19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Մի շարք ապրանքների արտադրության ծավալներն աճել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվար–հոկտեմբերին աճել է 95%–ով և կազմել 306,2 տոննա: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: Իսկ նախորդ տարվա հունվար–հոկտեմբերին մեր երկրում արտադրվել է 157 տոննա օճառ:

Ըստ ԱՎԾ–ի՝ Հայաստանում ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2017 թ.–ի 10 ամիսներին արտադրվել է 3323,2 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում ՝ 1385,3 տոննա:

Վիճակագրական տվյալներով՝ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 6,2%–ով:

Եթե 2016 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 16,2 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 15,2 տոննա:

Այս ժամանակահատվածում 15%–ով նվազել է նաև գուլպեղենի արտադրությունը:

10 ամիսների ընթացքում հանրապետությունում արտադրվել է 11952,8 հազար զույգ գուլպեղեն, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 14070,3 հազար զույգ:

Ի տարբերություն սրանց՝ տրիկոտաժեղենի արտադրության ծավալներն աճել են: Այստեղ արտադրության ծավալներն աճել են 35,6%–ով, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունը՝ 52%–ով և կազմել 3,8 տոննա:

Մսի արտադրության ծավալներն աճել են 2,8%–ով՝ կազմելով 47435,4 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 46159,6 տոննա միս:

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրության ծավալներն աճել են 62,9%–ով և կազմել 8183,1 տոննա:

ԱՎԾ–ի փոխանցմամբ՝ 53,7%–ով աճել են մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 612,7 տոննա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan