագրական ընկերությունը նման ռիսկի գնա, պետք է ենթակառուցվածքների` հակակարկտային ցանցերի հարցը լուծված լինի: Այգին կարող են բնական աղետից պաշտպանել հակակարկտային ցանցի միջոցով: Կարկուտի դեմն առնելու այս նորագույն միջոցը, սակայն, ոչ բոլոր այգեգործներին է հասանելի: Հակակարկտային ցանցերը թանկ են: 1 հեկտար այգին ցանցապատելու համար միջինը պետք է ծասխել 2000 դոլար:

«Օրինակ, եթե տվյալ բերքը պետք է վաճառես մի 400– 500 դրամով, կարկուտը որ գալիս է, արդեն վաճառվում է ավելի ցածր գնով` 150–200 դրամով: Մոտ 50%–ով վնաս ես կրում, բայց հակակարկտային ցանցը թանկ հաճույք է»,– ասաց այգետերը:

Ի դեպ, անասնապահության ոլորտում արդեն ապահովագրության համակարգը փորձարկման փուլում է: Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում պիլոտային ծրագրով խոշոր եղջերավոր կենդանիների ապահովագրություն է իրականացվել: Պիլոտային ծրագիրն իրականացվել է Գյուղատնտեսության նախարարության և ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համատեղ ուժերով՝ ENPARD–ARMENIA ծրագրի շրջանակներում: 32 գյուղացիական տնտեսություններին պատկանող 226 խոշոր եղջերավորներն ապահովագրված են «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ–ում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan