18.Հունվար.2018
ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահարույց պատմության կիզակետում. ինչ է բացահայտվել. «Ժամանակ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար»....
Արամ Ասատրյանի թոռն իր մուղամային կլկլոցով գե... Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ ... Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ... Լուիզա Ներսիսյանը սեքսուալ ու շլացնող տեսքով ... Մերժվածը. Միթիին ստիպում են պարել մոր մահվան ... Թվում է, թե սովորական ճանապարհային արգելապատն... 16 մարմնավաճառներ բացահայտումներ են անում իրե... Գրիշա Ասատրյանը հուզիչ լուսանկար է հրապարակել... ՖՈՏՈ. Հայտնի բրենդներ, որոնց անունները միշտ ս... ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահ... Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սր... Արտաշես Գեղամյանը Աժ-ում դիտում է Վոլոչկովայի... «Դեպքի վայր ժամանած ոստիկանները սարսափած են ե... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են անում Աշոտ Ղազարյանը, Ռաֆայ... «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ին... Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ ... Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարա... Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս...

Կրիմինալ Աշխարհում եղել են նաև կին «օրենքով գողեր». Հետաքրքիր փաստեր

Մեր օրերում չկան կին «օրենքով գողեր»: Գողական գաղափարախոսությունը գոյություն է ունեցել նաև կանանց համար նախատեսված կալանավայրերում:

1956 թ. տեղի ունեցած խոշոր գողական (սխոդկայի) ժամանակ որոշվել է, որ կինը չի կարող «օրենքով գողի» կարգավիճակ ունենալ: Այդ օրվանից ոչ մի կին չի «թագադրվել», որպես «օրենքով գող»: Պատճառն այն է, որ «օրենքով գողը» չի կարող տղամարդու սեռական օրգանի հետ կապ ունենալ: Սա գողական աշխարհի հիմնական օրենքն է, և այդ չգրաված օրենքի համաձայն այդ հարցը վերջնական լուծում է ստացել: Այնուամենայնիվ, բանտերում գտնվող կանանց մեջ կան հեղինակություններ, որոնք քրեական հիերարխիայում հասել են բարձր դիրքերի, բայց այդքանով հանդերձ, կանայք զրկված են քրեական աշխարհում որոշումներ կայացնելու իրավունքից:

Կին հանցագործները տարբեր են: Նրանց մի մասն անցյալում քրեական աշխարհի հետ ամենաարտասովոր ձևով է կապված եղել՝ վաճառել են թմրամիջոցներ, մեքենաներ առևանգել, դրամապանակներ գողացել և զբաղվել տարատեսակ այլ հանցատեսակներով: Ընդհանուր առմամբ, գոյություն ունեն 6 տեսակի պրոֆեսիոնալ կին հանցագործներ:

Մարդասպաններ: Նման կանայք սովորաբար հանցավոր խմբավորման մի մասն են կազմում: Նրանք կարող են լինել սերիական մարդասպաններ: Որպես կանոն, նման հանցագործները ցմահ ազատազրկվում են կամ մահապատժի են ենթարկվում:

Ծայրահեղներ: Այդ կանայք իրենց քրեական կենսագրության պատմության մեջ հեղինակություն են վայելել, բայց հետո դարձել են թմրամոլներ, հարբեցողներ ու մանր գողություն անողներ: Նրանց արդեն մտերիմներն էլ չեն ընդունում:

Պրոֆեսիոնալներ: Նրանք զբաղվում են խարդախությամբ, հափշտակությամբ կամ մեծ չափերի գողությամբ: Այդպիսիները շատ քիչ տոկոս են կազմում:

Տարանցիկներ: Նրանց մեծ մասը ներգրավված է թմրամիջոցների առևտրի մեջ: Նրանք իրենց բիզնեսի վարպետներ չեն, քանի որ նման գործունեությամբ ստիպված են զբաղվում՝ սոցիալական խնդիրների պատճառով: Բանտից ազատվելուց հետո դա նրանց համար դառնում է մշտական զբաղմունք, որովհետև գոյության ապահովման այլ միջոց չեն գտնում: Առաջին անգամ դատապարտվածների մոտ 80%-ը կրկին ու կրկին բանտ է վերադառնում:

Սպիտակ օձիքներ: Սրանք պետական կառավարման, տնտեսական, դատական համակարգի բարձր պաշտոններ զբաղեցնող կանայք են, որոնք տղամարդկանցից ոչ պակաս հանցագործություններ են կատարում: Հանցավոր գործունեությամբ զբաղվում են ոչ միայն ղեկավարները, այլև միջին օղակներում գտնվողները, որոնք կաշառք են վերցնում, փաստաթղթեր են կեղծում և այլն:

«Մամա ռոզաներ»: Զարմանալի է, բայց կին հանցագործների այս տեսակն ամենահարգվածն է գողերի աշխարհում, նրանք մեծ հեղինակություն են վայելում: Այդ հարգանքին արժանանում են հատուկ ծառայությունների համար՝ հիմնականում զբաղվում են երիտասարդ աղջիկների առևտրով: «Մամա ռոզաները» տարիքով են լինում, ընտանիք և երեխաներ սովորաբար չեն ունենում:

Կին կալանավորները բանտում ապրում են համարյա տղամարդ կալանավորների պես: Բանտը կոտրում է բոլոր կարծրատիպերը: Եթե ազատության մեջ գոյություն ունի կանացի համերաշխոություն, կարևորվում է արտաքինն ու հագուստը, ապա բանտում այդ սկզբունքները խախտվում են:

Կանանց կոլեկտիվի կառուցվածքն ու հիերարխիան բանտախցերում

Կանանց համար բանտում ապրելը հեշտ փորձություն չէ: Այստեղ նրանք գերբեռնվածության ու խառնաշփոթի մեջ են: Տղամարդկանց խցերի հետ համեմատած, կանանց մոտ ավելի մաքուր և ընդարձակ է: Ավելի հարմարավետ պայմաններ ունենալու համար կանայք խմբեր են կազմում: Այդպես նրանք աջակցում են միմյանց, որպեսզի հաղթահարեն բանտային կյանքի դժվարությունները:

Շատ է խոսվում կալանավայրում կանանց միջև լեսբիային հարաբերությունների մասին: Կանանց շրջանում այս երևույթն ավելի տարածված է, քան տղամարդկանց: Միևնույն ժամանակ, դա տեղի է ունենում երկրորդ անգամ դատապարտվածների հետ: Բնականաբար, նրանք բաժանվում են խմբերի: Կալանավայրում գտնվող կանանց մեծ մասն առաջին անգամ դատապարտվածներ են, բայց կան նաև ռեցիդիվիստներ, որոնք կառավարում են գաղութային ողջ կյանքը: Երբ այդպիսի կինը հայտնվում է ճաղերի ետևում, ընտանիքի պես իր շուրջն է հավաքում իր նման ևս 3-4 հոգու: Բայց առաջնորդություն կամ գողական կոշտ հիերարխիա չկա, որը գործում է տղամարդկանց բանտում։

 

Այնուամենայնիվ, կինն ու հանցագործությունն անհամատեղելի են: Կնոջն ի վերուստ տրված է մայր լինելու, ընտանիքի պահապանի և բնությունից զիջողի դերը: Իսկ հանցավոր աշխարհն, ընդհակառակը, կնոջը դարձնում է դաժան ու անկառավարելի: Այն խախտում է կնոջ հոգեբանությունը, ստիպում է դառնալ տղամարդու պես:

website by Sargssyan