17.Հունվար.2018
Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար».... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են». «Փաստ» Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ»
Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարա... Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս... Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է». ... Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությու... Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հն... Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել». «Փ... Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տու... 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճ... Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժա... Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դ... Հսկա կետն իր կյանքի վերջին րոպեներին իրեն դու... Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում,... Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացե... Արցախում զոհված զինվորը ՊԲ ծառայության պետերի... «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխա... Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմ... Արցախում զինվոր է զոհվել Մոտենում են ժամանակները, պարոնա՛յք. «Փաստ»

Աստղաձորցիները պահանջում են վերադարձնել իրենց ջուրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչները պահանջում են վերադարձնել իրենց ջուրը: Նրանք նամակով դիմել են բնապահպանության և առողջապահության նախարարներին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին:

Աստղաձորը մնացել է առանց ոռոգման ջրի, քանի որ ջուրն ամբողջությամբ տարվել է հարևան Զոլաքար համայնք: Բնակիչները «Փաստ»–ի հետ զրույցում պատմեցին, որ ջրի վերաբաշխումը սխալ է կատարվել: Այն իրականացվել է կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում:

Համայնքի բնակիչներից Աշոտ Խաչատրյանի խոսքով՝ մինչև ծրագրի իրականացումը` 2016 թվականը, Աստղաձոր գետի ջուրը 5 օր տրամադրվում էր Զոլաքարին, 2 օր՝ Աստղաձորին:

«Տարիներ շարունակ ինքնահոս ճանապարհով օգտվել ենք այդ ջրից, բայց խողովակաշարով իրենց անձնական նպատակների համար ջուրը հարևան գյուղը տարել է: Ջուրը կիսվում էր, մեր պապերն այդպես էին որոշել, իսկ հիմա՝ ո՛չ գարուն, ո՛չ աշուն, ո՛չ ամառ ու ձմեռ մենք ջուր չունենք, ջուրը մեր գյուղ չի հոսում»,– ասաց նա:

Ըստ գյուղացիների՝ հաշվի չի առնվել, որ Աստղաձոր գետի ջրահավաք ավազանից օգտվում է նաև Աստղաձոր համայնքը: Գյուղի շահերը և ջրի նկատմամբ իրավունքը խախտվել է: Նրանց պնդմամբ՝ իրենց կարծիքն անտեսվել է: Զոլաքար և Աստղաձոր համայնքների ջրի վերաբաշխման հարցը չի քննարկվել աստղաձորցիների հետ:

«Ջրի նկատմամբ մեր կարիքները հաշվի չեն առնվել: Անասուններն էլ խմելու ջուր չունեն, մարդիկ չեն կարողանում իրենց հողամասերը ջրել: Մի գրամ ջուր չենք ունենում ոռոգման սեզոնին՝ հուլիս–օգոստոս ամիսներին: Անցյալ տարի ջուր չունեինք և կարտոֆիլի բերք չկարողացանք ստանալ: Ջրի պատճառով բույսը չորացավ»,– զայրացավ բնակիչը:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ գյուղացիները դիմել են նաև տեղական իշխանություններին: Ուզում են պարզել, թե ինչի հիման վրա է անարդար որոշում կայացվել:

«Մենք ստորագրահավաք ենք կազմակերպել և դիմել մարզպետին՝ տեղեկանալու, թե ինչու են միակողմանի որոշումներ կայացրել: Խնդրում ենք քայլեր ձեռնարկել ջրային ռեսուրսի օգտագործման շուրջ ստեղծված անարդարությունը վերացնելու ուղղությամբ և աջակցել մեզ ջրի նկատմամբ մեր հիմնարար իրավունքը վերականգնելու համար»,– փոխանցեցին աստղաձորցիները:

Գյուղացիների հաջորդ նամակն առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին է հասցեագրված: Նրանք գերատեսչությունից պահանջում են պարզաբանել, թե ջրի որակի որ ցուցանիշով է անհրաժեշտ եղել փոխել Զոլաքարի ջրամատակարարումը, ինչպես նաև Աստղաձորում իրականացված խմելու ջրի վերահսկողության արդյունքները:

«Եթե այդպիսի մշտադիտարկում չի իրականացվել, խնդրում ենք իրականացնել, քանի որ Աստղաձոր և Զոլաքար համայնքների ջրի աղբյուրները շատ նման են, գտնվում են միևնույն երկրաբանական տիրույթում»,– ասացին մեր զրուցակիցները:

Աստղաձորի բնակիչները պատկան մարմիններին են դիմում ջրօգտագործման թույլտվությունը վերանայելու, համայնքի նախկին ջրօգտագործման կարգը և բնակիչների` ջրի նկատմամբ իրավունքը վերականգնելու պահանջով:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan