19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Գնաճի դեմ պայքարելու «Ծառուկյան» դաշինքի առաջարկած մոդելը այլընտրանք չունի

Հասարակության սոցիալական վիճակի վատթարացումը, որը պայմանավորված է երկրում տիրող մասսայական գնաճի գործոնով, կարծես թե նոր է մուտք գործում քաղաքական ուժերից որոշների օրակարգ:

Մասնավորապես ԵԼՔ դաշինքը առաջիկայում պատրաստվում է երթ կազմակերպել՝ գնաճի դեմ պայքարելու նպատակով:

Ի հեճուկս այս հայտարարությունների հիշեցնենք, որ սպասվող գնաճի վերաբերյալ կանխատեսումներ և դրանցից բխող ծանր հետևանաքների մասին բարձրաձայնվել էր դեռ աշնանը՝ «Ծառուկյան» դաշինքի կողմից: Խնդրի տրամաբանական լուծմանը հասնելու և այն արդյունավետ կերպով լուծելու համար դաշինքի անդամները մի շարք օրենսդրական նախաձեռնություններով էին հանդես եկել խորհրդարանում, սակայն այդ նախաձեռնությունները անհասկանալի պատճառներով մերժվել էին կառավարության կողմից, ավելին խորհրդարանական ուժերից և ոչ մեկ ցանկություն չէր հայտնել օրենսդրական նախաձեռնություններին միանալու համար:

Բնական է, որ գնաճի դեմ պայքարն ու այն զսպելու ցանկությունը կարող է լուծվել միայն իրավական հարթակում, բացառապես օրենսդրական կարգավորումներով, ինչը միանգամայն իրատեսական է և հիմնավորված:

Ամիսներ առաջ հենց այս խորին համոզմունքով առաջնորդվելով Գագիկ Ծառուկյանը և «Ծառուկյան» դաշինքի անդամները, ոչ միայն կանխատեսել էին սպասվող գնաճի հետևանքները այլև առաջարկել էին հստակ օրենսդրական նախաձեռնություններ:
Այն ինչ այսօր, արդեն պարզ է դառնում, որ որևէ այլ քաղաքական ուժ տվյալ պահին նման կանխատեսում անելու համար քաղաքական հեռատեսություն չի ունեցել:

Հաշվի առնելով գնաճը, ցածր կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը, առաջարկվել էր նվազագույն աշխատավարձ սահմանել 80 հազար դրամ, բարձրացնել կենսաթոշակները։ Քանի, որ Հարկային օրենսգրքի վտանգների մասին, խորհրդարանական ուժերը նախ և առաջ պետք է օրենսդրական կարգավորումներով փորձեն զսպել վերահաս թանկացումները:

Պե՞տք էր այդ ժամանակ ընդդիմադիր ուժերի միահամուռ պայքար, իհարկե պետք էր:
Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ, երկրի համար կարևորագույն հիմնախնդիրների հանգուցալուծմանը որպես կանոն հնարավոր չէ հասնել բողոքի ակցիաներով, երթերով և այլն, հարկավոր է հասնել նրան, որպեսզի խորհրդարանում հավուր պատշաճի օրինագծերը ներկայացնելու պարագայում հնարավոր լինի կանխել գնաճը:
Այս առումով «Ծառուկյան» դաշինքի առաջարկած մոդելը ոչ միայն իրատեսական էր, այլև այլընտրանք չունեցող արդյունավետության տեսանկյունից, հարկավոր էր միայն քաղաքական կամք և հետևողականություն:

Հ.Գ. Վերջին հաշվով ԱԺ ամբիոնը հենց նմանատիպ սոցիալական խնդիրները բարձրաձայնելու և կարգավորելու համար է և եթե հիմա տվյալ խնդիրը դիտարկվում է ԱԺ սահմաններից դուրս, փողոցում, ապա դրանով առաջին հերթին արժեզրկվում է երկրի կարևորագույն ինստիտուտներից մեկը, իսկ թե դա ինչի կհանգեցնի հետագայում կարծում ենք մեկնաբանության կարիք չունի:

website by Sargssyan