19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

«Ելք»–ի հավակնություններն ու ապատիայի մեջ գտնվող հասարակությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հունվարի 1–ից թանկացումների նոր ալիք է սկսվել: «Ելք» դաշինքը հունվարի 19–ին թանկացումների դեմ երթ է անցկացնելու: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը բնական է համարում «Ելք»–ի քայլը:

«Ընդդիմադիր ուժը, որը հավակնություններ ունի լինել ամենաընդդիմադիրը, փորձում է մինչև մյուս համապետական ընտրությունները ձեռք բերել ամենաուժեղ և երևի թե միակ գործունյա ընդդիմադիր ուժի ստատուսը: Փորձում է ցանկացած առիթ օգտագործել՝ իր այդ կարգավիճակը շեշտելու համար: Այս առումով «Ելք»–ի քայլը բավականին տրամաբանական է և բխում է իր նպատակներից ու կարգավիճակից: Այլ հարց է, թե դրանից ինչ կստացվի: Հաշվի առնելով, որ կան զանգվածներ, ովքեր միշտ սպասում են, որ որևէ քաղաքական ուժ իրենց կառաջնորդի, ու քանի որ սոցիալ–տնտեսական թեմայի շուրջ է երթը, իհարկե, հույս ունի, որ որոշակի զանգվածներ կհավաքվեն: Երբ ասում են, որ սոցիալական բունտերն առանց առաջնորդների են լինում, տեսական խոսակցություններ են: Նույնիսկ այլ երկրներում, երբ ասվում է, որ առաջնորդներ չկային, ժողովուրդը դուրս եկավ, այնուամենայնիվ, այդ ամենի հետևում ինչ–որ կազմակերպիչ է եղել: Տվյալ դեպքում «Ելք»–ն իր վրա է վերցրել այդ կազմակերպչական գործը և հույս ունի, որ առաջիկա 10 օրվա ընթացքում, անընդհատ լարելով իրավիճակը, թեման բաց պահելով, կկարողանա թե՛ սոցիալական ցանցերի և թե՛ մամուլի միջոցով ավելի շատ մարդ հավաքել: Բացի այդ, «Ելք»–ը ոչ թե հավաքի, այլ երթի է հրավիրում, ինչի ընթացքում մարդկանց զանգվածն ավելանում է: Երթն ինքն իրենով որոշակի էներգետիկա ունի»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ չի կարծում, որ «Ելք»–ն ապավինելու է սեփական ռեսուրսներին. «Իրենք փորձելու են քաղաքական դիվիդենտներ քաղել ստեղծված իրավիճակից, նոր թեմա է՝ օրակարգ է մտել: Երկրորդ՝ կփորձեն նաև ֆիքսել իրենց առաջնորդ լինելը քաղաքական դաշտում: Եվ վերջապես, եթե ստացվի որոշակի զանգվածներ հավաքել, փորձելու են ավելի ֆակտոր դառնալ առաջիկայում»:

Ինչ վերաբերում է հասարակության տրամադրություններին, թանկացումների դեմ քաղաքացիական և քաղաքական այլ ճակատների ձևավորման հնարավորությանը, քաղտեխնոլոգը ընդգծեց. «Նախ՝ փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում առանձին քաղաքական ուժերն ու քաղաքացիական սեգմենտները մեկը մյուսի նկատմամբ բավականին խանդով են վերաբերվում:

Ընտրություններից հետո պրակտիկան ցույց տվեց, որ շատ քաղաքական ուժեր, որոնք խորհրդարան չեն անցել, այդպես էլ անորոշության մեջ են մնացել. ինչո՞վ պետք է զբաղվեն: Ես մի քիչ կասկածում եմ, որ իրենք կմիանան «Ելք»–ի նախաձեռնությանը, քանի որ իրենց նախաձեռնությունը չէ: Միայն հենց այդ պատճառով չեն միանա, իհարկե, տարբեր պատճառաբանություններ կբերեն, իրար կմեղադրեն իշխանության այս կամ այն թևի նախագիծ լինելու մեջ, կասեն, որ դա շեղում է ամենագլխավոր թեմաներից: Մեծ հաշվով՝ դժվար թե ինչ–որ ճակատ ստեղծվի: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա առայժմ չի զգացվում, որ հասարակությունը ապատիայից դուրս է եկել: Այս առումով բավականին լուրջ գործ կա անելու: «Ելք»–ը պետք է մեծ գործ անի, որ կարողանա քիչ թե շատ զանգվածներ հանել դուրս: Հասարակությունը շարունակում է բավականին անտարբեր մնալ: Պետք չէ խաբվել Facebook–յան կամ սոցիալական ցանցերում առկա որոշակի ակտիվությանը, որովհետև Facebook–ի գոնե հայկական սեգմենտն իսկապես վիրտուալ է: Այն շատ դեպքերում որևէ աղերս չունի իրական կյանքի հետ: Քանի որ այնտեղ քննարկվող հարցերի թեմաները շատ արագ փոփոխվում են, համեմատաբար ակտիվ զանգվածները նույնքան արագ բժշկական մասնագետից դառնում են ռազմական գործիչներ, ռազմական գործիչներից՝ ոստիկաններ, կրիմինալ ավտարիտետներ և այլն: Շատերն ապրում են վիրտուալ աշխարհում: Եվ դրանով է պայմանավորված այն, որ երբ ինչ–որ զանգվածային միջոցառումներ են կազմակերպվում, մասնակցության համար գրանցվում են հազարավոր մարդիկ, բայց միջոցառմանը ներկա է լինում ընդամենը 100–120 մարդ: Այդ մարդիկ սովորաբար լինում են թե՛ բնապահպանական, թե՛ կենդանիների պաշտպանության, թե՛ «ԵՏՄ–ի դեմ» կամ «ԵՄ–ի հետ» թեմաներով հրավիրված հավաքներին: Այսինքն՝ պետք չէ մտածել, որ եթե նույնիսկ մի քանի հազար մարդ նույն թեմայի շուրջ միակարծիք է, նշանակում է, որ նրանք մյուս օրը ցույցերին իրար կողք կողքի կանգնած կլինեն»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan