19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Սպառողն ավելի զգոն է, նրան մոլորեցնելը «չի անցնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում գործող առևտրի կենտրոններում, տարբեր խանութներում Ամանորին ընդառաջ հայտարարվում են զեղչերի մասին: Շատ հաճախ զեղչերը չեն համապատասխանում իրականությանը, կամ սպառողն իրեն ուղղակի խափված է զգում: Մոտենում է, օրինակ, 50%–ով զեղչված հագուստներին ու պարզում, որ իրականում զեղչը տարածվում է միայն մի քանի ապրանքների վրա: Երբեմն էլ 50%–ի կողքին մանր տառերով նշված է լինում «սկսած» բառը, բայց սա, իհարկե, լավագույն դեպքում:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը նշված դեպքերը սպառողին մոլորեցնելու փորձ է համարում: ՀԿ նախագահի խոսքով, մեր երկրում զեղչային համակարգը տարիներ շարունակ ձևական բնույթ է կրել:

«Գրեթե բոլոր խանութներում «մեծ» զեղչերի մասին հայտարարություններ էին տարածում, բայց հետո բացահայտվում էր, որ այդ ապրանքները մի քանի օր առաջ առանց ակցիայի նույն գնին են եղել: Այսինքն՝ ապրանքի գինը արհեստականորեն բարձրացրել են, հետո նորից իջեցրել նախկին արժեքին ու ցույց տվել, թե իբր զեղչ են արել: Սպառողը այդպիսի հայտարարությունների զոհն էր դառնում: Սկսում էր մեկի տեղը մի քանի ապրանք գնել, ուրախանալ, որ զեղչով ապրանք է գնել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Կ. Չիլինգարյանը:

ՀԿ նախագահը նկատում է՝ զեղչը պետք է ճշգրիտ և ստույգ լինի սպառողի համար:

«Նրան պետք է հստակ հասանելի լինի, թե որ ապրանքի համար որքան զեղչ է սահմանված: Միաժամանակ պետք է ասեմ, որ որոշ խանութներ քննադատություններից հետո սկսեցին հայտարարություններում ավելացնել «զեղչը միայն նշված ապրանքատեսականու համար է» արտահայտությունը: Երբ զեղչային քաղաքականության այսօրվա իրավիճակը համեմատում ենք նախորդ տարիների հետ, տեսնում ենք, որ այսօր տնտեսվարողն այն ավելի քաղաքակիրթ ձևով է իրականացնում: Նրանք էլ են հասկացել, որ սպառողին մոլորեցնելը և խափելն այլևս «չի անցնում»: Ի դեպ՝ այդ առումով սպառողն էլ ավելի կրթված և զգոն է դարձել: Բայց հինգ կամ տասը տարի առաջ այլ իրավիճակ էր: Սպառողը մտնում էր խանութ, վերցնում իր հավանած ապրանքը, սնունդը և դուրս գալիս: Հիմա մեծամասնությունն ուսումնասիրում է մակնշումը, որակը և նոր է գնում»,–ասաց Կ. Չիլինգարյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ սննդամթերքի ոլորտում ևս որոշակի զեղչային քաղաքականություն է գործում:

«Իհարկե, կան դեպքեր, երբ իրականում զեղչ է արվել, բայց այստեղ հիմնականում մի բացասական երևույթի ենք բախվում: Շատ հաճախ տնտեսվարողը սպառողին մոլորեցնելու, ինչ–որ ձևով նրան գրավելու նպատակ է հետապնդում: Այստեղ ևս ապրանքների վրա գինը արհեստականորեն բարձրացնում են, հետո իջեցնում իր սովորական գնին ու այդ «փոփոխությունը» որպես զեղչ են ներկայացնում: Այլ հարց է, որ սպառողը ծանոթ է լինում տվյալ խանութում վաճառվող ապրանքի իրական գնին, իսկ անտեղյակ լինելու դեպքում դժվար է նման խնդիրները բացահայտել կամ ծուղակը չընկնել»,–ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ակցիայով վաճառվող սնունդը որակային առումով կարո՞ղ է կասկած հարուցել, ՀԿ նախագահը պատասխանեց. «Կան սուպերմարկետներ, որոնք ապրանքի օգտագործման ժամկետը մոտենալուն պես, գներն իջեցնում են: Այս քաղաքականությունը կա և դա ողջունելի է: Սա, իհարկե, այն դեպքում, եթե ապրանքների պիտանելիության մակնշումները կեղծված չեն: Ես ինքս մեծ ուշադրություն եմ դարձնում այդ ակցիաներին: Մանրակրկիտ ուսումնասիրում եմ մակնշումները, որ հանկարծ կեղծված չլինեն: Վերջին ժամանակահատվածում կեղծիքներ չեմ գրանցել»,–ընդգծեց Կ. Վերջինիս կարծիքով, թեև նշված ոլորտում խնդիրներ կան, այնուամենայնիվ, տարիների ընթացքում դրանք ըստ էության կլուծվեն. «Զեղչային քաղաքականության մեջ դրական առաջընթաց կա, ինչը ողջունելի է: Հուսանք, որ առաջիկա տարիների ընթացքում մեզ մոտ առևտուրն ավելի քաղաքակիրթ ձևով կիրականացվի և սպառողը արդեն ավելի քիչ խնդիրներ կունենա»:

Կարեն Չիլինգարյանը շեշտեց, որ քաղաքացիների բողոքներն այդ առումով ևս նվազել են. «Նախորդ տարիներին սպառողները պարբերաբար զանգահարում էին մեր կազմակերպություն ու բողոքում: Բայց հիմա, արդեն մեկ տարվա կտրվածքով կարող եմ ասել, որ զեղչային քաղաքականության վերաբերյալ բողոքներ չենք ստացել»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan