17.Հունվար.2018
Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար».... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են». «Փաստ» Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ»
Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարա... Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս... Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է». ... Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությու... Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հն... Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել». «Փ... Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տու... 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճ... Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժա... Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դ... Հսկա կետն իր կյանքի վերջին րոպեներին իրեն դու... Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում,... Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացե... Արցախում զոհված զինվորը ՊԲ ծառայության պետերի... «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխա... Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմ... Արցախում զինվոր է զոհվել Մոտենում են ժամանակները, պարոնա՛յք. «Փաստ»

Հրանուշ Խառատյան. «Այս ամենն ընդամենը խալտուրա է և ո՛չ ազգայինի, ո՛չ էթնիկականի, ո՛չ էլ ազատական շուկայի հետ որևէ կապ չունի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազատ շուկայի տրամաբանությամբ բիզնեսն ինքն է թելարդում խաղի պայմաններն ու կանոնները, սակայն պարզվում է, որ բիզնեսի ազատությունը կարող է ոչ միայն վտանգավոր լինել աղեստամոքսային համակարգի, այլև ողջ օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Բացի այդ,ազատություն ասվածն այնքան լայն հասկացություն է, որ փաստորեն սեփական բիզնեսը զարգացնելու համար մարդիկ երբեմն այնքան են լարում սեփական երևակայությունը, որ հատում են անգամ ազգայինի ու ապազգայինի սահմանը:

Ու եթե, օրինակ` գնային քաղաքականության, մենաշնորհային դիրք գրավելու դեմ պայքարելու համար գոնե դե յուրե կազմակերպություններ են գործում, ապա պարզ չէ, թե, օրինակ, գովազի որակի չափանիշները ստուգողներ առհասարակ կա՞ն: Եթե ոչ, ապա հարց է ծագում, թե ինչ պետք է անել ողջամտության սահմանը հատած գովազդային բովանդակության դեմ պայքարելու համար:

Ազգագրագետ, կովկասագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ազգային տարազով կովին` կաթնամթերք արտադրող ընկերության գովազդային պաստառում ներառելու դեպքին, որի շուրջ, ի դեպ, բավականին մեծ աղմուկ է բարձրացել սոցիալական ցանցերում, նշեց, որ ոչ այդ քայլի էությունն է հասկանում, ոչ էլ տրամաբանությունը:

«Ստացվում է` իշխանությունն իր լրատվամիջոցներով ձեռ է առնում այն մարդկանց, որոնք մեծ հաշվով խոսում են հավասարության, արդարության, իրավունքի մասին: Նրանք մեկնաբանում են, որ պահանջարկով է պայմանավորված առաջարկը, և եթե իշխանությունը գտնում է, որ երկրի հանրային արժեհամակարգում տարազով կովի պահանջ կա, ապա բիզնեսը դա մեզ կմատուցի: Եվ եթե հայ բիզնեսմենները գտնում են, որ հայ կնոջ տարազով կովի գեղագիտական պահանջարկ կա, ապա դա էլ մատուցում են»,– ասաց ազգագրագետը:

Հ. Խառատյանի դիտարկմամբ խալտուրան, կեղծիքը, անճաշակությունը այնքան է հեղեղել երկիրը, որ բոլոր մեկնաբանություններն արդեն անիմաստ են դարձել: Հասարակության նման դեգրադացման դեմ պայքարելու կոչերին ի պատասխան նա նշեց, որ վերջին 15 տարում բոլորն ասում են՝ այլևս դեգրադացվելու տեղ չկա, բայց նման դեպքերը փաստում են, որ դեռ շատ տեղ կա:

«Մենք դեռ իջնելու տեղ ունենք և կիջնենք, քանի դեռ չենք սթափվել: Չնայած այս ամենը բացարձակ անընդունելի է բնակչության առնվազն 95%–ի, այդ թվում՝ իշխանությունում ներգրավվածների 70–80%–ի համար: Եվ նման գովազդ հասարակությանը մատուցելն ամբողջ քաոտիկ, իրարամերժ, սպեկուլյատիվ, վայրենի, ագրեսիվ հեռուստահաղորդումների, կեղտոտ պատկերների, կնոջ հանդեպ բռնության ցուցադրության, տղամարդկանց ցածրագույն մակարդակի ցուցադրության ամբողջ հեղեղի ընդամենը մի հյուլեն է: Այդ ամենը առաջարկ–պահանջարկով մեկնաբանելով, տպավորություն են ստեղծում, թե մեր հասարակությունը նորմալ գեղագիտական ճաշակ չունի: Եվ մեր պահանջարկն ընդամենը մինուսային արժեք ունեցող երևույթներն են: Եվ նման սերիալների մասին նույնիսկ նախագահն է ասում, որ կա պահանջարկ, բայց ինչպես են պարզել պահանջարկի մակարդակը, պարզ չէ»,– ասաց Հ. Խառատյանը:

Ազգագրագետի դիտարկմամբ, փաստորեն տարիների ընթացքում ստեղծվել է ազգային անարժեքության մի ամբողջ համակարգ, որը ո՛չ ազգայինի, ո՛չ էթնիկականի, ո՛չ էլ ազատական շուկայի հետ որևէ կապ չունի:

«Այս ամենը խալտուրայի հետ կապ ունի, որը պետք է արգելվեր դեռևս 20 տարի առաջ, բայց ես այս ամենից դուրս գալու այլ ելք չեմ տեսնում, քան այն, ինչ առաջարկում էին «Սասնա ծռերը»»,– խոսքը եզրափակեց ազգագրագետը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan