17.Հունվար.2018
Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են». «Փաստ» Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում. «Փաստ»
Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվել... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ» Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյա... ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գու... Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժե... ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է ս... Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է». ... Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությու... Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հն... Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել». «Փ... Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տու... 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճ... Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժա... Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դ... Հսկա կետն իր կյանքի վերջին րոպեներին իրեն դու... Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում,... Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացե... Արցախում զոհված զինվորը ՊԲ ծառայության պետերի... «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխա... Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմ... Արցախում զինվոր է զոհվել Մոտենում են ժամանակները, պարոնա՛յք. «Փաստ» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի ե...

Ակնհայտ է, որ այս քաղաքական էլիտան երկար չի գոյատևելու. Արման Վարդանյան

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի կարծիքով՝ առանց ճիշտ քաղաքական ուղղորդման ժողովրդական ընդվզումները հաջողության հասնել չեն կարող։ Նա ողջունում է «Ելք» դաշինքի նախաձեռնած երթը՝ ընդդեմ թանկացումների։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդանյանն ասաց, որ իրենք հնարավորության սահմաններում կաջակցեն։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշում է, որ չի կարծում, թե Սերժ Սարգսյանի՝ հնարավոր վարչապետ դառնալու հարցը կարող է ընդվզումների առիթ լինել. «Չեմ հավատում, որ անձի հետ կապված պոռթկում լինի, որովհետև ժողովուրդը հասկացել է՝ կարող է Սերժ Սարգսյանը չլինի, բայց նրա գծած ուղին շարունակողը լինի»։

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները ստեղծել են մի մթնոլորտ, որտեղ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Արման Վարդանյանն արձագանքեց. «Անփոխարինելի մարդ քաղաքական համակարգում չկա, եթե հիշենք՝ նախկինում գուցե եղել են անփոխարինելի գործիչներ։ Այսօր որևէ ոլորտում անփոխարինելի մարդ չկա։ Շատ հետաքրքիր կլիներ, եթե այն ամենը, ինչ բոլորը հիմա ասում են, համապատասխաներ իրականությանը։ Եթե համապատասխաներ՝ մենք այլ երկիր կունենայինք։ Կենաց ասողների բանակը միշտ եղել է։ Նրանցից պետք է ձերբազատվել ու գործ անել։ Խնջույք չէ, երկիր եք ղեկավարում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

website by Sargssyan