24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովը գնաճի թեմայով հունվարի 23–ին խորհրդարանական լսումներ կանցկացնի: Երեկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին հանձնարարեց լսումներին ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, գնահատելով լսումների պրակտիկան, ազդեցությունն ու կարևորությունը, «Փաստ»–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ լսումներ կազմակերպելու նախաձեռնությունը բխել է նաև հանրապետության նախագահի անցկացրած խորհրդակցությունից: Ըստ նրա՝ սպասվող լսումները նշված խորհրդակցության կարևոր հետևանքն էին:

«Ճիշտ է, որ ԱԺ–ն նման լսումներ իրականացնի և առաջ ընկնի դեպքերից: Վերջին հաշվով՝ պատգամավորները ներկայացնում են ժողովրդի շահերը: Հետևաբար լսումները պետք է տեղին ու ժամանակին լինեն: Լսումներն ավելորդ չեն, ընդհակառակը՝ ես անգամ ուշացած եմ համարում: ԱԺ–ն այն տեղն է, որտեղ պետք է ոչ միայն կուսակցությունների, համապատասխան հանձնաժողովների, այլ պետական մարմինների, նաև տնտեսական բլոկի ներկայացուցիչներ ու փորձագետներ լինեն: Լսումները հետաքրքիր են նրանով, որ տարբեր տեսակետներ լսելով` հնարավոր կլինի հնարավորությունների ստեղծման, ինչ–որ լծակներ գործարկելու մի մոդելի գալ: Վերջին հաշվով՝ սա ինքնանպատակ չէ, որ լսենք, հետո ասենք՝ լավ է, վատ է, կամ ոչ մի ճար չկա, թողնենք ու գնանք: Առհասարակ գնաճից բխող խնդիրները պետք է դիտարկել սոցիալ–տնտեսական համատեքստում՝ տնտեսականն ու սոցիալականը միասին վերցրած: Գնաճը ենթադրում է, որ ձեռնարկությունների եկամուտները, հարկերն ավելանում են: Իսկ երբ տնտեսականից հեռանում ենք ու անցում կատարում սոցիալականի՝ մատնանշում ենք աղքատությունը, գործազրկությունը, որոնք կարող են սրվել առկա գնաճի հետևանքով: Հիմա ո՞րն է կարևորը՝ սոցիալականը, թե տնտեսականը: Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի, որոշումները պետք է ներդաշնակ լինեն: Որքա՞ն մաս պետք է զոհաբերել հանուն տնտեսականի, և որքանը՝ հանուն սոցիալականի: ԱԺ–ն հենց նշվածը քննարկելու հարթակն է»,–ընդգծեց Գ. Մակարյանը:

Վերջինիս խոսքով՝ գնաճը զսպելու առումով պետական մարմինների աշխատանքը բավարար չէ:

«Կառավարության կողմից դեռ քայլեր չեն արվել, մինչդեռ պետական մարմինները պետք է կոնսոլիդացնեն իրենց ուժերը և համատեղ աշխատեն: Սոցիալ–տնտեսական վերլուծություններ չկան: Օրինակ, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունը հաշվարկ չունի, թե ռիսկ կա՞, որ թանկացումների հետևանքով աղքատության ցուցանիշը կավելանա: Վստահ եմ՝ այդ ռիսկը կա: Հիմա 29,4% է ու չի բացառվում, որ երկու ամիս հետո հասնի 35%–ի կամ նույնիսկ անցնի այդ թվից, որովհետև մարդկանց հնարավորությունները եկամուտների առումով նույնն են մնալու, բայց իրենք ամեն ինչ թանկ են գնելու»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ չկա նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության վերլուծությունն այն մասին, թե որքան նոր արտադրանքներ կլինեն թանկացումների հաշվին կամ որքան ներդրողներ կհայտնվեն:

«Ընդհանուր առմամբ՝ աշխատավարձերի, աշխատատեղերի, ընդհանուր ներդրումների, բիզնեսի եկամտաբերության կամ զարգացման առումով վերլուծություններ ևս չկան: Կենտրոնական բանկը ևս չունի այն վերլուծությունները, թե որքան գումար պետք է բաց թողնի պահուստային ֆոնդերից, որ գոնե ժամանակավոր զսպի գնաճը: ԿԲ–ն նաև չգիտի, թե որքան ժամանակ պետք է զսպի, իսկ հավերժ չի կարող: Մենք 100 միլիոն դոլարներ ենք ծախսել զսպման քաղաքականությունների վրա: Արդյունքում ոչինչ չենք ստացել, բայց փոխարենը ծախսել ենք պահուստային գումարները: Գնաճը զսպելու համար կարիք կա՞ այսքան անտեղի ծախսել գումարները»,– ասաց Գ. Մակարյանը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը հայտնեց, որ ինքը ևս մասնակցելու է ԱԺ լսումներին ու տնտեսական մասով ելույթ է ունենալու:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan