23.Մայիս.2017
Բավարիան չեմպիոնությունը տոնել է գարեջրային ավանդական լոգանքով (լուսանկարներ, տեսանյութ) Ինչ պայմաններում են ապրում Հոնդուրասի բանտարկյալները. լուսանկարներ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ««Ազնվություն + պրոֆեսիոնալիզմ – կոռուպցիա» Սերժ Սարգսյանի բանաձևն ուղղված էր Արևմուտքին». քաղաքագետ. «Փաստ»
Աստղագուշակ՝ մայիսի 23-ի համար Ամերիկաբնակ դիզայներ Լիլիթ Մարկոսյանի տարեդար... Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նշանակվել է Մշակույթի... Այսօրվա Ազգային ժողովը չի ներկայացնում ժողովր... Մարգարիտ Բարանկիցեն՝ Շուշի «Նարեկացի» արվեստի... Էդուարդ Շարմազանովը ազգային գաղափարախոսության... Մենք ենք տերն էս երկրի Բողոքի ակցիա Հայաստանում`ԱՄՆ դեսպանատան մոտ. ... Հանրապետության հրապարակի մեջտեղը խորոված են ա... ԱԺ նոր նախագահ Արա Բաբլոյանի ընտանիքը (Ֆոտո) ... Ինչպես դատավորը բռնվեց հանցանքի պահին. ուշագր... Ինչ հանցանքների և սպանությունների համար է մին... Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համար Ո՞ւմ ձեռքում է «վլաստը» Սոչիում «Փոքր Հայաստանի մեծ աստղը». նոր ֆիլմ՝ Մխիթարյ... Որտեղից է գալիս օրենքով գող արտահայտությունը,... Տավուշի մարզի Պտղավան համայնքը մնացել է առանց... Անեկդոտ` Արա Բաբլոյանի մասին Ինքնասպանությունը մեր զինվորների վրայով չի. Մ... Բոլիվուդյան հեռուստասերիալների աստղ Նանդիշ Սա... Ովքե՞ր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբ... Բավարիան չեմպիոնությունը տոնել է գարեջրային ա... Խաբի Ալոնսոն ու Ֆիլիպ Լամը հրաժեշտ տվեցին ֆու... Հերոս Արմենակ Ուրֆանյանի վերջին խոսքերը. հուզ... Ինչ պայմաններում են ապրում Հոնդուրասի բանտարկ...

Գուսան Հայկազուն. «Համակարգը պիտի փոխվի, իսկ դրա լավագույն ճանապարհը ճիշտ ընտրություններն են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է գուսան, երգահան, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը (Գագիկ Նազարյան)

– Գուսան Հայկազուն, երեք ամսից մեր երկրում տեղի կունենա քաղաքական տեսանկյունից մեծ իրադարձություն՝ համապետական ընտրություններ: Քաղաքական դեմքերը, անկախ տրամաչափից, այս ընտրություններից մեծ ակնկալիքներ ունեն: Իսկ ի՞նչ ակնկալի ժողովուրդը:

– Այս ընտրությունները հավանաբար վերջին շանսն են, որ այս երկիրը կամ երկիր կդառնա, կամ այդպես էլ ճահճի մեջ կգնա, կխորտակվի ժողովրդի հետ միասին: Հասարակ ժողովուրդը պետք է հասկանա, որ իր մեկ ձայնը որքան մեծ նշանակություն ունի այս երկրի համար, որ այդ մի ձայնից է կախված մեր երեխաների՝ արտագաղթից վերադառնալու ուղին: Պետք է կարողանալ հասկացնել դա ժողովրդին, որովհետև ժողովրդի մի մասը դարձել է անտարբեր, մարդիկ կարծես թե չեն հասկանում, որ իրենք այս երկրի տերն են: Պայքարող պետք է լինել: Մեր ժողովուրդը խեղճացել է, պետք է նրան այդ վիճակից հանել:

– Ընդհանրապես Հայաստանում ե՞րբ և ո՞ր դեպքում է հնարավոր հասնել քաղաքական փոփոխությունների:

– Համակարգը պիտի փոխել, ուրիշ բան չկա: Այսօր ընկերոջս հետ վերջին քաղաքական իրադարձություններից էինք խոսում և եկանք այն եզրակացության, որ եթե ամենալավ մարդն էլ մտնում է համակարգ, եթե համակարգի օրենքներով չշարժվի, ուրեմն չի կարող աշխատել, իսկ եթե շարժվում է համակարգի դրված օրենքներով՝ ուրեմն բացասական կերպար է դառնում: Կարող է շատ լավ մարդ լինի, բայց հանուն աշխատանքի դառնում է բացասական կերպար: Պետք է համակարգը փոխվի, իսկ դրա լավագույն ճանապարհը ճիշտ ընտրություններն են: Թող մի անգամ սխալվեն, թող մի անգամ գան այլ ուժեր, գուցե ոչ այնքան լավ, բայց վերջապես այս ազգի մեջ մարդիկ կան չէ՞, ովքեր երկրի մասին պիտի մտածեն: Հայոց արգանդը հո չի՞ սպառվել: Այնքան լավ մարդիկ կլինեն: Իսկ ես հավատում եմ, որ այս անգամ մի բանի կհասնենք:

– Եթե ընտրություններում կեղծիքներ լինեն, հերթական ընդվզում հնարավո՞ր եք համարում: Թե՞ «Սասնա ծռերի» հետ տեղի ունեցածը փակեց փոփոխությունների հասնելու բոլոր տեսակի ըմբոստ ճանապարհները:

– Ոչ–ոչ: Մենք պիտի հիշենք, որ եղել է «Մարտի 1», «Սասնա ծռեր»: Մենք ըմբոստացող ժողովուրդ ենք, ինչ–որ առումով այդ ժամանակ դանակը հասել էր ոսկորին: Ես վախենում եմ, որ եթե հանկարծ կեղծիքներ լինեն և դժգոհ լինենք ընտրության արդյունքներից, շատ ավելի վատ բաներ կլինեն, քան «Սասնա ծռերը»: Պետք է բոլորս ձգտենք ընտրությունները ճիշտ անցկացնել, որովհետև ևս մեկ «Սասնա ծռեր» կամ ավելի խոշոր բան կարող է շատ վատ հետևանքներ ունենալ մեր ժողովրդի և պետության համար:

– Կառավարության ղեկավարի և որոշ նախարարների փոփոխությունները դրական տեղաշարժերի սկիզբ համարել կարո՞ղ ենք:

– Ես այդպես չեմ կարծում, քանի որ արդյունք չեմ տեսել: Սա սոսկ ընտրությունների համար էր արված, որովհետև ոչինչ էլ չփոխվեց, սոսկ խոստումներ և լավ խոսքեր հնչեցին: Իսկ այդ խոստումներն ու լավ խոսքերը մենք վաղուց լսում ենք, արդեն հոգնել ենք այդ ամենից:

– 2016 թ. Հայաստանի համար կորուստների ու պայքարի տարի եղավ: Ձեր կարծիքով, ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը ի՞նչ տվեցին կամ խլեցին մեր ժողովրդից հոգևոր իմաստով:

– Ես հպարտանում են մեր առյուծ տղաներով, փառք իրենց: Բայց ես ավելի շատ բացասական բաներ տեսա, որ չպիտի լինեին: Ապրիլյան դեպքերը մեր իշխանության թույլ քաղաքականության արդյունքն էր: Մենք դրանից պետք է եզրահանգումներ անենք, որը, սակայն, չենք անում: Կարծես ապրիլյան դեպքերը մոռացվեցին: Ես միայն մի բանի համար եմ ուրախ, որ մեր ժողովուրդն այդքան ուժեղ է, վստահ եմ, որ մեր սահմաններին առյուծներ են կանգնած:
Մի բան էլ ասեմ, ապրիլյան դեպքերի ժամանակ բոլոր ազատամարտիկները, կռված, չկռված տղամարդիկ շտապեցին դեպի սահման՝ հախուռն, անկազմակերպ, որը չէր կարելի: 60 տարեկան, հիվանդ, փորով, ինֆարկտ տարած մարդիկ ուզում էին կռվել, այն դեպքում, որ եթե ուսապարկն ուսին 10 մետր գնային, ինֆարկտ կստանային: Ախր, նրանց պետք չէր թողնել: Սա պիտի կազմակերպված լինի և ոչ թե պատերազմը լինելու պահին նոր մտածեն, թե ինչպես կազմակերպել այդ ամենը:
Հուլիսյան դեպքերի մասով էլ կարծում եմ, որ այն ժողովրդից ոչինչ չխլեց, այն ցույց տվեց, որ այսպես շարունակել չի լինի: Թեև ես «Սասնա ծռերի» մասին երգ ունեմ գրած, ես չեմ գովում նման արարքը, բայց սա անխուսափելի էր: Պարզապես չպիտի հասցնել այդ վիճակին: Եթե այս վիճակը շարունակվի, վաղը ավելի վատ բաներ կարող են լինել: Եթե շարունակվեց և՛ հուլիսյան դեպքեր կլինեն, և՛ «Հոկտեմբերի 27»: Պետք է երկիրը երկիր դարձնել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

loading...
website by Sargssyan