19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Հունվար ամսին բավականիվ ցուրտ կլինի․ եղանակը հանրապետությունում առաջիկա ամսին

Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.70C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -90C, Պաղակնում -120C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961 թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.20C): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-90C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -340C:


Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաև ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի է սառչում: Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-40C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -100C-ից ցածր են եղել: Հանրապետության ծայր հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում հունվարին տաք է` միջին ամսական ջերմաստիճանը` Բագրատաշենում ` +0,30C, Մեղրիում` +1,60C: Այս շրջաններում նվազագույն ջերմաստիճանը -17…-200C-ից ցածր չի իջնում: Ամենացուրտ հունվարները հանրապետության տարածքում դիտվել են 1933, 1950, 1957, 1964, 1972, 1977, 1983, 2002, 2007, 2008 թթ.: Բացառապես ցուրտ է եղել 1972 թ. հունվարը, երբ միջին ամսական ջերմաստիճանը հունրապետության տարածքում տատանվում էր -5.10C-ից (Բերդ) մինչև -17.50C-ի (Պաղակն) սահմաններում, Երևանում բացարձակ նվազագույնը 1972 թ. հունվարի 21-ին գրանցվել է -29.50C, 2007 թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -4…-110C(Սյունիքի հովտային շրջաններում և Տավուշում -2…+40C), 2008 թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -5…-130C սահմաններում: Տաք հունվարներ դիտվել են 1963,1966,1987,2003,2004, 2010, 2014 թթ., ընդ որում 1966 թ. շատ շրջաններում հունվարի միջին ամսական ջերմաստիճանը եղել է դրական, իսկ հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում այն եղել է +60C (Գորիս, Կապան), Մեղրիում` +90C: Երևանում նույնպես այդ տարվա հունվարը բացառապես տաք էր` +50C:


Հունվար ամսվա հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում տատանվում է 65-80%-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ հանրապետությունում այդ ամսվա ընթացքում դիտվում է միջինը 42 մմ տեղումներ` հիմնականում ձյուն: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտում, հանրապետության հյուսիս-արևելքում և Մեղրիում` մինչև 20 մմ: Տեղանքի բարձրությունից կախված դրանց քանակն ավելանում է` նախալեռներում` 30-35 մմ, լեռներում` 40-45 մմ:


Ամենատեղումնառատ հունվարները դիտվել են 1957, 1969, 1973, 1978, 1991, 2006, 2010 թթ., երբ տեղումների քանակը կազմել է նորմայի 150-300%: Ամենաչոր հունվարները դիտվել են 1936, 1939, 1955, 1971, 1979, 1989, 1997, 1999, 2001, 2009 թթ., երբ հովտյին շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:Այն շրջաններում, որտեղ դեկտեմբերին ձևավորվում է հաստատուն ձյան ծածկ, հունվարին շարունակվում է դրա ինտենսիվ աճը: Երրորդ տասնօրյակում դրա բարձրությունը նախալեռնային շրջաններում միջինը կազմում է 15-20 սմ, լեռնային շրջաններում` մինչև 40 սմ, իսկ 2000 մ-ից ավել բարձրություններում` 60-90 սմ: Ձյան ծածկույթի բարձրությունը տարբեր տարիներ զգալիորեն տարբեր է: Հատկապես ձնառատ են եղել 1942, 1954, 1968, 1978, 2006 թթ. հունվարները, երբ երրորդ տասնօրյակում ձյան ծածկույթի միջին բարձրությունը շատ շրջաններում կազմել է 1.5-2 մ: Հետևաբար շատ են եղել ձյան ջրապաշարները` 150-250 մմ:


Արարատյան դաշտում ձնածածկի միջին բարձրությունը կազմում է 6-10 սմ: Սակայն դիտվել են հունվարներ, երբ այն հասել է 50-60 սմ-ի, իսկ ձմեռների 25-30% դեպքում կայուն ձյան ծածկ ընդանրապես չի գոյացել: Հունվարին դիտվող վտանգավոր երևույթներից են առատ ձյունը (երբ ձյան ծածկույթի օրական աճը 20 սմ և ավելի) ձնաբուքը, որը խաթարում է տրանսպորտի աշխատանքը, մառախուղը: Ձնաբքերի ժամանակ մեծանում է ձնային բեռնվածությունը տանիքների վրա: Ձնաբքերը հաճախակի երևույթներ են լեռներում և լեռնանցքներում: Այդ շրջաններում ձյան ծածկույթի օրական աճի առավելագույն արժեքների միջինը կազմում է 9-11 սմ, իսկ առավելագույնը հասնում է մինչև 50 սմ և ավելի: Շատ երկարատև առատ ձյուն է դիտվել Գյումրիում 1973 թ. 62 ժամ, Երևանում` 1969 թ. 47 ժամ տևողությամբ:


Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Երևանում 1971 թ. հունվարին գրեթե 3 օր անընդմեջ (63 ժամ) դիտվել է մառախուղ: Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: 1971 թ. հունվարին Երևանում այն կազմել է ընդամենը 22 ժամ: Գերիշխում է անդորրային եղանակ, իսկ հյուսիս-արևելյան շրջաններում դիտվում են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը` 2 մ/վ է: Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնում է 6-8 մ/վ: Սակայն հունվարին կարող են դիտվել ուժեղ քամիներ` մինչև 20 մ/վ արագությամբ, իսկ լեռնանցքներում՝ մինչև 40 մ/վ և ավելի արագությամբ: Երևանում 1956 թ. դիտվել է քամի 34 մ/վ արագությամբ:

 

website by Sargssyan