19.Հունվար.2018
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ» Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ» Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»
«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածութ... Հիշո՞ւմ եք ռեկորդակիր մայրիկին, ով 2009 թվակա... Ռուս երկրպագուները պահանջում են Ժաննա Ֆրիսկեի... Տղան հանգիստ նստած էր նստարանին․ Իսկ հիմա ուշ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտանք բաղնիք` իբր լողանալու». ինչ... Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու ... Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի... Տեսանյութ. Հռոմի պապն իջել է մեքենայից՝ օգնել... Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ (լուսանկարներ... Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ) ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շմայսն ու Ձախ Հարութը միասին Լոս Ա... ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն ... Արդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.... Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծ... Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթ... Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համ... Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ» Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ» 3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակու... Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. ... «Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխ... ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . ... Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազ... Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»... Բուլկի Արամի փայատեր գործընկերներն անհանգստաց...

Արտյոմ Տոնոյան. «Հայաստանի համար ձեռնտու չէ Իրանում անկայունության սրումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսական խնդիրների, մասնավորապես գների աճի դեմ բողոքի ցույցեր սկսվեցին Իրանում: Դեկտեմբերի 28–ից սկիզբ առած ցույցերն ուղեկցվեցին անկարգություններով: Թեհրանում, Մաշհադում, Սպահանում և Իրանի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ եղան, որոնց հետևանքով մահացավ առնվազն 20 մարդ:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը, խոսելով Իրանում կատարվող իրադարձությունների և ներկայիս իրավիճակի մասին, նշեց, որ Իրանի գործող կառավարությունն ու համապատասխան մարմինները կարողացել են հաղթահարել անկարգությունների առաջին ալիքը:

«Թե ինչպիսի ճանապարհներով և ինչպիսի միջոցներով հաղթահարեցին, այլ հարց է: Բայց, այնուամենայնիվ, ալիքը, որը մենք տեսանք դեկտեմբերի 28–ից մինչև հունվարի 2–ը, այս պահին չկա: Իհարկե, ցույցեր դեռևս կան: Ավելի նվազ թվաքանակով ցույցերը շարունակվում են: Տարբեր քաղաքներում, մասնավորապես արևելյան հատվածում նորից ցույցեր են եղել: Երեկ նույնիսկ մի քանի տեսահոլովակներ հայտնվեցին համացանցում: Մեզ կադրեր հասան նաև մայրաքաղաք Թեհրանի ցույցերից: Որոշ ցուցարարներ բողոքի ցույցի էին դուրս եկել, քանի որ առհասարակ տեղյակ չեն, թե ձերբակալվածների մի մասն ինչ վիճակում է, որտեղ է գտնվում: Ի դեպ՝ կան շատ ձերբակալվածներ: Տարբեր աղբյուրներ հազար և ավելի ձերբակալվածների մասին են խոսում: Տեղեկատվություն եղավ անգամ 1700 ձերբակալվածների մասին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արտյոմ Տոնոյանը:

Նշենք, որ հունվարի 7–ին տեղեկատվություն տարածվեց, որ Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին՝ երկրում սկսված ցույցերին աջակցելու և հրահրելու համար:

Իրանագետն, անդրադառնալով տարածված լուրերին, նշեց. «Եթե Ահմադինեջադի փաստաբանի հայտարարությունը համարենք պաշտոնական, ապա պետք է արձանագրել, որ գործ ենք ունեցել ապատեղեկատվության հետ, քանի որ նախկին նախագահի փաստաբանը հերքել է այդ տեղեկատվությունը: Ըստ էության, շատ քիչ էր հավանական, որ Մահմուդ Ահմադինեջադին այս օրերին կձերբակալեին: Իհարկե, կան հարուցված քրեական գործեր, որոնցում նաև շրջանառվում է Ահմադինեջադի անունը: Նրա մերձավորներից ևս ձերբակալվածներ կան, բայց ոչ այս օրերին: Այնուամենայնիվ, քիչ հավանական էր նրա ձերբակալությունը: Նույնիսկ լուսանկարներ տարածվեցին, որտեղ Ահմադինեջադը ազատության մեջ է»:

Հարցին, թե Իրանում ստեղծված իրավիճակն ի՞նչ ազդեցություն կունենա հայ–իրանական տնտեսական հարաբերությունների վրա, հաշվի առնելով նաև վերջին շրջանում կնքված մի շարք համաձայնագրերը, ինչպես նաև՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, իրանագետը պատասխանեց. «Եթե գնահատելու լինենք ստեղծված իրավիճակը, ապա այն հեռու է անկառավարելի լինելուց: Իրանի գործող կառավարությանն առնվազն այս պահին իրական վտանգ չի սպառնում, ինչը տրամաբանորեն խոսում է այն մասին, որ նախնական պայմանավորվածությունները և գծված օրակարգերը շարունակելու են գործել այնպես, ինչպես գործում էին և ինչպես նախատեսված էին: Այլ է խնդիրը, երբ հանկարծ Իրանում դեպքերը փոխվեն ու դասավորվեն այնպես, որ իրավիճակը դուրս գա կառավարումից: Այդ պարագայում արդեն այլ իրավիճակի հետ գործ կունենանք: Այս պահին, համենայն դեպս, որևէ վտանգ հայ–իրանական տնտեսական հարաբերությունների համատեքստում ես չեմ տեսնում: Բնականաբար, պետք է սպասել և հետևել, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Ամեն դեպքում, Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից ամենևին ձեռնտու չէ Իրանում անկայունության սրումը: Հայաստանի համար շատ ավելի նախընտրելի է գործ ունենալ ու հարաբերությունները կառուցել կայուն և խաղաղ Իրանի հետ: Սա շատ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից, քանի որ Իրանը տարածաշրջանում բալանսավորման կարևոր դերակատարություն ունի, և Իրանում առկա նման իրավիճակը մեր շահերից չի բխում»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan