25.Մարտ.2017
Հանրապետականների նախընտրական պայքարն ընթանում է խաշ-խորովածային մթնոլորտում (ՖՈՏՈ) Սնղչի Հարութ. «Ես չեմ մրցում Հակոբ Բեգլարյանի հետ, ես մեր ժողովրդի սիրելին եմ». «Փաստ» Արամյանը հայ թոշակառուներին ուղղորդում է Ռուսաստան. «Փաստ» Դեղերի գնի նվազեցում և դրանց՝ ԱԱՀ–ից ազատում. թեկնածուների առողջապահական ծրագրերը. «Փաստ»
Մեծագույն ձեռքբերումն ու հպարտությունն են զավ... Ապրիլի 2-ի հաղթանակը ժողովրդինն է լինելու. Գա... ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներ... Եթե ոմանք չեն մոռացել․․․ Երգչուհի Նանան ցուցադրել է իր սեքսուալ կազմվա... Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիներ... Հեռո՛ւ մնացեք քաղաքականությունից , այն թերինե... Հանրապետականների նախընտրական պայքարն ընթանում... Աստղագուշակ՝ մարտի 24-ի համար Ճանապարհային ոստիկանությունը իր քթի տակինը չի... Լևոն Շիրինյան. «Կոռուպցիայի դեմ կռիվ տալու փո... Ընդդիմախոսները պետք է ընդդիմախոսեն ոչ թե առաջ... Դժգոհությունների նոր ալիք՝ ջրաչափի ցուցմունքը... Միքայել Մանուկյանի 20 միլիոն դրամանոց բաժնեմա... Այվազյանի 250 հազար դոլարանոց առանձնատունը. «... Գաղափարների արժեզրկման պայքարը. «Փաստ» Սնղչի Հարութ. «Ես չեմ մրցում Հակոբ Բեգլարյանի... Լեգիտիմության փակուղին. «Փաստ» Արամյանը հայ թոշակառուներին ուղղորդում է Ռուս... Երևանից էլ են մարդկանց տանում մարզեր՝ գրանցել... Օլեգ Եսայանը լավ մարդ է, բայց դա մասնագիտությ... Գեղարքունիքում ավտովթարի են ենթարկվել ԵԼՔ դաշ... Ոգելից խմիչքների հանդեպ թուլությունը կարելի է... -Կներեք, բայց ես հղի չեմ. Կարգինի լավագույննե... Մայրաքաղաքում իրականացվել է «Ծառուկյան» դաշին...

Իշխանությունների անգործությունը՝ արտագաղթի պատճառ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանություններին տասը տարի չի հաջողվել Հայաստանը գրանցել դրամական փոխանցումների PayPal վճարային համակարգում, և դրա կիսատ–պռատ աշխատանքի պատճառով մարդիկ ստիպված են լինում նույնիսկ արտագաղթել երկրից: Առաջին հայացքից թվում է, թե այդ երկուսն իրար հետ որևէ կապ չունեն, բայց փաստն այն է, որ օր օրի աճող գործազրկության պայմաններում մարդիկ նույնիսկ զրկված են նաև արտերկրում որևէ աշխատանք գտնելու կամ որևէ բիզնես–գործարք կատարելու հնարավորությունից:
Ի դեպ, իրականությունն ավելի անհանգստացնող է, քան կարելի է պատկերացնել և իշխանությունների ուշադրությունն այդ հարցի վրա հրավիրելու համար անցյալ տարվանից change.org–ում կազմակերպվել է ստորագրահավաք, բայց մինչ օրս Հայաստանը շարունակում է աշխարհում ամենատարածված էլեկտրոնային վճարային այդ համակարգից մասնակի կամ միակողմանի օգտվողների ցանկում մնալ:
Ստորագրահավաքի կազմակերպիչները պնդում են, որ թեև իշխանությունները չեն ուսումնասիրել, թե Հայաստանը նշված համակարգում շրջանառություն ապահովելու որքա՞ն ներուժ ունի, բայց հայտարարում են, թե իբր վճարային համակարգն ինքն է մերժում մեր երկրին, իբր փոքր չափերի շրջանառություն ունենալու պատճառով:
Ստացվում է, որ իշխանությունների անտարբերության կամ հանցավոր անգործության պատճառով շատ մասնագետներ, զրկվելով արտերկրում գործող ընկերություններում աշխատանք գտնելու և սեփական երկրում արժանապատիվ ապրելու հնարավորությունից, աղքատության ճահճում խեղդվելու փոխարեն նախընտրում են լքել իրենց հայրենիքը: Մինչդեռ PayPal վճարային համակարգի լիարժեք աշխատանքը կարող էր նպաստել, որ ոչ միայն Հայաստանում մանր ու միջին բիզնեսը զարգանա, այլև ավելանա երկիր ներգաղթողների թիվը:
Հարցի մասին ՀՀ ԿԲ–ից «Փաստին» պատասխանեցին, որ թեև PayPal համակարգում գրանցվելը և վճարումներ կատարելը հայաստանյան քարտատերերի համար հասանելի է շուրջ 10 տարի, սակայն PayPal–ի միջոցով ստացված գումարները ՀՀ բանկերում կանխիկացնելու հնարավորություն Հայաստանում չկա:
«ՀՀ Կենտրոնական բանկը նախկինում մի քանի անգամ դիմել է վերոհիշյալ ընկերությանը, փորձելով պարզել առկա սահմանափակումների պատճառը, մասնավորապես արդյոք առկա՞ են խոչընդոտներ, որոնք սահմանափակում են ծառայությունների մատուցման հնարավորությունը ՀՀ տարածքում։ Որպես պատասխան մշտապես նշվել է, որ որևէ օրենսդրական խնդիր ընկերությունը չունի և այդ որոշման հիմքում պարզապես բիզնես հաշվարկներ են և շուկայի փոքր ծավալը։ Ընդունելով այն փաստը, որ ՀՀ տարածքում ծառայություններ մատուցելը ընկերության որոշումն է ԿԲ–ն, համագործակցելով ԱԳՆ և Կապի և տրանսպորտի նախարարության հետ, շարունակում է աշխատանքներ իրականացնել PayPal–ի հետ համագործակցություն ծավալելու հարցում»,– ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության պարզաբանման մեջ:
Ի դեպ, ԿԲ–ից տեղեկացնում են նաև, որ վերջին 5 տարում վճարային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, Հայաստանում հասանելի են դարձել ինչպես վճարումների, այնպես էլ փոխանցումների իրականացման այլ եղանակներ և համակարգեր նույնպես, այդ թվում՝ ուղղակիորեն քարտի համարն օգտագործելու միջոցով:
Ստացվում է մարդիկ կամ այդ մասին չգիտեն, կամ էլ առաջարկվող այլընտրանքային տարբերակները PayPal–ի պայմաններից ավելի վատն են: Հակառակ դեպքում այդքան մեծ չէր լինի նշված համակարգից օգտվելու ցանկությունը:
Հետաքրքիր է նաև, թե Էկվադորի, Հոնդուրասի, Բուլղարիայի կամ Վրաստանի դեպքում ինչպիսի բիզնես հաշվարկներ են եղել, որ այդ երկրները կարողացել են գրանցվել PayPal համակարգում, իսկ մեր իշխանությունների բիզնես–հաշվարկների մասին պատճառաբանություններն այնքան ժամանակ կշարունակեն կասկածներ հարուցել, քանի դեռ չեն հրապարակայնացվել ո՛չ կառավարության կողմից PayPal–ին ուղղված դիմումները, և ո՛չ էլ դրանց պատասխանները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Loading...
website by Sargssyan