24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախագահի ընտրությունների օրն արդեն հայտնի է: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն օրերս հայտարարեց, որ նախագահի ընտրություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մարտի 2–ին: Բացի այդ՝ նա շեշտեց, որ թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, ով Սփյուռքում ազդեցություն կունենա, կլինի անկուսակցական: Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտնել էր, որ իրենց կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում ներկայացնելու է մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն, շատ լուրջ հետք ու նաև անելիք: Նկատենք, որ մինչ այս ու հատկապես վերջին օրերի ընթացքում ՀՀԿ–ի կողմից առաջադրվելիք մի քանի թեկնածուների անուններ են շոշափվում. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյան, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյան, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյան, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան:

Քաղաքագետ Սարո Սարոյանի դիտարկմամբ, սակայն, քննարկվող անուններն այս պարագայում այդքան էլ հետաքրքիր չեն:

«Որքան ես եմ հասկանում, այս պահին ՀՀԿ–ին ու հատկապես Սերժ Սարգսյանին ոչ այդքան անուններն են հետաքրքրում, որքան լայն կոնսոլիդացիան: ՀՀ նախագահի թեկնածուի շուրջ

ինչ–որ անձանց կերպարներ չեմ կարող ունենալ՝ գուշակություններ չեմ սիրում, բայց ընդհանուր միտումն, ըստ էության, այն է, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ–ի կորիզը ՀՅԴ–ի և ԲՀԿ–ի միջև ցանկանում են լայն կոնսոլիդացիայի հասնել: Իսկ որպեսզի լուծվի վարչապետի պաշտոնը՝ նախագահի պաշտոնն այս բանակցություններում ինչ–որ համաձայնության հասնելու տեսանկյունից կարևոր է: Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ի իր թիմակիցների հետ վարչապետի պաշտոնի համար կփորձի հասնել կոնսոլիդացիայի, որ կարողանա իր որոշումների կշիռը բարձրացնել, վարչապետի հարցում իր խնդիրները լուծել: Ես չեմ ասում, որ կոնկրետ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ, զուգահեռ նաև հասկանում եմ, որ նա կցանկանար լինել այդ պաշտոնում: Սրա մասին չէ խոսքը: Ասածս այն է, որ նախագահի պաշտոնը վերջին մի քանի օրերի ընթացքում դարձել է բանակցությունների այն առարկան, որը Սերժ Սարգսյանի համար ծառայելու է վարչապետի պաշտոնում իր ուզած դասավորությունը ստանալու համար»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Սարո Սարոյանի խոսքով՝ ցանկացած անձ ինչ–որ ներկայանալի հատկանիշներ ունի և նախագահի թեկնածուի պարագայում էլ կգտնեն այդ կերպարը ու շեշտը կդնեն հենց այդ հատկանիշների վրա. «Իրենք շատ պրագմատիկ են նայում հարցերին՝ կնշեն այն հատկանիշները, որոնք ըստ իրենց ներկայանալի են հանրության մոտ: Այնպես որ՝ այդ ամենն այդքան էլ էական չէ: Էականը վարչախմբի ներսում կատարվող քաղաքական գործընթացն է՝ ներկուլիսային ինչ–որ հանդիպումներ, պայմանավորվածություններ, «առևտուր» և այլն»:

Հարցին, թե սպասելի՞ էր, որ վարչապետի թեկնածուի շուրջ առկա հնարավոր խմորումներից բացի, նման գործընթաց և քննարկումներ կլինեն նաև նախագահի պաշտոնի շուրջ, քաղաքագետը պատասխանեց. «Ըստ էության՝ նախագահի պաշտոնի շուրջ որոշում կայացնելուց հետո շատ ավելի դժվար կլիներ կոնսոլիդացիայի հասնել: Այս առումով նախագահի պաշտոնը շատ լավ խայծ է, լավ մաս է, որը կարող են դնել սեղանի շուրջ ու կիսել ընդհանուր կառավարման համակարգի տորթը: Երևում է, որ վարչախմբի ներսում վարչապետի պաշտոնի հարցում դեռևս որևէ որոշման չեն հանգել: Չի բացառվում, որ այս օրերին արդեն կոնկրետ անձի շուրջ որոշում լինի ու պարզ դառնա, թե այս ամբողջ գործընթացն ում շուրջ է կառուցվելու: Այդուհանդերձ նախանշվում են այն ճանապարհները, համաձայն որոնց միգուցե առաջիկա օրերին ընդհանուր կոնսեսուս լինի վարչապետի պաշտոնի հարցում: Ես այդ միտումը տեսնում եմ, և այդ ճանապարհը նախանշվում է հենց նախագահի անձի շուրջ բանակցություններում: Իսկ ընդհանուր կոնսեսուս ասելով նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են առաջիկա կառավարման համակարգը ձևավորելու շուրջ Սերժ Սարգսյանի հետ մտնել բանակցությունների մեջ»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan