19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Գարիկ Քեռյան. «Գերտերությունների կեղտոտ խաղը Մերձավոր Արևելքում շարունակվում է» . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը, երկու տարի առաջ ամփոփելով անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրադարձությունները, տեսակետ էր հայտնել, թե մեծ Մերձավոր Արևելքում գերտերությունները կեղտոտ խաղ են սկսել, որի հիմնական նպատակը այդ տարածաշրջանում ռուսական ազդեցության գոտիների թուլացումը կամ առհասարակ չեզոքացումն է:

Այս ընթացքում, չնայած Ռուսաստանը ոչ միայն ցույց տվեց իր ատամները և ապացուցեց, որ իր հետ ուժի և շանտաժի լեզվով խոսել պետք չէ, այլև, օգտվելով ստեղծված իրավիճակից, երկարաժամկետ կտրվածքով ավելացրեց թե՛ իր դիրքային հնարավորությունները, թե՛ ազդեցության գոտիները:

Եվ այսօր, երբ միջազգային վերլուծաբանները համարում են, որ սիրիական ճգնաժամն այլևս հաղթահարված է, նույն տարածաշրջանի մեկ այլ կետում՝ Իրանում հանկարծ խռովություններ են սկսվում: Ըստ քաղաքագետ Գ. Քեռյանի, չնայած որ ռուսական կողմն այս ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցել, սակայն սա գերտերությունների կողմից սկսած նույն կեղտոտ խաղի շարունակությունն է:

«Փաստորեն, Ասադի վարչակարգը չտապալվեց, իսկ «Իսլամական պետություն» խմբավորումը, որն ամեն ինչ անում էր նրա դիրքերը թուլացնելու համար, ոչնչացավ: Ինչ վերաբերում է Իրանին, ապա գաղտնիք չէ, որ այն Մերձավոր Արևելքի ամենահզոր պետություններից և տարածաշրջանի ուժային կենտրոններից մեկն է, որոնք տարածաշրջանային քաղաքականությունն իրենք են մշակում և իրականացնում: Մյուս կողմից անցած տարի ձևավորվեց նաև Ռուսաստան–Իրան–Թուրքիա ձևաչափը, որն իր վրա վերցրեց սիրիական ճգնաժամի կարգավորման ամբողջ ծանրությունը: Եվ այս պայմաններում Իրանի դիրքերի սասանումը կարող է նորից փոխել ուժերի հավասարակշռությունը»,– ասաց Գ. Քեռյանը:

Քաղաքագետի կարծիքով սակայն, իրանյան ներքին խժդժությունները կազմակերպվում են տարածաշրջանում Ռուսաստանի գործոնը թուլացնելու համար: Եվ այդ է պատճառը, որ փորձ է արվում իրավիճակն ապակայունացնել, քանի որ եթե այս ձևաչափը գնալով շարունակի զարգանալ, ապա Արևմուտքի դիրքերը կսկսեն խիստ թուլանալ:

«Այդ դեպքում լուրջ վտանգ կառաջանա նաև Իսրայելի համար, քանի որ Իրանի ռազմատնտեսական պոտենցիալն այսօր ամենից շատ անհանգստացնում է այդ երկրին: Սակայն այս ամենով հանդերձ Իրանի ապակայունացումը նշանակում է նոր խնդիրների ստեղծում Ռուսաստանի համար, որը կարող է հանգեցնել նաև Ռուսաստան–Իրան–Թուրքիա ձևաչափի փլուզմանը և ուժերի նորովի վերադասավորմանը»,– ասաց Գ. Քեռյանը:

Խոսելով այն մասին, թե արդյո՞ք իրանական ներքաղաքական ճգնաժամը բացասական ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա, քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ այնուամենայնիվ մեր երկրին կայուն Իրան է հարկավոր, որպեսզի երկիրը հարավից դեպի արաբական աշխարհ և Պարսից ծոց հստակ գործող դարպաս ունենա:

Անդրադառնալով Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, քաղաքական վերլուծաբանը տեսակետ հայտնեց, թե այն պետք է առավելագույնս չեզոք և հավասարակշռված լինի, քանի որ պայթյունավտանգ իրավիճակում ենք գտնվում և ունենք չկարգավորված հակամարտություն: Այս պայմաններում մեր շահերից է բխում, որ նախ առավելագույն չեզոքությունը պահպանենք և մեր կողմից իրականացվող բոլոր քայլերի ժամանակ հաշվի առնենք մեր դաշնակցի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan