18.Հունվար.2018
ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահարույց պատմության կիզակետում. ինչ է բացահայտվել. «Ժամանակ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար»....
Արամ Ասատրյանի թոռն իր մուղամային կլկլոցով գե... Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ ... Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ... Լուիզա Ներսիսյանը սեքսուալ ու շլացնող տեսքով ... Մերժվածը. Միթիին ստիպում են պարել մոր մահվան ... Թվում է, թե սովորական ճանապարհային արգելապատն... 16 մարմնավաճառներ բացահայտումներ են անում իրե... Գրիշա Ասատրյանը հուզիչ լուսանկար է հրապարակել... ՖՈՏՈ. Հայտնի բրենդներ, որոնց անունները միշտ ս... ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն ու քույրը` աղմկահ... Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սր... Արտաշես Գեղամյանը Աժ-ում դիտում է Վոլոչկովայի... «Դեպքի վայր ժամանած ոստիկանները սարսափած են ե... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են անում Աշոտ Ղազարյանը, Ռաֆայ... «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ին... Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ ... Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարա... Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս...

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ` Հունվարի 10-Ի ՀԱՄԱՐ

Խոյ. Այսօր կարելի է հանդիպել վաղեմի դաշնակիցների հետ և պայմանավորվել համատեղ գործունեության վերսկսման մասին: Հնարավոր է, որ հին ծանոթներից նոր աշխատանքի վերաբերյալ գայթակղիչ առաջարկ ստանաք: Անձնական հարաբերությունները վատ չեն դասավորվի, եթե դուք չճնշեք շրջապատի մարդկանց, հակառակ դեպքում հնարավոր է, որ լուրջ դիմադրության հանդիպեք:

Ցուլ. Հարմար օր է նախօրեին սկսած գործերը շարունակելու եւ հնարավորության դեպքում` ավարտին հասցնելու համար: Հիշեք, որ միայն սեփական ուժերին ապավինելով դուք կարող եք ձերբազատվել ձեզ անհանգստացնող լարվածությունից: Օրը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկման համար: Ողջունելի է անձնական հարաբերություններում նախաձեռնողականությունը:

Երկվորյակներ. Այսօր կարելի է հաջողության հասնել կարևոր ու բարդ գործում, սակայն դրա համար պետք է օգտագործել ոչ միայն սեփական գիտելիքները, այլև՝ ուրիշների փորձը: Համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք գնաք զիջումների, աչք փակեք ձեր գործընկերների որոշ թուլությունների առջև: Ոչ սկզբունքային հարցերում կոշտությունն այսօր ձեզ միայն խանգարելու է: Օրը կապված կլինի ռոմանտիկ բնույթի անակնկալի հետ: Ոմանց սպասում են հետաքրքիր ծանոթություններ, ոմանք կլսեն սիրային խոստովանություններ, իսկ ոմանք էլ՝ամուսնության առաջարկություն կստանան:

Խեցգետին. Այսօր ձեր ուժեղ կողմը համոզելու ունակությունն է: Դուք ի վիճակի եք ցանկացած վեճում հաղթող դուրս գալ, անգամ եթե ձեր ընդդիմադիրները մարդիկ են, որոնք սկզբում անկոտրում համոզված էին իրենց ճշմարտացիության մեջ: Կարելի է այցելել պետական հաստատություններ, հանդիպել չինովնիկների հետ, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Այսօր դուք կարող եք լուծել խնդիրներ միայն առավելագույնս սառնասրտություն ցուցաբերելով:

Առյուծ. Այսօր բավական բարդ կլինեն անձնական հարաբերությունների հետ կապված հարցերը: Ձեզ ոչ մի կերպ չի հաջողվում անգամ դասավորել սեփական զգացմունքներն ու ցանկությունները: Ցանկալի չէ նվերներ գնելն ու անակնկալներ անելը՝ դժվար թե դրանք դուր գան այն մարդուն, ում դուք ցանկանում եք ուրախացնել:

Կույս. Ընդհանուր առմամբ, բարենպաստ օր է: Կարող էր և ավելի լավ լինել, սակայն դուք նախընտրում եք առավելագույնս արդյունավետ օգտագործել այն, ինչն ավելի դյուրամատչելի է: Այսօր դուք կարող եք և նոր էջ բացել ձեր կյանքում, և այնքան էլ կարևոր չէ, թե կոնկրետ ինչ եք ցանկանում, քանի որ դուք պատրաստ եք թարմության՝ կյանքի բոլոր ոլորտներում: Ռոմանտիկ հարաբերությունների առումով օրը վատը չէ, սակայն ոչնչով աչքի չի ընկնի:

Կշեռք. Օրվա առաջին կեսին շրջապատի հետ լուրջ տարաձայնություններ կծագեն, իսկ այնուհետև ամեն ինչ խաղաղ կլինի, իսկ մթնոլորտն էլ՝բարենպաստ: Նախկինում ձեր առաջընթացին խանգարող շատ խոչընդոտներ կվերանան, ինչի հետևանքով իրենց զգացնել կտան հաջողությունները: Էմոցիոնալ ֆոնն աստիճանաբար կկայունանա:

Կարիճ. Բավական հանգիստ ու համաչափ օր է: Եթե դուք նպատակամղված եք, ապա անպայման կհասնեք այն ամենին, ինչին զգտում էիք, ճիշտ է՝ ոչ այնքան արագ, որքան սպասում էիք: Այսօր դուք նախանձելի համբերություն ունեք, ինչն էլ գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու գլխավոր նախապայմանն է: Ավելացնենք, որ այդ գործըներների մեջ կհայտնվեն այնպիսի մարդիկ, ում հետ դուք նախկինում միայն երազում էիք համագործակցել:

Աղեղնավոր. Օրը վատ չի դասավորվի, դուք արագորեն կգտնեք ձեր եռանդի առավել արժանի կիրառման ձևը: Չափից ավելի արդյունավետ են գործնական հարաբերությունները, օգտակար են պրոֆեսիոնալ ոլորտում բոլոր շփումները: Ձեր գործնկերներն ու դաշնակիցները վերածվում են ձեր իսկական ընկերների: Օրը հարմար է անձնական հարցեր կարգավորելու համար:

Այծեղջյուր. Այսօր մանրունքների հանդեպ լուրջ վերաբերմունքն ու մանրամասների խորքային վերլուծությունը ձեզ կօգնեն զինաթափել բացասական միտումները և բարենպաստ միջավայր ստեղծել: Անգամ եթե առավոտյան ձեր տրամադրությունը հեռու լինի ցանկալիից, միևնույն է՝ իրավիճակը դրականորեն կփոխվի, և կեսօրին արդեն մռայլ մտքերից հետք անգամ չի մնա: Դժվար կլինի միայն կենտրոնանալը, իսկ եթե դա ձեզ հաջողվի, ապա խնդիրների առնվազն կեսը կլուծեք:

Ջրհոս. Կանանց հետ լեզու գտնելն այսօր շատ բարդ կլինի: Ցանկալի չեն պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները: Գործարարները կարող են խնդիրներ ունենալ հարկային մարմինների հետ: Օրը հարմար է գործնական ուղևորություններ պլանավորելու և ռոմանտիկ բնույթի ճանապարհորդությունների համար:

Ձկներ. Այսօր հաջողությունը պատրաստ է ձեզանից երես թեքել. խնդիրները ծագում են գրեթե ցանկացած քայլափոխին, անբարյացակամ մարդիկ ձեր մասին ասեկոսեներ են տարածում, և ձեր հեղինակությունը լուրջ վտանգի տակ է: Այնուամենայնիվ, իրավիճակը դեռ կարելի է փրկել, ուղղակի դուք պետք է ձեր պրոֆեսիոնալ ու անձնական որակների մեջ կասկածելու ոչ մի առիթ չտաք:

 

website by Sargssyan