19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Խնկոյանում տոնածառի համար գումար չունեն, Ամանորի սեղան պարտքով էլ լինի կդնեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 23–ին, կեսօրից հետո, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում տոնական լույսերը կվառվեն՝ ազդարարելով 2018 թվականի գալուստը:

Ամանորի եղևնի չեն տեղադրի, բայց զարդարանքներ լինելու են: Համայնքի կենտրոնական մուտքն արդեն տոնական տեսք է ստացել:

«Սիրուն ձևով զարդարել ենք, գյուղի մի ծայրից մյուսը բոլոր տեղերում լույսեր են տեղադրվելու, մի մասի աշխատանքներն արդեն ավարտել ենք»,– «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծաղկունքի ղեկավար Պետիկ Աղաջանյանը:

Նախորդ տարի դպրոցականները համայնքապետարանի կողմից նվերներ են ստացել: Այս տարի Աղաջանյանը դեռ ոչինչ չի որոշել: Նվերների հարցը ավագանու նիստում կքննարկեն:

Տներում էլ տոնական սեղանները ճոխ կլինեն՝ վստահեցրեց համայնքապետը: Նրա խոսքով՝ ծաղկունքցին անգամ պարտքով, բայց ամանորի սեղան կդնի: Այստեղ մարդիկ գյուղատնտեսությամբ են զբաղվում: Զարգացած է անասնապահությունը:

«Մեր ժողովուրդն ինչքան էլ աղքատ լինի, ցույց չի տալիս: Ձգտում են ամեն ինչի հասնել ու հասնում են: Ես գյուղապետ եմ, բայց գյուղում ինձանից լավ սեղաններ դնողներ կան»,– փոխանցեց Պետիկ Աղաջանյանը:

Միևնույն ժամանակ, նա համագյուղացիներին ու հասարակությանը խորհուրդ է տալիս մեկ–երկու օրվա համար շռայլություններ չանել:

«Ժողովուրդն անկուշտի նման ամեն ինչ ուզում է բերի տունը լցնի, բայց էլ չեն ասում մի թեթև բան անեն, էդ տոնն էլ 2 օր է տևում: Պետք է սահմանափակում լինի, այսպես չի կարող շարունակվել»,– ասաց համայնքապետը:

Նա գտնում է, որ հանրապետությունում բոլորի սեղանները պետք է միատեսակ լինի՝ առանց ճոխ կերակրատեսակների:

Լոռու մարզի Խնկոյան համայնքում տոնածառ չեն դնի, գումար չունեն՝ ասաց համայնքապետ Վարուժան Համբարձումյանը: Դեկտեմբերի 27–ին դպրոցում ամանորի հանդես է լինելու: Համայնքն այդ օրը դպրոցում կհավաքվի: Երեխաներին նվերներ բաժանելու հարցը համայնքապետարանն իր վրա է վերցրել: Համբարձումյանը բյուջեից 30000 դրամ է հատկացրել: 10000–ական դրամներ էլ գյուղի մի քանի սոցիալապես անապահով ընտանիքներ կստանան:

Խնկոյանում էլ մարդիկ ամեն ինչ կանեն տարեմուտը լիարժեք դիմավորելու համար: Այս օրերին այստեղ արդեն եռուզեռ է: Գյուղացիներն անասուններն են վաճառում: Մսագործը կիլոգրամը 2500 դրամով նրանից տավարի միս է գնում:

Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում տարին հաջողություններով չեն եզրափակում: Նրանց ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն ու արտագնա աշխատանքն է: 2017 թվականին նրանց բախտը չի բերել ո՛չ մեկի, ո՛չ մյուսի հարցում:

Եղանակային պայմանների պատճառով կարտոֆիլի բերքը տուժել է: Ստացած բերքն արդեն վաճառել են:

«Երաշտ էր, վատ բերք ստացանք, ով ինչ ուներ՝ կիլոգրամը 80–100 դրամով վաճառել, վերջացրել է»,– հայտնեց համայնքի ղեկավար Սամվել Բալաբեկյանը:

Խոպանչիներն էլ դատարկաձեռն են վերադարձել: Գործատուն նրանց չի վճարել՝ գյուղ են եկել աշխատավարձը հետո ստանալու հույսով:

«Դե ամեն մարդ մի կերպ իրա գլխի ճարը կտեսնի»,– ասաց մեր զրուցակիցը:

Համայնքային կենտրոնն արդեն ողողված է զարդարանքով: 100000 դրամով համայնքապետարանը այստեղ տոնածառ է տեղադրել և տարածքը տոնական տեսքի բերել: Բալաբեկյանը հավաստիացրեց, որ անապահովներին, Արցախյան ազատամարտի հերոսների, հաշմանդամների ընտանիքներին և թոշակառուներին չի անտեսի՝ գումար կտա, որի չափն ավագանու նիստում կորոշեն:

«Բյուջեն 6 միլիոն է: Փորձում ենք ֆինանսները ճիշտ օգտագործել»,– եզրափակեց նա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan