17.Հունվար.2018
Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են». «Փաստ» Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ»
Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս... Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է». ... Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությու... Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հն... Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել». «Փ... Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տու... 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճ... Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժա... Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դ... Հսկա կետն իր կյանքի վերջին րոպեներին իրեն դու... Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում,... Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացե... Արցախում զոհված զինվորը ՊԲ ծառայության պետերի... «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխա... Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմ... Արցախում զինվոր է զոհվել Մոտենում են ժամանակները, պարոնա՛յք. «Փաստ» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի ե...

Զինվորը սուտ հաղորդում է տվել, որ համագյուղացին իր հետ բռնի սեքսով է զբաղվել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Կարեն Ո.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:

Այս գործով Կարեն Ո.-ն 2016 թվականի նոյեմբերի 14-ից գտնվում է կալանքի տակ: Մինչև կալանքի տակ առնվելը նա ժամկետային զինծառայող էր:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 29-ին Կարեն Ո.-ն ռազմական ոստիկանությունում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել՝ իբր՝ 2015 թվականի սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.-ն, օգտագործելով իր անօգնական վիճակը, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ իր հետ կատարվող գործողությունները չգիտակցելու հանգամանքը, Գեղարքունիքի մարզի դաշտերից մեկում մեքենայի մեջ իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ է կատարել իր նկատմամբ, բջջային հեռախոսով լուսանկարել է իրենց միջև կատարված գործողությունները, որից հետո այդ լուսանկարները ցուցադրել է իրեն ու դրանք տարածելու սպառնալիքով 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հունիսի 18-ը իրենից պահանջել ու ստացել է ընդհանուրը՝ 50 հազար դրամ:

Առաջին ատյանի դատարանում Կարեն Ո.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր, թե ռազմական ոստիկանությունում սուտ հաղորդում է տվել, իբր՝ 2015 թվականի սեպտեմբերին իր համագյուղացի Մ.-ն իրեն հրավիրել է գիշերային ակումբ, խմեցրել է, ապա օգտվել է այն հանգամանքից, որ ինքը խմած-քնած է եղել նրա մեքենայում, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Երբ ինքն արթնացել է մեքենայի մեջ, Մ.-ն ցույց է տվել բջջային հեռախոսով արված լուսանկարներն ու սպառնացել է, թե իրեն խայտառակ կանի: Նա իրենից պահանջել է 10 հազար դրամ:

Մինչև 2016 թվականի հունվարին բանակ գնալը ինքը, իբր, Մ.-ին վճարել է 20 հազար դրամ:

Զինվորական ծառայության ընթացքում էլ՝ 2016 թվականի փետրվարի 13-ին, հունիսի 5-ին ու հունիսի 18-ին ինքը հանդիպել է Մ.-ին ու յուրաքանչյուր անգամ նրան է տվել 10 հազար դրամ:

Կարեն Ո.-ն հայտնել է, թե իր տված հաղորդումն ամբողջությամբ սուտ է, նման բան չի եղել: Մ.-ն իրեն գիշերային ակումբ չի հրավիրել, չի խմեցրել, ինքը նրա մեքենայում քնած չի եղել ու նրա կողմից չի ենթարկվել սեռական ոտնձգության, Մ.-ն իրենից գումարներ չի պահանջել: Ինքն այդ ամենը հորինել է, որ «ռազմական ոստիկանության աշխատակիցների մոտ առաջացնի… խղճահարություն…»:

Տուժող Մ.-ն նշել է, որ 2016 թվականի հունիսին իրենց տուն են եկել ոստիկանները, խուզարկություն են կատարել, առգրավել են իր բջջային հեռախոսը, համակարգիչը, մեքենան, իրեն տարել են ոստիկանություն, հետո կալանավորել են: Կարեն Ո.-ն իրեն առերես հարցաքննվել ու պնդել է՝ իբր ինքը նրա նկատմամբ իր մեքենայի մեջ կատարել է սեռական ոտնձգություն, լուսանկարել է գործողությունը, ապա նրանից գումարներ է շորթել:

Կատարվել է քննություն: Կարենի ասածները չեն հաստատվել, իրեն դատարանից ազատ են արձակել: Ինքը շուրջ չորս ամիս գտնվել է անազատության մեջ:

Կարենի նշած օրերից մեկին՝ 2016 թվականի փետրվարի 13-ին, ինքն իր նշանածի հետ է եղել, նշել են «տըրընդեզը», այդ օրվա լուսանկարները առկա են եղել իր հեռախոսի մեջ: Դրանք կցվել են քրեական գործին: Հունիսի 5-ին նշանածի ու իր հարազատների հետ եղել է Արտաշատում, իսկ հունիսի 18-ին՝ հորաքրոջ մոտ: Այսինքն, այդ օրերին ինքը չէր կարող լինել Կարեն Ո.-ի ծառայության վայրում ու չէր կարող նրանից գումարներ շորթել: Ինքը երբևէ Կարեն Ո.-ի հետ սեռական կապի մեջ չի եղել, որևէ հարաբերություն չի ունեցել ո՛չ մեքենայի մեջ, ո՛չ՝ առհասարակ…

Կարեն Ո.-ի տված սուտ հաղորդման պատճառով ինքը կրել է բարոյահոգեբանական տառապանքներ, ընտանիքը հայտնվել է քայքայման եզրին:

Մ.-ն պահանջել է Կարեն Ո.-ի նկատմամբ հնարավորինս խիստ վարվել: Նա քաղհայցի պահանջ չի ներկայացրել:

Մ.-ի բջջային հեռախոսի վերծանումների հետազոտությունից պարզվել է, որ նա Կարեն Ո.-ի զորակոչվելուց ի վեր նրա ծառայության վայրում հեռախոսով չի գտնվել, ինչպես նաև այդ ամբողջ ընթացքում Կարեն Ո.-ի հետ հեռախոսային կապի մեջ չի եղել:

Դատարանը եզրակացրել է, որ Կարեն Ո.-ն մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կարեն Ո.-ն դատապարտվել է 3 տարի 6 ամիս իրական ազատազրկման:

Այս դատավճռի դեմ՝ պատժի մեղմացման առումով, վերաքննիչ բողոք էր բերել Կարեն Ո.-ի շահերի պաշտպանը:

Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ սահմանված պատիժը չափազանց խիստ է: Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել մի շարք մեղմացնող հանգամանքներ, ինչպես նաև այն, որ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ գործով ի հայտ չեն բերվել:

Որպես մեղմացուցիչ հանգամանքներ՝ պաշտպանը նշել է, որ Կարեն Ո.-ն երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, գործի ամբողջ քննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է: Միայն տուժողի առարկության պատճառով գործը չի քննվել արագացված ընթացակարգով:

Մեղսագրված արարքի համար օրենքով սահմանված առավելագույն պատիժը 5 տարի ազատազրկումն է, Կարեն Ո.-ն դատապարտվել է դրան մոտ պատժի՝ 3 տարի 6 ամիս ազատազրկման: Դատարանը չի պատճառաբանել, թե ինչու չի կիրառել պայմանական դատապարտություն, այլ երիտասարդին դատապարտել է իրական ազատազրկման:

Պաշտպանը միջնորդել է պայմանական դատապարտություն կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ, մեղմացնել նրա պատիժը:

Վերաքննիչ քրեական դատարանը հանգել է եզրակացության, որ պաշտպանի բողոքը բավարարելու հիմքեր չկան՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը օրինական է ու հիմնավոր՝ նաև պատժի մասով:

Վերաքննիչ դատարանն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Կարեն Ո.-ի կատարած սուտ մատնությունը հանգեցրել է ծանր հետևանքների՝ տուժող Մ.-ն մոտ չորս ամիս գտնվել է անազատության մեջ, կրել է բարոյահոգեբանական տառապանքներ, նրա նոր կազմավորված ընտանիքը հայտնվել է քայքայման եզրին: Տուժողը խնդրել է Կարեն Ո.-ի նկատմամբ խիստ պատիժ սահմանել:

Վերաքննիչ դատարանը՝ Ռ. Մխիթարյան, Ս. Չիչոյան, Մ. Արղամանյան կազմով, եզրակացրել է, որ ուղղվելու համար Կարեն Ո.-ն պետք է իրական ազատազրկման ձևով պատիժ կրի:

Ահա թե ինչու՝ պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ:

Սակայն այս գործով վերաքննիչ դատարանի երեք դատավորների կարծիքը միանշանակ չի եղել, նախագահող դատավոր Ռ. Մխիթարյանը մնացել է հատուկ կարծիքի, չնայած օրենքի պահանջով ստորագրել է դատարանի կայացրած որոշումը:

Ըստ դատավորի հատուկ կարծիքի՝ Կարեն Ո.-ին մեղսագրված արարքը դիտավորությամբ կատարված միջին ծանորթյան հանցագործությունների շարքին է դասվում:

Դատավորը նշել է, որ Կարեն Ո.-ի նկատմամբ սահմանված պատիժը մեկ տասնյակից ավելի անգամ գերազանցում է օրենքով նախատեսված նվազագույն պատժի չափին, չնայած գործով արձանագրվել են մեղմացնող հանգամանքներ, իսկ ծանրացնող հանգամանքներ ի հայտ չեն բերվել:

Հանցագործության՝ ծանր հետևանք ունենալը, ըստ դատավորի կարծիքի, «առնվազն չի կարող իրավաչափ համարվել», քանի որ ծանր հետևանքների առաջացումը օրենսդրի կողմից արդեն իսկ նախատեսված է:

Դատավորի կարծիքով՝ Կարեն Ո.-ի նկատմամբ իրական ազատազրկման ձևով պատիժ նշանակելը իրավաչափ է՝ ելնելով գործի հանգանքներից, սակայն պատժի չափը ակնհայտորեն խիստ է, դրանով իսկ՝ անարդարացի:

Դատավորի հատուկ կարծիքով՝ վերաքննիչ դատարանը պետք է մասնակիորեն բավարարեր պաշտպանի բողոքը, պատժի մասով բեկաներ ու փոփոխեր առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ Կարեն Ո.-ին դատապարտելով… 2 տարի ազատազրկման:

Բայց սա միայն դատավորի հատուկ կարծիքն է:

Իսկ դատարանի պաշտոնական որոշմամբ անփոփոխ է թողնվել Կարեն Ո.-ի՝ 3 տարի 6 ամիս ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի նոյեմբերի 14-ից:

 

website by Sargssyan