19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Դավիթ Բաբայան. «Ադրբեջանի լոբբիստական քաղաքականությունը շոշափելի արդյունք չստացավ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

– Պարոն Բաբայան, Ձեր գնահատմամբ, 2017 թվականին Արցախյան հարցի շուրջ ծավալված իրադարձությունների, հանդիպումների և մի շարք բանակցությունների առումով ի՞նչ արդյունք ունենք:

– Ընդհանուր առմամբ, 2017 թվականը կարելի է բնութագրել որպես համեմատաբար ավելի հանգիստ տարի: Հատկապես, երբ հաշվի առնենք 2016 թ. ծանր տարին, պատերազմը, զոհերը: Ճիշտ է, 2017 թվականը իր մեջ կրում էր 2016 թ.–ի հետքն ու հետևանքները: Մեր զոհված եղբայրների ու ընկերների մահվան մեկ տարին էր… Բոլորս ոգեկոչել ենք նրանց: Հասկանալի է, որ այդ նստվածքն ու վիշտը նաև տեղափոխվել էր 2017 թվական:

Այնուամենայնիվ, թեպետ հանգիստ տարի էր, բայց մենք արտաքին ասպարեզում որոշ ձեռբերումներ ունեցանք: Կարևոր իրադարձություն էր ԱՄՆ–ի Միչիգան նահանգի կողմից Արցախի ճանաչումը: Բացի այդ, նաև տարբեր հայտարարություններ հնչեցին հակամարտության կարգավորման վերաբերյալ, որտեղ կարևորվեց խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Սա ինքնին դրական արդյունք էր:

– Բանակցությունների առումով 2018–ից սպասելիքներն ինչպիսի՞ն են: Արցախը բանակցային սեղանի շուրջ ներգրավելու տեսլականը կա՞:

– 2017թ.–ին համեմատաբար կայունություն է եղել: Արդյունքն այն է, որ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ կարևորել է խաղաղությունն ու կայունությունը: Մի շարք կառույցներ հետաքրքիր բանաձևեր են ընդունել: Համաձայն այդ բանաձևերի՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանի լոբբիստական քաղաքականությունը շոշափելի որևէ արդյունք չի ստացել: Բանաձևերում կարևորվել է խաղաղ կարգավորումը: Եվ փաստորեն, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ձևով ինչ–որ տեղ ճանաչվում է նաև Արցախը: Մենք նաև ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման առումով նոր թափ տեսանք, լինի դա Մերձավոր Արևելքում, թե Եվրոպայում: Այս տեսանկյունից 2017–ը կարելի է համարել հաջողված և ստաբիլ տարի: Այդուհանդերձ, 2018 թվականը մի քիչ յուրահատուկ է: Առաջին հերթին տարբեր կարևոր իրադարձություններ են սպասվում և չի բացառվում, որ դրանք բավականին հագեցած կլինեն: Նախևառաջ՝ մենք տեսնում ենք, որ միջազգային ասպարեզում գերտերությունների միջև հակասություններն ու մրցակցությունը թեժանալու է, բարեբախտաբար, ոչ մեր տարածաշրջանում: Բազմաթիվ հայտարարություններ, քաղաքական մեսիջներ են եղել այն մասին, որ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանում է լինելու: Թեպետ 2018 թվականը յուրահատուկ է լինելու նրանով, որ մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետության 100–ամյակը, մայիսյան հերոսամարտերը: Բացի այդ, Արցախյան շարժման 30–ամյակն է, Սումգայիթի ջարդերի 30–րդ տարելիցը: Այս ամենին զուգահեռ Ադրբեջանը նույնպես պետք է հիշի 1918 թ.–ի՝ իր արհեստական ադրբեջանական պետականության ձևավորումը: Առջևում նաև ադրբեջանական նախագահական ընտրություններն են: Այս ամենը շահարկվելու է Բաքվում: Մենք պատրաստ ենք նրան, որ կարող են պրովոկացիաներ լինել, որովհետև այս ամենը պատեհ առիթ է գոռալու հայրենասիրության մասին՝ հետապնդելով սեփական շահերը: Այս տեսանկյունից տարին բավականին յուրահատուկ է: Պարզապես որքան լավ աշխատենք, հզոր լինենք ու միասնական, այնքան ավելի հեշտ ենք անցնելու բոլոր խոչընդոտները:

Ինչ վերաբերում է բանակցային սեղանի շուրջ Արցախի ներգրավվելուն, ապա այդ տեսլականը միշտ էլ կա: Բայց հաշվի առնելով վերոնշյալ յուրահատկություններն ու շահարկման թեմաները, դժվար թե այս տարի հաջողվի վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը: Այդուհանդերձ, Արցախի և միջազգային հանրության միջև ավելի ինտենսիվ աշխատանք է գնալու, որովհետև մենք ակնկալում ենք, որ պետք է լուրջ քայլեր ձեռնարկել նաև Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնություններն ինչ–որ ձևով կյանքի կոչելու ուղղությամբ: Հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը նաև միջազգային հանրության համար է կարևոր դառնում, ուրեմն՝ նաև մեզ հետ պետք է ավելի ինտենսիվ աշխատեն:

– 2017 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41%–ով: Ի՞նչ արդյունք է սա: Կարո՞ղ ենք փաստել, որ Արցախը ավելի է Ճանաչելի դարձել:

– Իհարկե, Արցախը ճանաչելի է դառնում, և դա փաստ է: Բացի դրանից, սա նշանակում է, որ անկախ ամեն ինչից՝ անկախ պատերազմից, անկախ Ադրբեջանի կողմից տարվող քարոզչությանը, զբոսաշրջության առումով մեծ աճ կա: Բացի նրանից, որ ցուցանիշը վկայում է Արցախի ճանաչելիության մասին, փաստում է նաև ավելի կարևոր մի հանգամանք: Ցուցանիշը վկայում է, որ Արցախը հանգիստ, նորմալ ու հետաքրքիր է մարդկանց համար: Զբոսաշրջիկներն իրենց այստեղ լավ են զգում, իսկ հյուրընկալությունը պատշաճ մակարդակի վրա է: Սա, իհարկե, չի նշանակում, որ խնդիրներ չկան: Դեռևս շատ աշխատանքներ պետք է տարվեն թե՛ ենթակառուցվածքների, թե՛ համապատասխան մասնագետներ պատրաստելու և սպասարկման ոլորտը զարգացնելու ուղղությամբ: Բայց այն, որ այդ գործընթացն ակտիվ կերպով է ընթանում, միանշանակ է:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan