25.Հունվար.2017
Սա տեսնել է պետք. թուրք մարզիկը՝ ՀԱՅ մարզիկին պարտվելուց հետո Պատերազմն ամեն րոպե կարող է վերսկսվել, իսկ բանակին քննադատողները կմնան տաք սենյակներում. Արշալույս Փայտյան Աստանայի գագաթաժողովի հնարավոր արդյունքների շուրջ. «Փաստ» Թիվ մեկ ընտրատարածքում Տարոն Մարգարյանը կաջակցի ՀՀԿ–ն ներկայացնող Ռոբերտ Սարգսյանին. «Փաստ»
Աստղագուշակ՝ հունվարի 25-ի համար Մոսկվայում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանի... Կառավարությունը ճիշտ չի գնահատում դպրոցական ի... 19-ամյա վիրավոր զինվորին քիչ առաջ ուղղաթիռով ... Միհրան Պողոսյանի գործը կարճվել է Բացառիկ կադրեր Հովիկ Աբրահամյանից.լուսանկարնե... Հայ դիմահարդարվող տղայի պատասխանը իրեն քննադա... Գլխավոր դատախազի սպանության առեղծվածը «Օրենքով գողերի» 7 հիմնական կանոնները Սիլվա Հակոբյանի և զարմուհու ապշեցնող նմանությ... Հովիկ Աբրահամյանը հաստատեց՝ լքում է ՀՀԿ-ն Սա տեսնել է պետք. թուրք մարզիկը՝ ՀԱՅ մարզիկին... Արտարժույթի փոխարժեքները հունվարի 24-ի դրությ... Ղարաբաղի բանակը հաղորդագրություն է տարածել «Տիգրանը եկել է ընկերների երազներում ու ասել`... Մթերքներ, որոնք օգտակար են ուղեղին «Ժողովուրդ». «Ծառուկյան» դաշինքում սպասվում ե... Պատերազմն ամեն րոպե կարող է վերսկսվել, իսկ բա... «Ժամանակ». Որտե՞ղ է Հովիկ Աբրահամյանը. նա չի ... Մակար Ղամբարյանի ունեցվածքը. «Փաստ» Արսեն Նավասարդյանի դրամական միջոցները. «Փաստ»... Ինչպիսին է «Վեցերորդ զգայարանի» շաման Ֆերնանդ... «Համախմբում» կուսակցության նետած ձեռնոցն առայ... Եվ դո՞ւ, Պարօյր. «Փաստ» Ընտրապայքարում կարևոր գործոն է դարձել փողը, բ...

Նոր մանրամասներ՝ Երևանում ԵՊՀ-ի 19-ամյա ուսանողի սպանությունից. պատճառը եղել է 10.000 դրամի օլիմպիական կտրոնը, բոլոր բերման ենթարկվածները ուսանողներ են (Ֆոտո, տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում նոր մանրամասներ են պարզվել, ինչպես նաև հայտնի է որոշ անձանց ինքնությունը, ովքեր եղել են Վարդանանց 28 շենքի բակում տեղադրված զրուցարանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ սպանված Վ. Մուրադյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում, ով մահացու վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ հատվածում՝ կտրած-ծակած վերքով։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 7-րդ փողոցի 53 տան բնակիչ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, 18-ամյա Ռաֆիկ Խաչիկի Մարտիրոսյանը՝ ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ։ Արդեն երեկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ , ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան/, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի /վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան/, ՔՀԲ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատողները /բաժնի պետ Արման Հովհաննիսյան/ և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի և ՀԿԳ ավագ քննիչներ Վ. Բադալյանի և Վ. Ասատրյանի գլխավորությամբ ձեռնարկելով ստացված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումները, ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի բնակիչ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, 21-ամյա Կարեն Հովհաննեսի Չատիկյանին, Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի 31 շենքի բնակիչ, 18-ամյա Գևորգ Կարենի Տերտերյանին, ով նույնպես ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող է, Երևան քաղաքի Ե. Քոչարի փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դավիթ Արթուրի Մանձիկյանին, ով նույնպես ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող է, ինչպես նաև ոստիկանություն են հրավիրել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 28/1 շենքի բնակիչ, Ռուս-Սլավոնական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, 19-ամյա Սերգեյ Արմենի Գրիգորյանին։

Մանրամասները՝ այստեղ

Լուսանկարները և տեսանյութը՝ Shamshyan.com-ի

Loading...
website by Sargssyan