26.Սեպտեմբեր.2017
Փոփոխություն, որը վտանգներ կբերի պետությանը. «Փաստ» Արտգործնախարարությունը բանահավաք Կարապետյանի գրքի գնման համար կվճարի 480 հազար դրամ. «Փաստ» Գաղափարական պոպուլիզմի, հանդուրժողականության ու նախագահական պարգևների մասին. «Փաստ» Երաշտի հետևանքները Լոռու մարզում. «Փաստ»
«Մի գնա»-ից հետո շքեղ առանձնատուն ու ամենագնա... 16 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ Porsche... Կայացել է «Богатство голос» միջազգային երաժշտ... 7 միջոց՝ կոշիկները տհաճ հոտից ազատելու համար Գալու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց երեխա... Փոփոխություն, որը վտանգներ կբերի պետությանը. ... Արտգործնախարարությունը բանահավաք Կարապետյանի ... Գաղափարական պոպուլիզմի, հանդուրժողականության ... Երաշտի հետևանքները Լոռու մարզում. «Փաստ» Միջոցների խնայողություն՝ կոնկրետ անձանց և ընտ... Մարատ Գրիգորյան. «Ցանկացած հանքավայրի բացումը... Շահինյանի` թվով 5 անշարժ գույքը. «Փաստ» Անկեղծ լինենք...«Փաստ» Սև ու սպիտակ. «Փաստ» Ժիրայր Սեֆիլյանի կոչը, միջանձնային խնդիրներն ... Սև PR Հայաստանի դեմ՝ մայրաքաղաքի կենտրոնում. ... Կայացել է «Богатство голос» միջազգային երաժշտ... Արտակարգ իրավիճակ Վանաձորում. Կարկուտն իրենով... Հայտնվել է Վանգայի հետնորդը, այն կույր աղջնակ... Գոռ Վարդանյանը մեծ խնդիրներից խուսափելու համա... Աղմկոտ սպանության գործով մեղադրյալը Թուֆենկյա... Ինչպես է կատարվում երեխայի բեղմնավորումը Անհավատալի է՝ 17 տարեկանում 7 երեխա Ինչպես խենթացնել նրան էրոտիկ մերսման միջոցով ... Կանանց 10 տիպ, ումից խուսափում են տղամարդիկ...

Նրանք չեն ցանկանա պառլամենտական ընտրություններից առաջ իրենց վրա կպցնել դավաճանի պիտակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի հիմնադիրներից, պատգամավոր Էդմոն Մարուքյանն օրերս խոսելով հայաստանյան ներքաղաքական կյանքի ու առաջիկա ընտրությունների մասին, նշել է, որ «Ելք»–ն ընդդիմադիր դաշտում առաջին ուժն է, որը կարող է և ունի հնարավորություններ մարտահրավեր նետելու իշխող քաղաքական կուսակցությանը: Ներքաղաքական խմորումների ու հետագա զարգացումների շուրջ «Փաստը» զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ով նշեց, որ ինքն այս պահին չի տեսնում խոշոր կամ հայտնի քաղաքական ուժի, որը կարող է ընդդիմադիր դաշտում հանդես գալ ու խնդիրներ ստեղծել իշխանությունների համար:
«Նման կարծիքին եմ, քանի որ ունենք վառ օրինակ, երբ 2014–15 թթ. սկզբին ԲՀԿ–ն փորձ կատարեց հանդես գալ ընդդիմադիր դիրքերից: Տեսանք, որ պատասխանը բավական շեշտակի էր ու դաժան: Գագիկ Ծառուկյանին դուրս մղեցին քաղաքական դաշտից»,– ասաց քաղաքագետը ընդգծելով. «Մեր քաղաքական դաշտը բավական մարգինալացված է ու վերահսկելի իշխանությունների կողմից: Ամենալուրջ խնդիրը, որն առկա է մեր ընդդիմադիր դաշտում՝ ֆինանսների, ռեսուրսների միջոցների ոչ բավարար լինելն է: Իսկ իշխանությունների համար էլ կա խնդիր կանխատեսելի քաղաքական գործընկերներ փնտրելու առումով, որովհետև եթե իշխանություններին չհաջողվի ստանալ համապատասխան քանակով ձայներ դա, ինչ խոսք, լավ չէ: Նրանք պետք է փորձ կատարեն կոալիցիա կազմել, այդ իսկ պատճառով այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի վերադարձի օպերացիան: Նույն ԲՀԿ–ի միջոցով համապատասխան քաղաքական ուժը կրկին ձայներ կհավաքի, որի հետ էլ հետագայում իշխանությունները, այսպես ասած, կփորձեն կոալիցվել: Ինչ վերաբերում է «Ելք»–ին, ապա ես չեմ զարմանում Էդմոն Մարուքյանի հայտարարության վրա, որովհետև նա «Ելք» դաշինքի հիմնադիրներից մեկն է և արդեն սկսել է բացեիբաց քարոզարշավ անել: Զարմանալի չէ, որ ինքը պետք է գովի այն շարժումը, որի հիմնադիրներից է, նույն տրամաբանությամբ որոշ ժամանակ անց ՀԱԿ–ը նմանօրինակ հայտարարությամբ հանդես կգա և այսպես շարունակ»:
Դիտարկմանը` միգուցե Մարուքյանը նման կերպ է արտահայտվել, հիմնվելով մինչ օրս Վանաձորում արդարության համար ընթացող «մարտերի» վրա, քաղաքագետը պատասխանեց. «Ես չեմ փնովում Էդմոն Մարուքյանի հաղթանակը Վանաձորում, բայց չպետք է նաև մոռանանք, որ նա ու իր եղբայրը հենց Վանաձորից են: Այս պարագայում չենք կարող ասել, որ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կարող էր հաջողությունների հասնել այլ մարզերում»,– ասաց Գ. Համբարյանը շեշտելով, որ անկախ պատգամավորը պայքարի շատ լավ սկիզբ դրեց հենց Վանաձորից. «Նրանք ունեն ընդամենը երկուսուկես ամիս, որ ամբողջ Հայաստանով ցույց տան իրենց ուժը: Սակայն պետք չէ մոռանալ, որ «Լուսավոր Հայաստանն» ավելի շատ լոկալ է ու այն չի կարելի դիտարկել որպես համահայաստանյան ուժ»:
Այսօր լրանում է երեք ամիսը, երբ Վանաձորում ավագանին չի կարողանում նիստ հրավիրել: Եթե երեք ամիս անց ավագանին նիստեր չհրավիրեց, ապա այդ ընտրություններն ինքնըստինքյան համարվում են չեղյալ և նշանակում են ավագանու նոր ընտրություններ»,– ասաց նա՝ վստահ լինելով, որ «Լուսավոր Հայաստանին» մինչև վերջ կպաշտպանեն մյուս քաղաքական ուժերը, որոնք չեն ցանկանա պառլամենտական ընտրություններից առաջ իրենց վրա կպցնել դավաճանի պիտակը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

loading...
website by Sargssyan