15.Դեկտեմբեր.2017
Հումանիստական աղմուկ. «Փաստ» Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա». «Փաստ» Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն». «Փաստ» Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն. «Փաստ»
Ո՞ւմ է սպասվում ֆինանսական հաջողություն 2018 ... Հետաքրքիր մանրամասներ «օրենքով գող» Ռաֆայել Բ... 16 անսպասելի բաներ, որ անհավանականորեն նման ե... Հայտնի հայ տղամարդկանց աստղային էվոլյուցիան Սիրված Դերասանուհի Աիդա Բաբաջանյանի ընտանիքը ... Եգիպտական հորոսկոպ` ըստ ծննդյան ամսաթվի. ճշգր... Սվո Ռաֆի որդու հույժ գաղտնի թաղումը. ավտովթա՞... Սկանդալային մոդել Գայանե Բաղադասարյանը նոր տե... Սիրուշոն ներկայացրել է՝ ինչպես է անակնկալ այց... Երբ սեռական օրգանները կատաղում են. սեքսապաթոլ... «15-ը փոքր տարիք է նման բաներով զբաղվելու համ... Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, որի հետևան... Մերժվածը 419. Դիտեք այսօրվա սերիան. ՎԻԴԵՈ․ Տղամարդը, չնայած կնոջ աղերսանքներին, ն... Ձկներին մեծ փոփոխություններ են սպասվում. Դեկտ... Նռան հատիկ, Սերիա 70, Դիտեք այսօրվա սերիան. Գ... Հումանիստական աղմուկ. «Փաստ» Լուսանկարներ. «Հայ տղաները միշտ ագահի դեմքով ... Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առա... Դիլիջանում ավտոբուսի սրահը տաքացվում է գազի խ... Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ,... Անմարդկային քաղց, թե՞ հոգեկան շեղում. դաժանու... Բացառիկ...Բոլոր մանրամասները Ապրիլյան պատերազ... «Իրա սև գործն արեց, թռավ». 13 հազար դոլար պար... Իվետա Եդիգարյանը մահացու վրաերթ է կատարել

Մի թանկացրու

Hraparak.am-ը գրում է.

Հեյ գիտի Հովիկ Արգամովիչ: Հենց թերթերը գրում էին մի թանկացման մասին, պատկան կառույցների ղեկավարներին գցում էր հետևն ու ընկնում խանութները` տեսնելու` ճի՞շտ են գրել, արդյոք, թերթերը, և այդ ո՞վ է գլխից ձեռք քաշել ու այսպես վրդովեցրել իր ժաղովրդին: Ուժն ինչքան պատում էր, զսպում էր գնաճը, օձիգներ հավաքում բուռը, սպառնում` գլուխներ թռցնել, եթե կես ժամվա մեջ չէժանացնեն թանկացած ապրանքը: Մթերքի որակին էլ էր անձամբ հետևում: քանի՛, քանի՛ անգամ է պատահել, որ ձուն վերցրել ու լույսի տակ զննել է, պատկաններին հրամայել է հոտոտել վաճառվող միսն ու կաթնամթերքը:
Վարչապետը պետք է հենց այդպիսին լինի, բա ի՞նչ եք կարծում, հո միայն ժամացույցի ներսում նստելով չէ՞: Պիտի գնաս ժողովրդի մեջ, պիտի քո աչքով տեսնես այն հայացքները, որոնցով այդ ժողովուրդը զննում է գնապիտակներն ու... Պատահում է` հայհոյում էլ են, բայց լավ վարչապետը դրան էլ պետք է պատրաստ լինի, ինքն էլ պետք է հայհոյի, բա ի՞նչ, ժողովուրդը հո անտեր չէ՞:
Մեր ցիվիլ պրոֆեսիոնալներն այսօր, երևի, համակարգիչներով են փորձում այս տեսակ հարցերը լուծել, այսինքն` գիտությունով: Թե դրա վերջն ինչ է լինելու, չենք կարող ասել, բայց արդեն իսկ ժողովուրդն իրեն լքված է զգում աղաղակող թանկացումների ֆոնին: Ժամանակը չէ՞ ձեռքը սեղանին խփելու, ներկրողներին հրավիրելու և խելքի բերելու: Այս թանկացումն, ախր, դիվերսիա է ոչ միայն ժողովրդի, այլև նոր կառավարության ու նոր վարչապետի դեմ: Ի՞նչ են ուզում դրանով հասկացնել` որ իրենց մենաշնորհներին չկպնե՞ն:
Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել, սուր հարցերի մասին բարձրասայնելու ավելի լավ ժամանակ չկա, քան նախընտրական ժամանակաշրջանն է: Ուրեմն` ի գործ, գնում ենք խանութներով, խոսացնում վաճառողներին, գնորդներին, օձիգներ հավաքում, գլուխներ թռցնում: Լավ չեմ հիշում, պարոն Շաբոյանն իր գործի՞ն է դեռ: Անառողջ մրցակցություն, գերշահույթ` այս ամենը պետք է մեջտեղ հանել, տեղն ընկած տեղը նաև հայհոյել: Այլապես շաքարի ու հացի թանկացումներին նոր թանկացումներ են հետևելու` մակարոնեղեն, ձու, կաթնամթերք, հոսանք, գազ... Սա Հայաստանն է, այստեղ վիճակը «բառադի ա» ու համակարգիչներով չի կարգավորվում:

Էդիկ Անդրեասյան

loading...
website by Sargssyan