17.Հունվար.2018
Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար».... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են». «Փաստ» Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ»
Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարա... Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս... Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է». ... Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությու... Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հն... Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել». «Փ... Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տու... 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճ... Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժա... Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դ... Հսկա կետն իր կյանքի վերջին րոպեներին իրեն դու... Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում,... Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացե... Արցախում զոհված զինվորը ՊԲ ծառայության պետերի... «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխա... Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմ... Արցախում զինվոր է զոհվել Մոտենում են ժամանակները, պարոնա՛յք. «Փաստ»

Թալիշում մեկ ընտանիք մշտական բնակություն է հաստատել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում մշտական բնակություն է հաստատել մեկ ընտանիք: Այս մասին «Փաստի»–ի հետ զրույցում տեղեկացրեց Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը

Ամանորին թալիշցիները գյուղ են վերադարձել, տոնել Նոր տարին և Ալաշան վերադարձել: Օհանյանները, սակայն, հետ չեն գնացել, մնացել են հայրենի գյուղում:

Մոտ մեկ ամսից Հայաստանի համահայկական հիմնադրամը ավարտին կհասցնի Թալիշում անցած տարի սկսած շինարարական աշխատանքները։ Բարերար Անդրանիկ Բաղդասարյանի (ԱՄՆ) աջակցությամբ վերակառուցվում են 17 տուն, գյուղի համայնքային կենտրոնը, հանդիսությունների սրահը, հասարակական կենտրոնը:

«Որոշ առանձնատներում իրականացվում են ցանկապատման աշխատանքներ: Նաև կառուցման փուլում են ճանապարհի հենապատերը: Բոլոր տներում առկա են սանհանգույցներ, խոհանոցներ, կահավորված ննջասենյակներ և հյուրասենյակներ: Բնակարանների տեղակապումն այնպես է արված, որ հակառակորդի կողմից անտեսանելի լինեն, տներում նաև ապաստարաններ են կառուցվել»,– մանրամասնեց գերատեսչության ներկայացուցիչը:

Այս պահին Թալիշում ակտիվորեն շինաշխատանքներ են կատարվում: Տաք ձմեռը նպաստում է, որ շինաշխատանքները չդադարեն:

«Դպրոցում արդեն երկրորդ հարկի վրա են աշխատում: Այս պահին մանկապարտեզի տանիքն են կառուցում, որից հետո պետք է դռներն ու լուսամուտները տեղադրվեն»,– հայտնեց նա:

Ավարտման փուլում է խմելու ջրագծի ու կոյուղու ցանցի կառուցումը: Սկսվել են նաև գյուղի գլխավոր փողոցի բարեկարգման աշխատանքները։

Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ վերակառուցվում է նաև գյուղի հանդիսությունների դահլիճը, որն ավերվել էր հրետակոծության հետևանքով: Շենքի հիմքերն ուժեղացվել են, տանիքի ծածկն ամբողջությամբ նորացվել է: Գյուղի վերակառուցման աշխատանքներում նաև թալիշցիներն են ներգրավված: Բնակարանաշինության երկրորդ փուլով կառուցվելու է ևս 12 տուն, որից 2–ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Իսկ նոր ուսումնական տարում շահագործման կհանձնվեն դպրոցի և մանկապարտեզի շենքերը՝ իրենց բոլոր հարմարություններով՝ բարեկարգմամբ, գիշերային լուսավորությամբ և խաղահրապարակներով:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1–ի լույս ապրիլի 2–ի գիշերը՝ ապրիլյան պատերազմի օրերին, ադրբեջանցիներին հաջողվել էր Թալիշ մտնել և ռմբակոծել տներն ու գյուղի ենթակառուցվածքները: Ադրբեջանցիները գնդակահարել էին գյուղի բնակիչներ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել էին նաև 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին։ Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Թալիշի բնակիչները տարհանվել են, գյուղն ավերվել էր: 2016 թ. հուլիսի 25–ից թալիշցիները բնակություն են հաստատել Մարտակերտի շրջանի Ալաշան ավանում: Երեխաների համար Ալաշանում բացվել է նաև դպրոց:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan