17.Հունվար.2018
Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են». «Փաստ» Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ»
Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս... Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է». ... Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությու... Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հն... Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել». «Փ... Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տու... 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճ... Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժա... Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դ... Հսկա կետն իր կյանքի վերջին րոպեներին իրեն դու... Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում,... Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացե... Արցախում զոհված զինվորը ՊԲ ծառայության պետերի... «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխա... Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմ... Արցախում զինվոր է զոհվել Մոտենում են ժամանակները, պարոնա՛յք. «Փաստ» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի ե...

«Նա իմ մայրը չի, պոյեզի միջի անբարոյական կին է». Մարտունեցի տղամարդը խեղդամահ է արել մորը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Հովհաննես Ս.-ի գործի դատական քննությունը:

48-ամյա Հովհաննեսը բնակվել է մոր՝ Գրետայի հետ:

Վերջինս տեսողական ու առողջական այլ խնդիրներ է ունեցել, նրան խնամել, նրա համար հոգ են տարել ծանոթները, իսկ որդին ՝ Հովհաննեսը, մոր խնամքով չի զբաղվել, նրան «որպես մայր չի ընդունել», հաճախ վիճել է հետը, սպառնացել է սպանել, բայց մայրը հաշտվել ու համակերպվել է որդու հետ:

Հովհաննեսը, ըստ դատական ակտի, մշտական աշխատանք չի ունեցել, հաճախ մորից է գումարներ պահանջել:

Գրետան, վախենալով որդուց, իր ոսկե զարդերը, խնայած գումարներն ու փաստաթղթերը որդուց թաքցնելու համար պահ է տվել ծանոթուհուն:

2017 թվականի հունիսի 18-ին, ժամը 19-ի սահմաններում Հովհաննես Ս.-ն մոր հետ հերթական վիճաբանության ժամանակ մորը սպանելու դիտավորությամբ պղնձե մեկուսիչով մալուխը փաթաթել է մոր պարանոցին, հանգույցով ձգել ու խեղդամահ է արել նրան:

Երբ մոր ծանոթ Համբարձումը զանգել է նրա հեռախոսին, Հովհաննեսն անջատել է հեռախոսը: Համբարձումը անհանգստացել է Գրետայի համար, գնացել է նրանց տուն: Հովհաննեսին տեսել է լոգարանից դուրս գալիս: Ցանկացել է ներս մտնել, տեսնել՝ ինչպես է Գրետան: Բայց Հովհաննեսը նրան թույլ չի տվել առաջ գնալ ու տանից դուրս է հանել, իսկ ինքը դիմել է փախուստի:

Համբարձումը, Հովհաննեսի շփոթված ու անհանգիստ վիճակը կասկածելի համարելով, ահազանգել է ոստիկանություն:

Ոստիկանները մտել են ներս ու Գրետային հայտնաբերել են մահճակալի վրա՝ մալուխով խեղդամահ արված վիճակում:

Հովհաննեսին մեղադրանք էր առաջադրվել մորը դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում Հովհաննեսն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրն ինքը տուն է գնացել, տանը մարդ չի եղել: Իր մայր Գրետան գտնվում է Ռուսաստանում: Իր հետ ապրել է մի ծանոթ կին՝ նա խնդրել էր ժամանակավորապես օթևան տալ իրեն:

Հովհաննեսը պնդել է, թե մարդ չի սպանել, իրենց բնակարանում խեղդամահ արված կինն իր մայրը չէ, խեղդամահ անողն էլ ինքը չի…

Տուժողի իրավահաջորդը հայտնել է, թե Հովհաննեսն իր խորթ եղբայրն է, իսկ Գրետան իր մայրն է:

Մայրը Հովհաննեսի հետ ապրում էր նույն բնակարանում՝ Մարտունիում: Հովհաննեսը միշտ ճնշել է մորը, ծեծել է, նա ցանկանում էր, որ մայրը շուտ մահանա, որպեսզի տունը վաճառի: Նա մորից էր պահանջում իր ծխախոտի ու խմիչքի փողը:

Գործով վկա Համբարձում Մ.-ն հայտնել է, թե Գրետային ճանաչել է մոտ հինգ տարի: Միասին այցելել են աղթքի…

Հովհաննեսը ասում էր, թե Գրետան իր մայրը չի, նա պնդում էր, թե ինքը քույր, եղբայր ու մայր չի ունեցել: Գրետան տեսողական խնդիրներ ուներ, Հովհաննեսը նրան ոչ միայն չէր պահում, չէր օգնում, այլև հաճախ ծեծում էր:

Դեպքի օրը ինքը զանգել է Գրետային, բայց հեռախոսներն անջատել են: Ինքն անհանգստացել, գնացել է նրանց տուն:

Հովհաննեսը թույլ չի տվել ներս մտնել: Ասել է, թե սպասում է իր սիրածին:

Հովհաննեսի անհանգիստ վիճակն իրեն կասկածելի է թվացել, ինքը գիտեր, որ նա հաճախ էր մորը սպառնում, թե սպանելու է:

Երբ Հովհաննեսն անհանգիստ ու շփոթված վիճակում հեռացել է, ինքը զանգել է ոստիկանություն…

Հարևանուհիները հայտնել են, որ Գրետայի բնակարանից միշտ լսվել են Հովհաննեսի գոռգոռոցի ու վիճաբանության ձայները, դա շատ անհաշտ ընտանիք էր: Գրետան բողոքում էր Հովհաննեսի վատ վերաբերմունքից, պատահել է՝ ոստիկանություն է կանչել, բայց հետո բողոքը հետ է վերցրել, նա չէր ցանկանում, որ Հովհաննեսը պատժվի: Գրետան մշտապես վախենում էր Հովհաննեսից…

Հարևաններից մեկին Հովհաննեսն ասել է, թե Գրետան իր մայրը չէ, նա «պոյեզի միջի անբարոյական կին է»…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Հովհաննես Ս.-ն հանցավոր արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ: Նա ճանաչվել է անմեղսունակ:

Անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած Հովհաննես Ս.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից:

Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում հոգեբուժական կլինիկայի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում:

website by Sargssyan