24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժեշտության մասին. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ գրող Լևոն Ջավախյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որով որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջարկում էր Վազգեն Մանուկյանին: Նրա այս հայտարարությունը բազմաթիվ հակասական արձագանքների պատճառ դարձավ: Բայց օրեր անց մամուլում, անկախ Ջավախյանի արտահայտած կարծիքից, լուրեր շրջանառվեցին Վազգեն Մանուկյանի հնարավոր թեկնածության մասին:

«Փաստը» զրուցել է Լևոն Ջավախյանի հետ՝ պարզելու թե ինչու հենց Վազգեն Մանուկյանը և ինչո՞ւ է նրան կոմպրոմիսային թեկնածու համարում:

– Քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Հարցերի հարցն այն է, որ իշխանությունների և ժողովրդի միջև ատելության վիհ է առաջացել: Հարկավոր է այդ վիհը վերացնել, քանի որ դա մեր պետության և պետականության համար կարող է կործանարար լինել: Մեր ուզածն ի վերջո ի՞նչ է. իշխանություններից վրեժ լուծե՞լ, արյուն անե՞լ, թե՞ էս երկիրն աստիճանաբար ուղիղ ռելսերի վրա դնել: Ինձ թվում է` վերջինը:

Իշխանությունը գաթա, տորթ չէ, որ ամեն մարդ հաջողեցնի այն իր ձեռքը վերցնել: Իշխանությունը տքնաջան աշխատանք է, օրնիբուն տառապանք, ոչ թե ժողովրդին իշխելու, այլ ծառայելու, առաջին պաշտոնն է, բայց ժողովրդի համար ամենավերջին ծառան պետք է լինել:

Առաջադրելով իր թեկնածությունը, գուցեև իրեն վնաս եմ տվել, որովհետև լավն ուզողի հետ 1000 վատ ուզող կա, վատ կամեցող կա: Դեռ հարց էլ է՝ ինքն ուզում է, թե ոչ: Այստեղ էականը այն է, որ ես ուզում եմ նա լինի, ոչ թե նա ուզի լինել:

Թյուր պատկերացում կա իշխանության մասին: Մի անեկդոտ կա: Կոլխոզի նախագահ ընտրելիս մի չոբան առաջարկում է իր թեկնածությունը, հարցնում են՝ կարո՞ղ ես կառավարել, ասում է՝ վախում ես վիլիսիցը վեր ընկնե՞մ: Հիմի հարցը ոչ թե վիլիսից վեր ընկնելու, այլ վիլիսը վեր ընկնելու մասին է: Պիտի երկրին այնպիսի վարորդ բերել, ով և՛ շանթարգելի դեր կատարի պետական հավասարակշռություն ապահովելու համար, և՛ ընթացք հաղորդի պետական լոկոմոտիվին:

– Սահմանադրական նոր փոփոխությունների համաձայն նախագահը շատ լիազորություններ չի ունենա, արդյոք ինչ–որ բան հնարավոր կլինի՞ փոխել, երբ ձեռքում այնքան էլ մեծ գորիծքակազմ չէ:

– Նախագահը մնում է նախագահ, և նախագահին համարժեք որոշ լծակներ կան նրա ձեռքում: Եթե նա ազնիվ մարդ է, եթե տեսնի` ինչ է կատարվում երկրում, եթե իր նախագահական բերանը անգամ բացի հանուն արդարության, դա քիչ բան չէ: Կարող է հարկ եղած դեպքում հանուն իր ազգի և ժողովրդի ընդդիմություն դառնալ:

– Պարոն Ջավախյան, մի կայքում գրել են, թե ձեր խոսքը պատվեր է նախագահականի կողմից: Ինչպե՞ս եք վերաբերվում նման արձագանքին:

– Որքան էլ որ հերքեմ, չար լեզուն, չար հավատը պիտի ասի էդպես է: Ով իմ կենսագրությունը գիտի, ով ինձ ճանաչում է` իմ ազատախոսության, թեկուզ և բերանբացության առումով, էդպիսի լուրջ խաբար ինձ կվստահե՞ն իշխանությունները: Էդ էր մնացել, որ օր ծերության ես նախագահականի ագենտը դառնամ, իմ խիղճն իմ առաջ մաքուր է: Ես շատ բաների համար կարող է կոմպրոմիսի գնամ, բայց սա այդ դեպքը չէ: Ես մտածում եմ այնպես, ինչպես մտածում եմ, խոսում այն, ինչ մտածում եմ: Ով էլ լինի, քանի մեդալ էլ ինձ տված լինեն, թող չմտածեն, որ ես ծախվեցի: Ես ավելի շատ կծախեմ, խոսքը առջևիս դրված արծաթի մասին է, քան կծախվեմ, իմ հոգին ծախու չի և սակարկությունների ենթակա չէ:

Կարծում եմ` միտումնավոր ասում են իմ այդ կարծիքը վարկաբեկելու համար: Ի՞նչ են ուզում, թող կանգնեն ասեն` ո՞ւմ են ուզում: Ես հնարավորությունների սահմաններում տվել եմ մի մարդու անուն, որը վաստակ ունի անկախության, էս երկրի կայացման, պատերազմում հաղթանակի համար, իր ամբողջ կենսագրությամբ ու գործունեությամբ արժանի է դրան: Իսկ այստեղ խնդրողի դերում ես եմ, ոչ թե նա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan