17.Հունվար.2018
Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար».... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են». «Փաստ» Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ»
Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարա... Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս... Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է». ... Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությու... Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հն... Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել». «Փ... Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տու... 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճ... Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժա... Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դ... Հսկա կետն իր կյանքի վերջին րոպեներին իրեն դու... Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում,... Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացե... Արցախում զոհված զինվորը ՊԲ ծառայության պետերի... «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխա... Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմ... Արցախում զինվոր է զոհվել Մոտենում են ժամանակները, պարոնա՛յք. «Փաստ»

Մենք միայն ինքներս մեզնից սովորելու բան ունենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է գրող, «Կոնսերվատիվ հեղափոխություն» աշխատության հեղինակ Արծրուն Պեպանյանը

– Պարոն Պեպանյան, Հայաստանը Եվրամիության հետ կնքել է շրջանակային համաձայնագիր: Ի՞նչ կարող է այն մեզ տալ մեր ազգային տեսակին վերադառնալու համար:

– Ներքին կյանքը ջունգլիից դեպի մասնակի կարգավորում տանելու ուղղությամբ բավականին բան կտա։ Նրանք տրամադրվող փողի կամ սուս մնալու դիմաց մեր իշխանություններին հարկադրում են քաղաքակրթական տարրական նորմեր։ Դա նկատելի է։ Բայց ինձ չի թվում, թե Եվրամիությունը մտահոգ է մեր ազգային տեսակին վերադառնալու հարցով։ Նրանց որոշակի պայմանների բավարարող ժողովուրդներ են պետք։ Այդ պայմանների մեջ ազգայինը կամ չկա, կամ չորրորդական է։

– Ի՞նչ կա եվրոպական արժեհամակարգում մեր տեսակին հարազատ, և նաև խորթ մեր տեսակին: Ինչպե՞ս համատեղել դրանք:

– Իրենք ունեն կարգավորված հասարակություն, որն արտաքուստ ժողովրդավարական է։ Դա մենք փորձում ենք պատճենել ահա արդեն քառորդ դար, սակայն հակառակն է ստացվում։

Պատճառը Եվրոպան գիտի, բայց չի ասում։ Չի ասում, որ ժողովրդավարություն մեկ ուրիշ երկրից ներմուծելու դեպքում նախևառաջ հարկավոր է բարձրացնել ազգային ոգին։ Չի ասում, քանի որ մեր ազգային ոգու բարձրացումն իրեն ձեռնտու չէ։ Որովհետև մենք եթե այս ճահճից դուրս գանք ու ազգային ոգով տոգորվենք, ապա աշխարհը կրակը կընկնի մեր ձեռքը։

Այն, ինչն ընդունելի է մեր համար եվրոպական արժեհամակարգի ցանկից, այսօր հիմնականում դրանց հասնել չենք կարող: Քանզի մենք հիմա 200 տարի առաջվա Եվրոպայի «ժամանակներում» ենք, երբ իրենք իրենց հոշոտում էին, ընտրատեղամաս գնում էին թնդանոթներով։

Մեզ համար այս ճահիճը հաղթահարելու ծրագիր է պետք։ Եվրոպան գիտի, թե դա որն է: Բայց վերը նշածս պատճառով չի ասում այդ մասին: Դրա փոխարեն, լավ քայլերի հետ փաթեթավորած, մեզ հրամցնում, հարկադրում է ազգը նեխացնող արժեքներ։

– Մենք, մեր ազգային ինքնության վերաբերյալ այս թափթփված վերաբերմունքով, կարո՞ղ ենք ինչ–որ բան յուրացնել, և որ այն դառնա կուռ համակարգ մեր գիտակցության մեջ:

– Այո, մենք հիմա թափթփված ենք, բայց չմոռանանք , որ Եվրոպան Եվրոպա է դարձել այստեղից իրենց հետ արժեհամակարգ տարած հայ հալածյալների շնորհիվ։ Մեզ հարկավոր է ոչ թե յուրացնել, այլ վերհիշել։

– Ընդհանրապես եվրոպական արժեքները կարո՞ղ են նպաստել, որպեսզի մենք կարողանանք գտնել այն հիմնականը, որը եղել է մեր մեջ: Չմոռանանք, որ դեռևս Վաչագան թագավորի ժամանակներից երկիրը ղեկավարվել է ներկայացուցչական ժողովի կողմից:

– Որպեսզի մենք կարողանանք գտնել այն հիմնականը, որը եղել է մեր մեջ, կարիք չկա դեգերել եվրոպական ներկա արժեհամակարգում։ Մենք նրանց մոտ կտեսնենք լավ բաներ, բայց չենք իմանա, թե ինչպես ունենալ դրանք։ Ինչպես որ չգիտենք, թե ինչպե՞ս ունենանք ընտրություններ։

Այն, ինչը ժամանակներ առաջ Եվրոպա է տարվել այստեղից, նստած է մեր հոգիների խորքերում, այն չի մարել ու չի կարող մարել։ Պարզապես հազար տարում ժանգի շերտ է նստել մեր հոգիների վրա։ Մեզ հարկավոր է ազատվել այդ շերտից, ու Եվրոպան նորից կգա մեզնից սովորելու։ Մենք հոգևոր հեղափոխության կարիք ունենք՝ վերարթնացնելու համար հարկադիր կերպով մեր մոռացածը։

– Իրավական պետությունն էլ մեր տեսակին խորթ չէ: Ի վերջո պատահական չէ մեր պատմության մեջ Դատաստանագրքերի առատությունը: Իսկ Շահամիր Շահամիրյանի վերաբերյալ արդեն ամեն ինչ ակնհայտ է:

– Պարզապես վերջին ավելի քան հազար տարում, գտնվելով քաղաքակրթապես մեզ սոսկալիորեն զիջող ժողովրդի գերիշխանության տակ, բառի բուն իմաստով մոռացել ենք, թե ով ենք եղել մենք ժամանակին, ինչպիսի օրենքներով ենք ապրել։ Միակ ժողովուրդը, ումից մենք սովորելու բան ունենք, դա մենք ենք՝ ավելի քան հազար տարի առաջ։

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan