17.Հունվար.2018
Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են». «Փաստ» Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ»
Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս... Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է». ... Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությու... Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հն... Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել». «Փ... Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տու... 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճ... Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժա... Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դ... Հսկա կետն իր կյանքի վերջին րոպեներին իրեն դու... Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում,... Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացե... Արցախում զոհված զինվորը ՊԲ ծառայության պետերի... «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխա... Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմ... Արցախում զինվոր է զոհվել Մոտենում են ժամանակները, պարոնա՛յք. «Փաստ» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի ե...

Ճանապարհային հարկ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Հայաստանի մաքսակետերում ավտոմեքենա ներկրողները բախվել են նոր խնդրի՝ հունվարից նրանք ստիպված են ավտոմեքենաներ ներկրելու համար լրացուցիչ ճանապարհային հարկ վճարել: Այսուհետ առանց այդ վճարի հնարավոր չի լինի ավտոմեքենաներ ներկրող կոնտեյներների մուտքը երկիր: Ոչ բարով նորամուծության «մեղավորը» Հարկային նոր օրենսգիրքն է:

Ինչպես «Փաստին» հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ 2018 թ. հունվարի 1–ից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգիրքը, որի 9–րդ բաժինը վերաբերում է ճանապարհային հարկին: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկ է սահմանված ըստ թույլատրելի առավելագույն զանգվածի՝ օրենսգրքի 188–րդ հոդվածի 1–ին մասով սահմանված դրույքաչափերի կիրառմամբ:

Այս առնչությամբ օրենքում առանձնացվում են ավտոմոբիլային տրանսպորտի տեսակները, այսպես՝ ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմը (շարժակազմը) անիվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով ավտոտրանսպորտային միջոցների ընդհանրությունն է, տրանսպորտային միջոց դիտարկվում է ավտոմոբիլային (թամբային) քարշակը կամ ավտոմոբիլային (թամբային) քարշակը կիսակցորդով, որի կազմում քարշակը որպես առանձին տրանսպորտային միջոց կամ ավտոմոբիլ չի դիտարկվում:

ՊԵԿ–ը տեղեկացնում է, որ կիսակցորդով ավտոմոբիլային (թամբային) քարշակի (ավտոգնացքի) դեպքում հիմք է ընդունվում միայն կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը, կիսակցորդով և կցորդով ավտոմոբիլային (թամբային) քարշակի (ավտոգնացքի) դեպքում հիմք է ընդունվում կիսակցորդի և կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը, իսկ միայն կցորդով շարժվող միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում` շարժակազմի մեջ մտնող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի և կցորդի (կցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը:

Նշենք, որ ճանապարհային հարկը հաշվարկվում է յուրաքանչյուր 15 օրվա համար: Նվազագույն վճարը կկազմի 15 հազար դրամ, դա մինչև 1,5 տոննա թույլատրելի առավելագույն քաշով բեռնատարի համար կգործի, 1,5–3 տոննայի դեպքում՝ 25 հազար դրամ: Եվ այսպես, ըստ բեռնատարների քաշի ավելացման՝ կաճի նաև ճանապարհային հարկի գումարը և 100 տոննայից ավել քաշ ունեցող բեռնատարների հարկը կկազմի 735 հազար դրամ:

Ի տարբերություն մեր երկրում չհաշվառված բեռնատարների՝ Հայաստանում հաշվառված բեռնատարների հարկավճարն ավելի քիչ գումար կկազմի: Բացի այդ, այս դեպքում հարկը կգանձվի ամբողջ տարվա համար:

Մինչև 20 տոննա առավելագույն քաշով բեռնատարները «ներսուդուրս» կանեն անվճար, 20–25 տոննա քաշով մեքենաները տարեկան կվճարեն 120 հազար դրամ, այնուհետև յուրաքանչյուր լրացուցիչ 5 տոննա քաշի համար կավելանա 120 հազար դրամ: Այսպես՝ 25–30 տոննա ունեցողից կգանձվի 240 հազար, 30–35 տոննա ունեցողից՝ 360 հազար դրամ, իսկ 35 տոննայից ավելիի դեպքում՝ 480 հազար դրամ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan