21.Հունվար.2017
Խաչատուր Քոքոբելյանը առաջինի դափնին Բագրատյանին է զիջել. «Փաստ» Արամ Սուքիասյանը որպես հեղինակային վարձատրություն 2 միլիոն դրամից ավելի գումար է ստացել. «Փաստ» Բալասանյանը կրտսեր որդու հարցերը լուծել է. «Փաստ» Էս` քեզ, էս` ինձ, էս` Օստապ Իբրահիմովիչին. «Փաստ»
Խաչատուր Քոքոբելյանը առաջինի դափնին Բագրատյան... Աստղագուշակ՝ հունվարի 21-ի համար Խաբարովսկում գործարարի սպանված որդին Ջավախքից... Ինչպես պատրաստել պոնչիկ (տեսանյութ) Ով է օրենքով գող Սերգեյ Ասատրյանը, որին երգ է... Ո՞վ է «Բանակում» հեռուստասերիալի Գագոյի կինը ... Հաջորդ պատերազմի օրն ու ժամը կորոշի Մոսկվան Մոսկվայում «օրենքով գող» է ձերբակալվել (տեսան... Պուտինի՝ մարմնավաճառների մասին արված հայտարար... Մարտական հենակետում ծնոտի շրջանում մահացու հր... Lambada հիթի կատարողին մահացած են գտել Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը ... Արտարժույթների փոխարժեքները հունվարի 20-ի դրո... ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ԵՒ ՆՐԱՆՑ ՍԻՐՈ Պ... «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ. «Սարգի... Լավ լուր․ գործունեության այս տեսակներն ազատվե... «Իրավունք». Մանրամասներ Կապանի ԲԿ-ում տեղի ու... «Հրապարակ». Կարեն Կարապետյանի կառավարությունո... Մերժվածը. Վանչը փորձում է սպանել Տապասիային, ... Ինչպիսին է եղել իրադրությունն առաջնագծում այս... «Ժողովուրդ». Գեներալ Մանվելն ապահովում է Սեյր... «Ժամանակ». «Ժառանգության» փակ նիստում Արմեն Մ... Տնտեսական բարեփոխումներ` քաղաքական լծակների բ... Լևոն Շիրինյան. «Ժողովուրդն իր շահերը քաղաքակա... Գևորգ Սաֆարյանի դատավճիռը սպառնալիք էր ուղղվա...

Արտակ Շաբոյանն ուզում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` «Երևանի գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամի չափով տուգանելու որոշումը զայրացրել է ոչ միայն գործարար համայնքին, այլև ողջ հասարակությանը, քանի որ այդպես էլ պարզ չդարձավ, թե գարեջրի շուկայում առկա կատաղի մրցակցության պայմաններում ի՞նչ չափանիշներով է հանձնաժողովն առաջնորդվել, որ եզրակացրել է, թե ընկերությունը գերիշխող դիրք է գրավում շուկայում:
Հարցը հետաքրքրել էր նաև ՀՀ վարչապետին, ով նույնիսկ ակնարկեց այն ոլորտները, որոնք ոչ միայն գերիշխող, այլև տարիներ շարունակ մենաշնորհային դիրք են գրավում շուկայում, բայց մինչ օրս այդպես էլ որևէ անգամ չեն հայտնվել ՏՄՊՊՀ–ի խոշորացույցի տակ: Հարցն անհանգստացրել է նաև «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» (ՀԱԳՄ) նախագահությանը և կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ՝ «ՀՀ ՏՄՊՊՀ որոշման քննարկումը մեզ հիմք է տալիս պնդելու, որ այն զուրկ է բովանդակային ծանրաբեռնվածությունից, իսկ դրա որոշ դրույթներ պարզապես հակասում են շուկայի տրամաբանությանը: (…) Լուրջ տարակուսանք է առաջացնում նաև Հանձնաժողովի գործելաոճը, դրան անհրաժեշտ թափանցիկության պակասը»:
ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ՏՄՊՊՀ–ի գործելաոճին նշեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչպե՞ս է պատահում, որ որոշում կայացնելուց առաջ անգամ հանձնաժողովն այդ մասին չի տեղեկացնում այն կազմակերպությանը, ում վերաբերում է տվյալ որոշումը:
«Առավել ևս, երբ 2014–ին «Երևան գարեջուր» ընկերությունը դիմել է հանձնաժողովին և ներկայացրել այն հիմնավորումները, թե ինչու են իրենք որոշել թանկացնել իրենց արտադրանքի գինը: Բայց անցել է երկու տարի ու առանց կազմակերպությանը տեղյակ պահելու նման որոշում են կայացրել, որն անընդունելի է»,– ասաց Է. Կիրակոսյանը:
Նրա դիտարկմամբ վերջին շրջանում կազմակերպությունն անհասկանալի քայլեր է կատարում վերածվելով պատժիչ օղակի: Շուկայում առկա ապրանքատեսակների ռեալ ուսումնասիրություններ իրականացնելու և պարզելու փոխարեն, թե որ կազմակերպությունն է իրականում գերիշխող դիրք գրավում, բոլորովին այլ ճանապարհով է գնում:
«Գարեջրի շուկայում առկա մրցակցության պայմաններին դիմակայելու համար ընկերությունը պետք է ոչ թե բարձրացներ իր արտադրանքի գինը, այլ ընդհակառակը՝ իջեցներ, որպեսզի դիմանար մրցակցությանը: Բայց եթե գնացել է այդ քայլին և այն հիմնավորել է, այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ հանձնաժողովը նման որոշում է կայացրել, հասկանալի չէ»,– ասում է Է. Կիրակոսյանը:
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» գործադիր տնօրենի խոսքով՝ թեև նոր կառավարության գործելաոճը բավականին տարբերվում է նախորդ կառավարությունների գործելաոճից և իր դիտարկմամբ դրական տեղաշարժ կա հարկային, մաքսային և այլ ոլորտներում, սակայն ՏՄՊՊՀ–ն անկախ կառույց լինելով չի ենթարկվում կառավարությանը և իր համար անհասկանալի պատճառներով սկսել է նման տարօրինակ վարքագիծ դրսևորել:
««Երևանի գարեջուր» ընկերությունը ինտերնետից է իմացել, որ ՏՄՊՊՀ–ն նման որոշում է կայացրել, բայց ինչպե՞ս կարելի է կազմակերպությանը 110 մլն դրամի չափով տուգանելու որոշում կայացնել ու այդ մասին չտեղեկացնել ընկերությանը: Իհարկե, կան դատական մարմիններ և որոշումն անպայման կբողոքարկվի, բայց չի կարելի նման ձևով հարվածել ընկերության գործարար հեղինակությանը»,– ասում է Է. Կիրակոսյանը:
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը» հույս է հայտնում, որ հանձնաժողովը կկասեցնի որոշման ընդունումը և կձեռնարկի մասնագիտական թափանցիկ քննարկումներ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Loading...
website by Sargssyan