17.Հունվար.2018
Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են». «Փաստ» Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ»
Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս... Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է». ... Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությու... Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հն... Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել». «Փ... Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տու... 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճ... Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժա... Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դ... Հսկա կետն իր կյանքի վերջին րոպեներին իրեն դու... Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում,... Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացե... Արցախում զոհված զինվորը ՊԲ ծառայության պետերի... «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխա... Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմ... Արցախում զինվոր է զոհվել Մոտենում են ժամանակները, պարոնա՛յք. «Փաստ» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի ե... Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանի, երկու եր...

Նախկին պատգամավորը թանկացումների, արտագաղթի և իր հեղինակած նոր ֆիլմի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) բավականին բացասաբար է վերաբերվում թանկացումներին և, որպես ժողովրդավարական երկրում ապրող ցանկացած մարդ, ողջունում է «Ելք» դաշինքի՝ բողոքի ակցիա կազմակերպելու նախաձեռնությունը, քանի որ իրականում հունվարի 1–ից բավականին դժվարացել է մարդկանց կյանքը:

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր դժգոհությունն իր ձևերով արտահայտել: Եվ եթե ժողովուրդը դուրս գա բողոքելու, ես կողջունեմ ժողովրդի այդ քայլը, քանի որ նման թանկացումների պայմաններում հնարավոր չէ պատկերացնել, թե ժողովուրդն ինչպես պետք է կարողանա մեր տնտեսությունը զարգացնել»,– ասաց Հ. Հակոբյանը:

Ինքը կմասնակցի հանրահավաքին, թե՝ ոչ, պարզ կդառնա այն ժամանակ, երբ «Ծառուկյան» դաշինքում այդ մասին որոշում կայացվի, բայց եթե թանկացման դեմ պայքարի այլ մարտավարություն ընտրվի, ապա ինքը, որպես դաշինքի անդամ, կկատարի այդ որոշումը: Արձագանքելով այն տեղեկությանը, թե կառավարությունը պատրաստվում է աճուրդով վաճառել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի պահուստները, Հակոբ Հակոբյանը տեսակետ հայտնեց, որ այդ որոշումը լավ բանի մասին չի խոսում, քանի որ դա ոչ միայն պետության, այլև ժողովրդի հարստությունն է:

«Ես շատ բացասաբար եմ դրան վերաբերվում և դրա մեջ կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում: Չմոռանանք, որ այս կառավարությունն ընդամենը մեկ տարվա փորձ ունի և իր փորձը շատ քիչ է նման ռիսկային որոշում կայացնելու համար: Չի կարելի թույլ տալ, որ նման ռիսկային որոշումներ կայացվեն»,– համոզված է Հ. Հակոբյանը:

«Փաստի» հետ զրույցում նա նաև նշեց, որ արտագաղթի տեմպերը չեն թուլանում: Եվ անգամ նրանք, ովքեր տարիներ առաջ նման մտադրություն ընդհանրապես չունեն, հիմա կամ արդեն գնացել են, կամ էլ գնալու ճանապարհին են:

«Բոլորը շատ հիասթափված են նոր օրենսգրքից, թանկացումներից: Այս ամենին հարմարվելու համար ժամանակ է պետք, բայց վատ է, երբ մարդիկ այլընտրանք չտեսնելով՝ որոշում են լքել մեր հայրենիքը: Շատերին երբ հարցնում եմ՝ ուր եք գնում, ասում են՝ գնանք տեսնենք՝ ոնց կլինի: Այսինքն, կոնկրետ պատասխանները շատ քիչ են: Եվ շատ վատ է, որ մարդը նման որոշում է կայացնում և թողնում է իր տունը, գերեզմանները, հողը, ջուրը, մանկությունը և գնում է անհայտ ուղղությամբ»,– ասաց նախկին պատգամավորը:

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն ավարտվել են նոր ֆիլմի աշխատանքները, և սպասում է հարմար առիթի, որ ֆիլմի առաջնային ցուցադրություն կազմակերպեն: Ի դեպ, Հ. Հակոբյանի հեղինակած նոր ֆիլմը, որի վերնագիրն է՝ «Մենք ընկերներ ենք» հայի և ադրբեջանցու ընկերության մասին է:

«Ֆիլմը սկսվում է 1988 թվականի դեպքերից և շարունակվում է մինչև մեր օրերը, մինչև 2016 թվականի ապրիլ ամիս: Ոչ մենք, ոչ մեր քաղաքական մեծամասնությունը, ոչ էլ մեր հանրապետության նախագահը երբեք ու երբեք կողմ չենք եղել պատերազմի: Ընդհակառակը, միայն խաղաղության ճանապարհով ենք գնացել և մեր ֆիլմերն էլ են այդ մասին: Եթե մեր հարևանները մեր հանդեպ ուժ կիրառեն, ապա բնական է, որ մենք էլ պետք է համապատասխան ուժ կիրառելով մեր երկիրը պաշտպանենք, բայց մենք երբեք էլ պատերազմին կողմնակից չենք եղել: Այն ամենին, որ հիմա ականատես ենք լինում, դա Ալիևի վարած քաղաքականության հետևանքն է, թե չէ ժողովուրդն ինչ մեղք ունի: Մենք երբեք էլ չենք ասել, որ ադրբեջանի ժողովուրդը վատն է, այլ ասել ենք, որ այդ երկրի վարած քաղաքականությունն է վատը: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք մեր քաղաքականությամբ կողմնակից ենք խաղաղության, բարեկամության, հարևանության: Եվ այդ դեպքում, եթե կլինեն քննադատողներ, թող մեզ քննադատեն»,– ասաց Հ. Հակոբյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan