19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Ռոբերտ Ամիրխանյան. «Ամենակարևորն այն չէ, թե ինչ ենք ստանում, այլ այն, թե ինչ ենք տալիս մարդկանց». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բազմաթիվ պետական պարգևների արժանացած կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն անցյալում թողնելով առողջական խնդիրները, անցած՝ 2017 թվականից սկսել է կյանքը նորովի վայելել: Ու հիմա արդեն, նորացած կյանքով ապրելով, շարունակում է նորից արարել ու նոր ստեղծագործություններ գրել:

«Փաստի» հետ զրույցում նա նշեց, որ իր ներկա կյանքում ամեն ինչը նորացված ալիքի վրա է կառուցվում, իսկ իր շուրջ բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում, ինչի արդյունքում էլ նոր ստեղծագործություններ են ծնվում և ստացվում է, որ անկախ ամեն ինչից նա բուռն ստեղծագործական կյանքով է ապրում:

«Այս ընթացքում ծնվել և ծնվում են բազմաթիվ ստեղծագործություններ: Վերջին ստեղծագործությունը գրել եմ երկու օր առաջ, որը նվիրված է քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանին»,– ասաց Ռ. Ամիրխանյանը:

Նոր ստեղծագործություններից սա միակը չէ: Լցված լինելով հավատով և ոգևորությամբ՝ նա կարողանում է նորանոր ստեղծագործական շերտեր բացահայտել, հետո թղթին հանձնել ու նվիրել ներկա ու գալիք սերունդներին:

Ստեղծագործելուց բացի, անցած տարում սիրված կոմպոզիտորը հեղինակային համերգներ է ունեցել նաև Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ Հայաստանի հանդիսատեսին արդեն նոր՝ 2018 թվականին պատրաստվում է հեղինակային հերթական համերգով ներկայանալ, որի ժամանակ կհնչեն Ռ. Ամիրխանյանի ոչ միայն հին, այլև նոր երգերը:

«Ես որևէ տարվանից ինչ–որ բան սպասելով չեմ ապրում: Եվ առհասարակ կյանքում ոչինչ պետք չէ սպասել: Դրա փոխարեն հարկավոր է անընդհատ ինչ–որ բան արարել: Ով ինչով կարող է դրանով էլ պետք է զբաղվի: Երգիչը պետք է երգի, քանի որ չի կարող չերգել և այլն: Այնպես որ, այս ընթացքում ես բուռն ստեղծագործական կյանքով եմ ապրել և ապրում»,– ասաց Ռ. Ամիրխանյանը:

Կոմպոզիտորի կարծիքով ստեղծագործությունները մարդկանց նման են: Եվ երբ իրենց գոյության ընթացքում խոր հետք են թողնում, երկար են ապրում սերունդների հիշողության մեջ: Խոսելով իր ապագա ծրագրերի մասին՝ նշեց, որ կան բազում ստեղծագործություններ, որոնք դեռ պետք է ավարտին հասցնել:

«Բազմաթիվ գործեր կան, որոնք ինձ ստիպում են մի քիչ ավելի արագ «քայլել», որպեսզի իրենք էլ հասցնեն շնչել: Ինչ վերաբերում է ամանորյա սպասումներին, ապա ես ոչ թե 2018 թվականից եմ սպասում, այլ Աստծուց, որպեսզի նա իր հովանու տակ պահի բոլորիս, և մենք ապրենք խաղաղ ու ստեղծարար կյանքով: Եվ ամենակարևորն այն չէ, թե ինչ ենք մենք ստանում, այլ այն, թե ինչ ենք մենք տալիս մարդկանց ու ժողովրդին»,– ասաց Ռ. Ամիրխանյանը:

Կոմպոզիտորը «Փաստի» հետ զրուցելու ընթացքում քայլում էր Երևանի կենտրոնում և բավականին սրտնեղում էր, երբ անցորդների դեմքին լարվածություն ու դժկամություն էր նկատում:

«Ես հիմա քայլում եմ մայրաքաղաքի կենտրոնով, շուրջս բոլոր մարդիկ մի տեսակ չարացած ու լարված են: Դա ինձ վրա շատ է ազդում: Ես շատ եմ ուզում, որ իմ ժողովուրդը միշտ ժպտա, գնահատի այն ամենն, ինչ ունի և գոհ լինի իր կյանքից»,– խոսքը եզրափակեց սիրված կոմպոզիտորը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan