19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Թևան Պողոսյան. «Երեկ մենք տեսանք ԱԺ օրինական գործունեությունն ու Արա Բաբլոյանի արհեստավարժ աշխատանքը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ մենք առաջին անգամ տեսանք կանոնակարգ օրենքին համապատասխան Ազգային ժողովի իրական, օրինական աշխատանքը, Aysor.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ–ում «Ելք»–ի կողմից տասն անգամ հայտարարված 20 րոպեանոց ընդմիջումների պատճառով երկարաձգված նիստին:

Թևան Պողոսյանը կարևորեց նաև ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքը, ով, օրենքի խախտում թույլ չտալով ու որևէ մեկի իրավունքները չխախտելով, կարողացավ վարել նիստը:

«Սա ապացույց էր, որ կանոնակարգ օրենքը կարող է աշխատել, և փոքր խմբակցությունը նույնպես կարող է իր ձայնը լսելի դարձնել: Մեծամասնությունն էլ սա ոչ թե աղմուկի, ծեծկռտուքի, խժդժոցի վերածեց, այլ կարողացավ հանդուրժել այդ գործիքը: Ինձ թվում է՝ հիմա բոլորը գիտակցում են, որ սա շատ ճիշտ գործիք է, որը պետք է պահպանվի և անհրաժեշտության դեպքում օգտագործվի: Սա շատ կարևոր գործիք է պառլամենտարիզմի համար: Աշխարհի բոլոր պառլամենտներում նմանատիպ գործիքներ կան ու դրանից պետք է ճիշտ ձևով օգտվել, ինչն առաջին անգամ երեկ մենք տեսանք մեզանում»,– նշեց նա:

Դիտարկմանը, թե հավանական է համարում, որ կանոնակարգը կվերանայվի՝ հաշվի առնելով, որ երեկ ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ ընդդիմությունն ի չարս է օգտագործում կանոնակարգի այդ դրույթը, ուստի գուցե պետք է այն վերանայել, Թևան Պողոսյանը նշեց.

«Երևի տեղին կլինի հիշեցնել նույն մեծամասնությանը, որ ժամանակին իրենք էլ մեկ անգամ չէ, որ օգտվել են այդ գործիքից, երբ պետք է սպասեին, որ իրեց գործընկերները հասնեին ԱԺ համապատասխան ձայներ ապահովելու համար, այնպես որ այս գործիքը նաև իրենց է պետք: Ժամանակին լինելով պատգամավոր՝ գնահատում եմ այս գործիքի կարևորությունը ու ուրախ եմ, որ երեկ տեսանք դրա աշխատանքը: Այդ իմաստով մենք իսկապես պառլամենտարիզմի ինստիտուցիոնալ զարգացում ունենք»:

Խոսելով այն մասին, թե որքանով էր կանոնակարգին համապատասխանում ՀՀԿ–ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի ձայնը քվեարկության ժամանակ հաշվելը, երբ նրա քվեարկության կոճակը չէր աշխատել, իսկ պատգամավորը բանավոր էր քվեարկել, Թևան Պողոսյանն ընդգծեց, որ կան երևույթներ, որոնց մասին ձևակերպումներ պարտադիր չէ օրենքով տալ, քանի որ դրանց շուրջ մշակույթ է ձևավորվում՝ նշելով, որ քվեարկությունը խախտում չէր:

«Այստեղ փորձել գտնել որևէ սխալ վարողի կողմից ճիշտ չէ: Մեր ժամանակ էլ է եղել, որ մարդկանց մոտ կոճակը չի աշխատել, տեղից ասել են, և իրենց ձայնը հաշվել են: Այնպես որ այս դեպքում Ռուստամ Մախմուդյանի ձայնը չհաշվելը ազնիվ չի լինի՝ հաշվի առնելով, որ դա արդեն ձևավորված մշակույթ է, որն աշխատում է»,– ասաց Թևան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ–ում ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության ժամանակ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի կոճակը չէր աշխատել և պատգամավորը խնդրել էր բանավոր արձանագրել իր քվեարկությունը: «Ելք» խմբակցությունը սա որակել էր որպես օրենքի նախագծի անօրինական ընդունում, ինչի հետևանքով երեկ ԱԺ արտահերթ նիստի քվեարկության ժամանակ, օգտվելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքով ընձեռված հնարավորությունից, տասն անգամ 20 րոպեանոց ընդմիջում էր վերցրել՝ երկարաձգելով ԱԺ աշխատանքների ավարտը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan