23.Մայիս.2017
Բավարիան չեմպիոնությունը տոնել է գարեջրային ավանդական լոգանքով (լուսանկարներ, տեսանյութ) Ինչ պայմաններում են ապրում Հոնդուրասի բանտարկյալները. լուսանկարներ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ««Ազնվություն + պրոֆեսիոնալիզմ – կոռուպցիա» Սերժ Սարգսյանի բանաձևն ուղղված էր Արևմուտքին». քաղաքագետ. «Փաստ»
Աստղագուշակ՝ մայիսի 23-ի համար Ամերիկաբնակ դիզայներ Լիլիթ Մարկոսյանի տարեդար... Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նշանակվել է Մշակույթի... Այսօրվա Ազգային ժողովը չի ներկայացնում ժողովր... Մարգարիտ Բարանկիցեն՝ Շուշի «Նարեկացի» արվեստի... Էդուարդ Շարմազանովը ազգային գաղափարախոսության... Մենք ենք տերն էս երկրի Բողոքի ակցիա Հայաստանում`ԱՄՆ դեսպանատան մոտ. ... Հանրապետության հրապարակի մեջտեղը խորոված են ա... ԱԺ նոր նախագահ Արա Բաբլոյանի ընտանիքը (Ֆոտո) ... Ինչպես դատավորը բռնվեց հանցանքի պահին. ուշագր... Ինչ հանցանքների և սպանությունների համար է մին... Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համար Ո՞ւմ ձեռքում է «վլաստը» Սոչիում «Փոքր Հայաստանի մեծ աստղը». նոր ֆիլմ՝ Մխիթարյ... Որտեղից է գալիս օրենքով գող արտահայտությունը,... Տավուշի մարզի Պտղավան համայնքը մնացել է առանց... Անեկդոտ` Արա Բաբլոյանի մասին Ինքնասպանությունը մեր զինվորների վրայով չի. Մ... Բոլիվուդյան հեռուստասերիալների աստղ Նանդիշ Սա... Ովքե՞ր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբ... Բավարիան չեմպիոնությունը տոնել է գարեջրային ա... Խաբի Ալոնսոն ու Ֆիլիպ Լամը հրաժեշտ տվեցին ֆու... Հերոս Արմենակ Ուրֆանյանի վերջին խոսքերը. հուզ... Ինչ պայմաններում են ապրում Հոնդուրասի բանտարկ...

Կրկին Ղարաբաղի մասին, բայց այս անգամ Սեյրան Օհանյանի հայտարարությունը կարդալուց հետո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպիսի մի հետաքրքիր իրավիճակ հայտնաբերեցի: Պարզվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կամ այսպես ասեմ` ղարաբաղյան խնդրի գոյությունը չափազանց օգնում է մեր քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, տնտեսական գործիչներին, մտավորական գործիչներին: Դե, արվեստի գործիչների մասին չեմ խոսում, որովհետև նրանք լիուլի իրավունք ու հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կառուցել այս թեմայի վրա: Ազգային հարց, զգայացունց պատերազմական տեսարաններ, կռված տղերք, ինքնազոհության փթթուն օրինակներ և էլի նման բաներ: Կարո՞ղ է արվեստագետը արցունքները զսպել ու այս իրավիճակների ու թեմաների վերաբերյալ իր խոսքը չասել:
Բայց տվյալ դեպքում կարևորը առաջին շերտի մարդիկ են, որոնց մասին ասացի: Պատկերացնո՞ւմ եք` ով ուզում է, որ հասարակությունն իրեն տեսնի ու իր ձայնը լսի, դիմում է այս թեմային. այն կա մշտապես, մշտագո է, այժմեական է, այսրոպեական է: Կամ` ո՞վ կհամարձակվի թարս աչքով նայել հեղինակին` այս թեմայի` սուրբ թեմայի շուրջ տեսակետներ հայտնելու կամ այդ թեմայի շուրջ իր մտքերը դասավորել–շարադրելու համար:
Մի խոսքով, այս մարդկանց ընկալմամբ` սուրբ կովի նման մի բան: Խոսիր ու խոսիր հարցի շուրջ. ոչ ոք իրավունք չունի քեզ ընդհատել:
Փաստորեն այն մարդը, ով ուզում է քաղաքականության մեջ մնալ, դիմում է այս թեմային:
Այն մարդը, ով ուզում է գալ քաղաքականություն, դիմում է այս թեմային:
Այն մարդը, ով կորցնում է ոտքի տակի հողը, ու հեսա–հեսա կկորցնի պաշտոնը կառավարման ինչ–որ համակարգում կամ պառլամենտական դահլիճում, դիմում է այս թեմային:
Այն մարդը, ով այլևս չի սիրվում մարդկանց կողմից, կորցրել է իր վարկը հասարակության մեջ, բայց ցանկանում է մնալ նրա համակրանքի մատույցներում, դիմում է այս թեմային:
Այն մարդը, ով փող է ուզում աշխատել, բայց աշխատելու հարմար տարածք ու տարածություն չի գտնում, ղարաբաղյան հարցն ու Ղարաբաղն ինքը կա ու կա:
…Ինչո՞ւ ինձ ևս ոգեշնչեց Ղարաբաղի թեման: Կարդացի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մտորումներն առ Ղարաբաղ: Իհարկե, հայտարարությունների ժանրով արված:
Ղարաբաղյան չլուծված հարցը չի խոչընդոտում Հայաստանի զարգացմանը: Այս պայմաններում ևս կարելի է զարգացնել երկիրը, և տնտեսական աճի վագրի ցատկեր ապահովել: Հիշում եք երևի, որ նման մի արտահայտություն ժամանակին արվել էր արտաքին գործերի նախկին նախարարի կողմից: Բայց վագրի ցատկը մնաց թղթի վրա, իրականում մեր տնտեսական աճը նման եղավ վագրի ազգակից մյուս կենդանու ցատկին:
Ու… խոսքեր, խոսքեր, բարի ցանկություններ ու կենացներ: Ո՞վ չի ցանկանում մեր Ղարաբաղի լավը. բոլո՛րս ենք նրա լավն ուզում: Ավելին` ո՞վ չի ցանկանում մեր երկրի հզորացումը. բոլո՛րս ենք դա ուզում: Ո՞վ չի ցանկանում մեր տնտեսության աճը, բոլո՛րս ենք ուզում:
Մի խոսքով ոչ մի զարմանալի բան չկա «պետք է», «հարկավոր է» հրամայականների թվարկումներում:
Կարևորը վերջինն է, խոսքի վերջին հատվածը` «Ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման հիմնական գրավականն է: Հայաստանակենտրոն բոլոր ուժերն իրենց ջանքերը պետք է ներդնեն ներքին կյանքում դրական փոփոխությունների հասնելու և այդ որակի քաղաքացիներից բաղկացած հասարակություն ձևավորելու համար»:
Ա՛յ, այստեղ արդեն զարմանում–տարակուսում ես` պետք էր պաշտոնը կորցնել նո՞ր միայն հասկանալ այդ պարզ ճշմարտությունն ու քաղաքագիտական այբուբենը ներկայացնել որպես հայտնաբերված օրինաչափություն:
Ի վերջո, երկրում ազատ և արժանապատիվ քաղաքացու գոյությունը մաքուր աշխատանքի, կոռուպցիայից զերծ հասարակության շարունակությունն է նաև, ո՛չ միայն նրա նախապայմանը:
Իսկ մենք այսքան տարիներ այդ հասարակությունը չենք ստեղծել: Եվ ամեն մեկս դրան նպաստել ենք մեր տեղում, մեր չափով: Թող ոչ ոք ձեռքերը չլվանա պիղատոսաբար ու մեղքի իր բաժնից հրաժարվի:
Որովհետև մեղքի բաժնից հրաժարվելն էլ է մեղք, որ գործվում է արդեն նախ և առաջ եկող սերնդի առաջ: Որովհետև փորձում ենք նրա կյանքը խարսխել ստի ու կեղծիքի վրա ու նրան զրկում ենք երկիրը կառուցելու հարցում ճիշտ ելակետ ունենալու հնարավորությունից:
Ընդունենք` մենք արեցինք այնքան այս երկրի համար, որքան կարողացանք: Այժմ անելիքը նրանցն է. նրանք պետք է տերը լինեն մեր արածի լավին էլ, վատին էլ: Պարզապես չլղոզենք իրականությունը ու թույլ տանք, որ նրանց գնահատականները հստակ լինեն, որ չփաթաթվեն ու չխարխափեն մեր կողմից հյուսված կեղծիքի ցանցի մեջ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

loading...
website by Sargssyan