19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Ապատիայի մեջ ու հրաշքի զգացողությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017 թվականը անցյալ է դարձել: Սպասելիքներ, արդյունքներ և իրականություն...

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի և երգիչ–երգահան Վահան Արծրունու հետ զրուցեցինք 2017–ի մասին, չմոռանալով նաև գալիքի՝ 2018–ից ունեցած ակնկալիքների մասին:

Գագիկ Գինոսյանը բացասական նոտայով սկսեց խոսքը՝ ընդգծելով, որ իրական փոփոխություն չկա. «Ճահիճը շարունակվեց: Տարվա երկրորդ կեսին էլ նաև տնտեսական նոր խնդիրներ, թանկացումներ ի հայտ եկան: Ազգային խնդրով չառաջնորդվող կառավարությունը տնտեսական բարեփոխումներից էր խոսում, բայց տարեվերջին արդյունք չեղավ: Իսկ հույսը մենք ենք: Անիմաստ է հույսը կառավարության վրա դնելը, որովհետև այն իրականություն չի դառնա: Մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի ու փորձի իր շրջապատում ազգային ինքնության, բարեկեցության ու նաև արժանապատիվ մարդ տեսակ ունենալու հույսը ստեղծել: Այդ փոքրիկ մասշտաբներով պետք է լավ իմաստով սադրել, որ կառավարությունը ևս սեփականաշնորհի այդ գաղափարը»:

Նրա խոսքով՝ երկրում բարոյական մթնոլորտ չի փոխվել. «Չկա մի բան, որը հայ մարդուն ավելի ազատ շնչելու հնարավորություն կտար, մի քիչ ավելի վստահ ապրելու և երբեք հայրենիքը լքելու մասին չմտածելու հույս կտար: Դեմքերը փոխվեցին, բայց կառավարության գործելաոճը չփոխվեց, մոտեցումները չփոխվեցին, և ոչ էլ ազգային գաղափար առաջացավ: Որևէ խնդրի լուծման եզր կամ տեսլական չկա: Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդիկ, հատկապես մտավորականությունը, չպետք է թույլ տան, որ այս վիճակը շարունակվի»:

Երգիչ–երգահան Վահան Արծրունին շարունակեց Գագիկ Գինոսյանի միտքը՝ ըստ նրա, նախորդ տարիների իրավիճակի և 2017թ.–ի միջև մեծ տարբերություն չկա:

«Թեև իշխանության ներկայացուցիչները հնչեցնում են կարգախոսներ, որ մեր ապագան պետք է հուսալի լինի, քիչ բան է փոխվում: Արտագաղթը և, առհասարակ, նույն ապատիան ժողովրդի մեջ շարունակվում է: Իսկ ամենասարսափելին այն է, որ հասարակական կյանքի նկատմամբ կատարյալ անտարբերություն է: Հասարակությունը կարծես սերիալ դիտի՝ հերթական բարի կամ վատ ավարտով: Սա, իհարկե, բնորոշ չէ մեր ազգին, որովհետև ապագայի նկատմամբ լրջմիտ վերաբերմունք դրսևորող ազգ ենք մենք: Այս ապատիան անբացատրելի է ինձ համար, որովհետև մեր՝ ապագայի նկատմամբ մտավախություն ունենալու մղումները հազարամյակների շերտեր ունեն: Ինստիտուցիոնալ կառույցներում պրոցեսներ են տեղի ունենում... մարդիկ քվեարկում են, բորբոքվում, բայց ժողովուրդը էլի դրան որպես թատրոն է նայում: Եվ ամենասարսափելին այն է, որ վերաբերմունքն է այդպիսին: Ոնց որ թատրոն նայենք: Այստեղ է սկսում անդրադարձը, սրանով է բնորոշվում ապագայի զարգացումը, և այստեղ է, որ մենք պետք է լրջագույն մոտեցում ցուցաբերենք: Մեր սպասելիքների առումով դոփում ենք նույն տեղում, որովհետև կյանքի որակը չի փոխվում: Կյանքի որակները՝ սկսած կենցաղային, վերջացրած միջանձնային որակներից, անփոփոխ են: Սարսափելի է նաև այն, որ բացակայում է կյանքի բովանդակությունը, որը ստեղծում է թե՛ կյանքի որակները և թե՛ կցվում այդ որակներին: Իսկ սրա հետևանքը սերունդների տարանջատումն է: Մի սերունդը ապրում է այլ իդեալներով և հիասթափություններով, իսկ հաջորդ սերունդը՝ լրիվ այլ իդեալներով և կյանքի այլ սպասելիքներով»,– նշեց Վահան Արծրունին:

Չնայած անհանգստությանը, չիրականացած սպասումներին, մեր զրուցակիցները 2018–ին ընդառաջ հասարակությանը դրականի իրենց տեսլականը հայտնեցին:

«Սուրբծննդյան տոները հույսի, սպասումների և հրաշքի շրջան է: Ի տարբերություն մնացածի, սրանք բացարձակապես հոգևոր բնույթի երևույթներ են, որոնք ընդհանրացնում են մեզ՝ բոլորիս: Բոլորս ապրում ենք այդ տոներով, բոլորս ապրում ենք հրաշքի զգացողությամբ: Որևէ մեկը դառնություն մտցնելու իրավունքը չունի: Ցանկանում եմ, որ կյանքի որակի փոփոխություն լինի դեպի բարձրը»,– նշեց Վ. Արծրունին:

Գագիկ Գինոսյանն էլ շեշտեց, որ երկիրն արարելու և արժանապատիվ սերունդ դաստիարակելու համար պետք է անմնացորդ նվիրումով լծվել աշխատանքի. «Միայն արժանապատիվ հայը կարող է վերակերտել Հայաստանը: Մարդիկ գնալով հեռանում են, բայց ես կուզեի հիշենք, որ երկիրը տեր ունի և տերը հայ ժողովուրդն է, սահմանին կանգնած զինվորը: Իսկ ամենակարևոր տերերը Եռաբլուրում՝ հավերժական խրամատներում հանգրվանած տղաներն են: Պետք է արժանի լինել նրանց: Թող հզոր և արժանապատիվ հայի տարի լինի 2018–ը»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan