17.Հունվար.2018
Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար».... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են». «Փաստ»
Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ ... Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարա... Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս... Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է». ... Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությու... Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հն... Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել». «Փ... Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տու... 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճ... Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժա... Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դ... Հսկա կետն իր կյանքի վերջին րոպեներին իրեն դու... Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում,... Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացե... Արցախում զոհված զինվորը ՊԲ ծառայության պետերի... «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխա... Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմ... Արցախում զինվոր է զոհվել

Գյուղացիները հայ–վրացական առևտրից դժգոհ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվս մեկ ամիս, և Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչներն առաջին բերքը շուկա կհանեն:

Այս համայնքը մասնագիտացել է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, մասնավորապես՝ թարխունի արտադրությամբ: Մոտ 10 տարի առաջ թարխունի մշակությունը համարվում էր ընդամենը լրացուցիչ եկամտի աղբյուր, և ոչ բոլորն էին զբաղվում դրանով: Պահանջարկից ելնելով՝ աստիճանաբար ավելացան թարխունի ցանքատարածությունները:

Մշակվող հողատարածքների 90 տոկոսն այսօր թարխունն է զբաղեցնում: Արդյունքում առաջարկը գերազանցեց պահանջարկն ի վնաս արտադրողի:

Արագածցի Արամ Հակոբյանն արդեն 20 տարի է թարխուն է մշակում: Նրա խոսքով, երբ փոքր ծավալներով էր մշակվում կանաչու այս տեսակը, իրացման խնդիր չկար, հիմնականում սպառումը կատարվում էր տեղական շուկայում, մասնավորապես՝ մայրաքաղաքում:

«Սրա լավն այն է, որ փետրվարին արդեն մեր ձեռը գումար է գալիս, իսկ ուրիշ բերքից ուշ ենք եկամուտ ստանում»,– «Փաստի» թղթակցի հետ զրույցում ասաց հողագործը:

Մեկ փունջ թարխունը վաճառում էր 150–200 դրամով: Արտադրության ծավալները մեծանալով՝ իրացման գները կտրուկ անկում ապրեցին:

Գյուղացու հաշվարկով՝ 25 դրամով վաճառելու դեպքում արտադրողը մեկ կապից օգտվում է միջինը 15 դրամ, որը կազմում է մոտ 500 հազար դրամ, չհաշված ընտանիքի ֆիզիկական ներդրումը: 25 դրամից էժան գնով վաճառելու պարագայում այլևս ձեռնտու չէ թարխուն մշակելը:

«Բանվորին ենք գումար տալիս, տանում ենք, բերում, հաց ենք տալիս, ծախս ենք անում, շուկա ենք տանում, չհաշված` մնացած ծախսերը՝ ցելոֆոնի փող, պարարտանյութ և այլն: Թարխունի գումարով նույնիսկ խանութից վերցրած հացի, կոֆեի, կոնֆետի գումարը չեմ կարացել տալ»,– ներկայացրեց նա:

Թարխուն այստեղ մշակում են վարկերի ու պարտքերի միջոցով: Ջերմոցները դեկտեմբեր ամսին են դնում: Թաղանթապատման համար վերցրած ցելոֆոնի գումարները առաջին բերքահավաքից հետո են վճարում:

«Ցելոֆոնը «նիսյա» ենք գնում, բայց մի 50–100 դրամ թանկ»,– ասացին նրանք:

Թարխունի հիմնական գնորդները վրացիներն են:

Գյուղացիները, սակայն, հայ–վրացական առևտրից գոհ չեն: Վրացի գնորդներն անսահմանափակ քանակությամբ թարխուն են արտահանում: Արագածցիները պատմեցին, որ լինում են դեպքեր, երբ գնորդները քաջ գիտակցելով, որ կանաչին ունի բերքահավաքի և իրացման սահմանափակ ժամանակ, իրենց գներն են թելադրում, երբեմն նույնիսկ տրամաբանությունից դուրս: Թարխունի մշակությամբ զբաղվող գյուղացին հիշում է` մոտ 5–6 տարի առաջ հարևան վրացիների հետ այլ կերպ էին առևտուր անում:

«Վրացիները թարխունը Հայաստանից տանում են այն ժամանակ, երբ գինը 20–30 դրամի սահմանը չի գերազանցում: Տարբեր անհատներ էին մեզ հետ համագործակցում, այսօր թարխունի առևտրի գործում Վրաստանում մոնոպոլիա է գործում, ինչից նաև հայ արտադրողն է տուժում: Վերջին 4 տարին այսպես է»,– ասաց մեր զրուցակիցը:

Համայնքի ղեկավար Աշոտ Կամավոսյանի խոսքով՝ հարևանների շնորհիվ է, որ թարխունը կարողանում են իրացնել: Արագածցիները վրաց գնորդներին նեղացնել չեն ցանկանում՝ տեղական շուկայում իրենց բերքը իրացնելն անհնար է, իսկ նրանք գյուղից օրական մոտ 6 տոննա թարխուն են արտահանում:

Ըստ նրանց՝ եթե համայնքներում աշխատող գյուղատնտեսներ կամ խորհրդատուներ լինեին, ճիշտ հաշվարկներ ու մշակաբույսերի աճեցման բաշխում կատարվեր, բերքի լճացում չէր առաջանա: Քանի դեռ նման հաստիք չկա, գյուղացիները, միմյանց նայելով ու նույնատեսակ կուլտուրա մշակելով, կկանգնեն բերքի լճացման և իրացման խնդրի առաջ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan