19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Իրավական պետության բացակայության ապացույցները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հիմնադիր խորհրդարանի անդամ, ԱՍԱԼԱ–ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը

– Պարոն Ենիգոմշյան, ավարտվում է 2017 թվականը: Այն ի՞նչ տարի էր ձեզ համար, հատկապես եթե դիտարկենք քաղաքական դատավարությունների առումով:

– Մեր երկրում դատական համակարգը, ինչպես նաև պետական մյուս ինստիտուտները համարյա թե կայացած չեն: Որովհետև մեր երկիրը չունի և՛ ներքին, և՛ արտաքին ինքնիշխանություն: Եվ գնալով հատկապես մեծանում է կախվածությունը Ռուսաստանից: Այսինքն՝ խորացել է մեր երկրի գաղութացումը:

Նաև երկրում չկա ներքին ինքնիշխանություն: Չկա ժողովրդավարություն, սահմանադրական կարգի ապահովում: Դատական համակարգը ևս անկախ համակարգ դառնալու իր ճանապարհին առաջընթաց չի գրանցել:

– Այսպիսի պարագայում ինչպե՞ս են ընթանում նշյալ դատավարությունները:

– Երկրում ընթանում են քաղաքական դատավարություններ: Ճիշտ է, ներկա իշխանություններն իրենց հայեցողությամբ ներկայացնում են որպես քրեական գործեր, բայց բոլորի համար էլ պարզ է, որ դրանք քաղաքական դատավարություններ են:

Եվ քանի դեռ երկրում չկա ինքնիշխանություն, թե՛ արտաքին և թե՛ ներքին առումներով, ապա այս դատավարությունների պարագայում ևս չի կարող լինել արդարադատություն: Քաղաքական հալածանքի դրսևորումներ են առավել:

Եվ մենք այդ ամենին ականատես եղանք Սասնա ծռերի, Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունները դիտարկելիս, որոնք սկսվեցին համարյա նույն ժամանակաշրջանում: Նախադատական գործընթացները ևս ընթացել էին աղաղակող անիրավություններով:

Չպետք է մոռանանք նաև Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի կրկնակի ձերբակալությունների մասին: Երբ նրան կալանքի տակ էին պահում դատաբժշկական կեղծ փորձաքննությունների արդյունքների հիման վրա: Եվ այս ամենը հանգեցրեց Հաց բերողի մահվանը:

Նույն կերպ ընթացան նաև Անդրեաս Ղուկասյանի, Նորք–Մարաշի, ինչո՞ւ չէ, նաև Սամվել Բաբայանի դատավարությունները: Իսկ մինչև այս դատավարությունները, ապրիլին ապօրինաբար մեկ տարով կալանավորվել էր նաև Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը:

Եվ այս ամենն իրավական պետության բացակայության ապացույցն է:

Նաև Սասնա ծռերի դատավարության ժամանակ տեղի ունեցավ աննախադեպ մի բան, որը մինչ այդ երբևէ չէր եղել: Դատարանի շենքում ոստիկանների կողմից բիրտ ծեծի ենթարկվեցին Սասնա ծռերի անդամները:

Այս փաստը ևս ապացուցեց, որ Հայաստանում դատական իշխանություն, կամ որ նույնն է՝ անկախ դատարան գոյություն չունի: Քանզի եթե դատարանն անկախ լիներ, ոստիկանությունն իրեն թույլ չէր տա նրա տարածքում այդպիսի ոտնձգություններ անել:

Մի բան ևս՝ բոլոր այս դատավարությունների ընթացքում փաստաբանների բոլոր միջնորդությունները, չնչին բացառություններով, մերժվել են: Բավարարվել են միայն այն մի քանի միջնորդությունները, որոնց նշանակությունը չափից ավելի ձևական է եղել:

Այսպիսին է ընդհանուր պատկերը:

– Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ապագան. այս իրավիճակը մեզ ո՞ւր կհասցնի: Չմոռանանք, որ մի կողմից այսպիսի դատավարություններ են տեղի ուենում, մյուս կողմից ահաբեկչական նոր խմբավորումներ են բացահայտվում:

– Նախ՝ դժվար է ասել, թե ահաբեկչական նոր խումբ բացահայտվեց: Վիրտուալ տարածքում՝ սոցիալական ցանցում ինչ–որ օգտատերերի մասին է խոսքը, որոնք գրառումներ են արել:

Հետևաբար՝ իսկ ինչո՞ւ ԱԱԾ–ի կողմից այս մասին բարձրաձայնվեց: Մենք իրավունք ունենք կասկածելու, որ այն այլ նպատակներ հետապնդող քարոզչական միտումներ է պարունակում:

– Ի՞նչը նկատի ունեք:

– Երկու բան: Նախ՝ հիշեցնեմ, որ այդ «բացահայտումից» մեկ օր առաջ Սասնա ծռերի դատավարության ժամանակ պաշտպանները տեղեկացրին, որ խմբավորման անդամ Մխիթար Ավետիսյանի մասին քրեակատարողական հիմնարկի կողմից բացասական գնահատական էր տրվել: Որ նա իբև թե ունի փախչելու հակում: Մի բան, որն ըստ էության, անհեթեթություն է:

Փաստորեն մի կողմից ասվում է, որ այս մարդը փախչելու հակում ունի, հաջորդ օրն էլ խոսվում է ահաբեկչական այլ ծրագրերի մասին:

Անշուշտ, բավարար ապացույցներ չկան, բայց մենք իրավունք ունենք դրանց մեջ ընդհանուր կապ տեսնելու: Չենք կարող բացառել, որ ոստիկանական այս իշխանությունները դա առիթ ստեղծեին ու անեին իրենց սև գործը՝ վնասազերծեին Մխիթար Ավետիսյանին և խմբի ուրիշ անդամներին:

Երկրորդ՝ երկրում ոստիկանական մթնոլորտը շարունակ պահպանելու համար ևս հարկ էր ստեղծել շինծու պատճառներ: Դրանցից մեկն էլ «ահաբեկչական խմբի բացահայտումն» է:

Մյուս կողմից էլ փաստ է, որ հանրության մեջ այս իշխանությունների նկատմամբ ատելությունը հասել է գագաթնակետին: Մարդիկ վստահ են, որ նրանց դեմ կարող են պայքարել միայն բռնության ճանապարհով: Օրինական միջոցներ այլևս չեն մնացել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan