19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Ցմահ դատապարտյալներին կենդանի «սպանում են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթը հեռախոսազրույց ունեցավ ցմահ դատապարտյալ, արդեն 23 տարի պատիժը կրող Ստեփան Գրիգորյանի հետ:

Ցմահ դատապարտյալը հայտնում է, որ ՀՀ օրենսդրությունը իրականում չի գործում և ցմահ դատապարտյալներին զուր հույսեր տալով «կոտրում» են:

«Գործող իշխանությունը մի դիրքորոշում է որդեգրել՝ արհամարհում է մարդուն: Այս առիթով ես բաց նամակով դիմեցի հանրապետության նախագահին, բայց արձագանք չստացա: Հետո նույն բովանդակությամբ նամակ հղեցինք մի խումբ ցմահ դատապարտյալների անունից, սակայն՝ էլի անարձագանք: Ես նշել էի, որ ՔԿՀ ղեկավարությունը ինձ դրական բնութագիր է տվել ու նախագահը, որպես երկրի ճակատագրի երաշխավոր, չպետք է խաղա մարդկային ճակատագրերի հետ: Այս երկրում փաստորեն օրենքը չի գործում: Դատավորները սպասում են նախագահի «դաբրո»–ին: Նախագահը չգիտեմ ինչի է սպասում: Նշանակում է, որ 23 տարի ես դատապարտյալ եմ, ունեմ դրական բնութագիր, բայց չեմ ուղղվել ու չեմ կարող ազատ ռեժիմի մեջ գոնե գտնվե՞լ»,–նշում է ցմահ դատապարտյալը:

Ցմահ դատապարտյալը ընդգծում է, որ կալանավայրերում ծանր պայմաններ են, բայց կան բազմաթիվ մարդիկ, ովքեր վաղուց վաստակել են ազատության մեջ լինելու իրավունք, սակայն նրանց մեջ էլ կամաց–կամաց սպանվում է հավատն ու մարդը:

«Վեց տարի ես ապրել եմ՝ իմանալով, որ ինձ համար մահապատժի դատավճիռ կա: Այդ վեցը տարիների ընթացքում ես տառապել եմ, ամեն անգամ, երբ խցի դուռը բացվում էր՝ սպասում էի, որ ինձ կտանեն գնդակահարելու: Մեր մահապատիժը կասեցվել էր, բայց չէր հանվել ու անգամ Գերագույն խորհրդում խոսակցություն էր եղել՝ գնդակահարել դատապարտվածներին մինչև նոր օրենքի ընդունումը: Օրենքը, որում նշված է, որ 20 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալը կարող է դիմել վաղաժամկետ ազատման համար, փաստորեն հեքիաթ էր: Այս հեքիաթը երևի միջազգային հանրության համար է հորինվել, բայց գոնե մի նախադեպ լինի, որ աշխարհի աչքը մտցնեն ու ասեն` սա էլ երկիր է: Հիմա եթե ծայրահեղ քայլերի էլ դիմեմ` օգուտ չկա…»,– մանրամասնեց Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանը հավաստում է, որ 91 թվականից հետո ցմահ դատապարտվածների մեջ կան արդեն կիսախելագարներ, մի մասն էլ մահացել է:

«Այսօր հասարակությունը գիտի, որ Հայաստանի Հանրապետությունում արդար դատավորներ չկան: Իսկ հանցագործները երկու խմբի են դասվում ՝ փողկապավոր և առանց փողկապի»,– ընդգծեց ցմահ դատապարտյալը:

Ի դեպ՝ ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը ներում է խնդրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից: Նա հավատում էր, որ Նոր տարին կնշի իր ընտանիքի հետ միասին:

«Լուրեր կային, որ ներում լինելու է ու... չեղավ: Ես ուզում եմ հավատալ, որ մի օր ազատության մեջ կլինեմ և ուզում եմ ՀՀ նախագահը վերահսկի դատական համակարգը ու օրենքը գործի»,– ասում է նա:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանության մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1–ին 103 հրամանագրով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14–ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին, և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:

Ստեփան Գրիգորյանը բոլոր ատյաններից մերժում է ստացել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan