19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Երբ բոլոր կողմերի շահերը համընկնեն, բարեփոխումներն իրականություն կդառնան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը

– Պարոն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում անցած 2017 թվականը՝ մեր երկրում ժողովրդավարական արժեքների խորացման առումով:

– 2017 թվականին տեղի ունեցավ ծրագրային այդ ամենը, ինչ պետք է տեղի ունենար: Եվ այս տարվա միակ լուրջ ձեռքբերումը Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի ստորագրումն էր:

Սակայն սա էլ, ըստ էության, փոքրիկ մի քայլ է, որից պետք է սկսվեն իրական բարեփոխումները: Եվ կարևորն այն է, թե ինչպե՞ս կօգտագործենք բարեփոխումներ անելու այս հնարավորությունը:

Մնացածն ընթանում է այնպես, ինչպես պետք է ընթանար: Առայժմ զարգացումների առումով որևէ առաջընթաց չի նկատվում:

– Իսկ ո՞ր պարագայում այդ զարգացումներն առավել ինտենսիվ կլինեն, ի՞նչ է հարկավոր դրա համար:

– Ընդամենը պետք է ցանկանան և կատարեն իրական բարեփոխումներ: Այլևս, ասենք, դադարեն այնպիսի քվեարկություններ անել, ինչպես արեցին մի երկու օր առաջ: Անկեղծ մտադրություն ունենան երկիրը դարձնելու օրենքի երկիր, ամրապնդեն քաղաքացիների վստահությունը սեփական պետական կառույցների նկատմամբ: Եվ դրա համար նաև իրական, ոչ երևութական պայքար մղեն կոռուպցիայի դեմ:

Եթե այս ամենը լինի, ապա բարեփոխումները ևս իրականություն կդառնան:

– Եվրամիությունից որևէ բան կախված չէ՞, նկատի ունեմ մեր անելիքը համաձայնագրի շրջանակներում, թե՞ ամեն ինչ կախված է մեզանից:

– Միայն ու միայն մեզանից է կախված: Եվրամիությունը փորձելու է օգնել իր գիտելիքներով, մեթոդաբանությամբ, նաև պատրաստ է տրամադրել ֆինանսական միջոցներ:

– Այս հարցում մեր հասարակությունը դեր չունի՞:

– Եթե հասարակությունը չդառնա բարեփոխումների մասնակից, ապա որևէ բարեփոխում տեղի չի ունենա: Մասնակցության մի քանի բաղադրիչներ պետք է առկա լինեն: Նախ՝ գաղափարախոսական առումով պետք է աշխատանքներ արվեն: Վերլուծական, հետազոտական կենտրոնները պետք է կարողանան իրազեկել քաղաքացիներին օրենքների փոփոխության վերաբերյալ, հիմնավորեն փոփոխությունների անհրաժեշտությունը:

Ապա բիզնեսը պետք է նախաձեռնություններով հանդես գա, որպեսզի կարողանա նաև պահանջատեր լինել օրենքի դրույթների կիրառման հարցում:

Մշտադիտարկման մասնագիտացված կազմակերպությունները պետք է հետևեն գործընթացին: Եվ երբ տեղի են ունենում ոչ ճիշտ զարգացումներ կամ չեն կատարվում տրված խոստումները, ապա այդ մասին պետք է բարձրաձայնեն ու տեղեկացնեն հասարակությանը:

Հանրության մյուս մասն էլ պարզապես բարեփոխումներից օգտվողներն են: Քանզի եթե որևէ օրենք է փոխվում, ապա արդեն այն պետք է ապրի դրա համաձայն:

– Բայց այսպիսի իրավիճակ չի՞ կարող ստեղծվել. ներքևից լինում են նախաձեռնություններ, բայց դրանք դեմ են առնում իշխանական համակարգի պատին: Կամ ինչպես ընդունված է ասել՝ վերևների մոտ քաղաքական կամքի բացակայությանը:

– Նման բան կարո՛ղ է տեղի ունենալ: Եվ այդ երևույթն առկա է բոլոր երկրներում:

– Ինչպե՞ս հաղթահարել:

– Պարզապես պետք է պայքարել: Եվ եթե ասում ես ու տեսնում ես, որ իշխանությունները չեն անում այն, ինչ պետք է անեին, ապա այս դեպքում նրա հետ խոսելու այլ բառապաշար պետք է գտնես՝ պատկերավոր ասած: Գտնես այն խոսքերը, որոնց դեպքում արդեն դիմացինդ քեզ կլսի:

Փաստորեն համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ: Նաև հասկանալի է, որ Եվրամիությունն էլ պարտավորությունների մյուս ստանձնող կողմն է: Նա պարտավորվել է բարեփոխումների իրականացման գործում Հայաստանին աջակցել ֆինանսական միջոցներով, մեթոդաբանությամբ, իր մշակույթով: Եվ եթե Հայաստանի իշխանությունները չկատարեն բարեփոխումները, ապա նա էլ կհրաժարվի իր աջակցություններից՝ ասելով, որ դուք ազնիվ ու վստահելի գործընկեր չեք:

Միաժամանակ կշարունակվի հասարակության անվստահությունը նույն այդ իշխանությունների նկատմամբ: Ի վերջո անվստահության այդ մթնոլորտը հենց իրենք՝ իշխանություններն են ձևավորել իրենց հանդեպ: Եվ, փաստորեն, երկու կողմի համար էլ մեղավորն իշխանություններն են լինելու: Եվ իրենք էլ կոպիտ բառով ասած՝ հենց տուժելու են այս պարագայում: Հիմա մենք ցանկանո՞ւմ ենք ինչ–որ բան փոխել: Ի վերջո այն մարտահրավերներն են մեզ ստիպել գնալ ու ստորագրել այդ համաձայնագիրը, որոնք կանգնած են մեր առաջ: Մենք ինքներս ենք նաև գիտակցում, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ: Կամ հասարակության ճնշման տակ է իշխանությունը ստիպված եղել խոստովանել, որ մեր երկրում կոռուպցիա կա և այն վերացնելու համար ինչ–ինչ քայլեր է արդեն ձեռնարկում:

Նշանակում է՝ իշխանություններն իրենք էլ են գիտակցում, որ փոփոխություններն անհրաժեշտություն են:

Այնպես որ, պետք է բանակցել, խոսել և հասնել այն բանին, որ բոլոր կողմերի շահերը համընկնեն այդ հարցում: Եվ երբ այդպես եղավ, ապա ամենքն էլ շահագրգռված կլինեն բարեփոխումների անցկացմամբ, ու վերջիններս տեղի կունենան:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan